Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
 Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025,

Արմինֆո. «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։

Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո.Հայրենական բանկային համակարգից բրիտանական արմատներով խոշոր միջազգային Հոնկոնգ-Շանհայյան բանկային խմբի «հայկական մասնաճյուղի» դուրս գալը, որի մասին հայտարարվեց մի քանի տարի առաջ, երկրի ֆինանսական հասարակայնության մոտ արդարացի հարց առաջացրեց. ինչ է լինելու անգլիական բանկի հաճախորդների և առաջին հերթին բիզնես-հաճախորդների հետ, ովքեր սկսած 1996 թվականից այստեղ ստանում էին միջազգային բանկինգի չափանիշներին և սկզբունքներին համապատասխան սպասարկում: Եվ հայտարարությունը, որ հնչեց ընթացիկ տարվա սկզբում այն մասին, որ HSBC բանկ Հայաստանը փաստորեն կկլանվի բացառապես հայկական արմատներով բանկի կողմից, ոչ միայն բավարարվածություն բերեց առ այն, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, այլև առաջացրեց բազմաթիվ հարցեր… ԱրմԻնֆոյի տնորեն և տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը փորձեց ստանալ վերջիններիս հիմնական մասին պատասխանները Արդշինբանկի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանից:

Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024,

Արմինֆո«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն Արդշինբանկին վաճառելու որոշումը ռազմավարական իմաստ ունի
 Երեքշաբթի, 6 Փետրվարի 2024,

Արմինֆո. HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի, HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այդ մասին ասվում է HSBC Հայաստան բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այն հայկական խոշոր բանկին՝ "Արդշինբանկ" ՓԲԸ-ին վաճառելու առնչությամբ:

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեքշաբթի, 6 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը» հիշարժան պահեր է ստեղծում Կոտայքի մարզի երեխաների համար
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ HSBC Հայաստան / Բանկ) շարունակում է «Խաղալիքների հավաք ի» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար: Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

HSBC Հայաստանի գլխավոր գրասենյակը և STATUS ծառայությունները տեղափոխվում են նոր հասցե
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023,

Արմինֆո.«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) ուրախությամբ տեղեկացնում է, որ ս․ թ․ նոյեմբերի 6-ից Բանկի Գլխավոր գրասենյակը կտեղափոխվի նոր, հարմարավետ և ժամանակակից տարածք։

HSBC Հայաստանը «Լավագույն ԿՍՊ բանկ» և «Բազմազանություն և ներառականություն խթանող լավագույն բանկ»․ Euromoney ամսագրի 2023 թ․-ի Գերազանցության մրցանակաբաշխություն
 Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) արժանացել է հեղինակավոր Euromoney ամսագրի 2023թ.-ի Գերազանցության երկու մրցանակներին։ Բանկը հաղթող է ճանաչվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ոլորտում իրականացրած աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտում բազմազանության և ներառականության խթանմանն ուղղված ջանքերի
համար։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը մեկնարկել են իրենց համագործակցությունը՝ խթանելով կրթական ոլորտի նորարարությունները
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) հետ՝ իրականացնելով Հայաստանում նմանատիպը չունեցող «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորի նախնական փուլը։

43 երիտասարդ ավարտեց ԳՏՏԿ-ի և HSBC Հայաստանի համատեղ նախաձեռնած վերապատրաստման ծրագիրը
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023,

Արմինֆո. Տավուշի մարզի 43 երիտասարդ ավարտեց «Աշխատունակության զարգացում հմտությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) համատեղ ջանքերով իրականացված վեցամսյա ծրագիրը նախատեսված էր աջակցելու տեղի երիտասարդությանը բարելավել փափուկ հմտությունները, ինչպես նաև մասնակցել անվճար դասընթացների և զարգացնել գիտելիքները ծրագրավորման,գրաֆիկ դիզայնի և մարքեթինգի ոլորտում:

ԳՏՏԿ-ի եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համատեղ նախաձեռնությունը նպատակաուղղված է երիտասարդների զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը՝ ներուժի զարգացման հաշվին
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան/Բանկ) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է ծրագիր, որն ուղղված է Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովմանը:

«Euromoney» 2022. HSBC Հայաստանը` կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022,

Արմինֆո. Ըստ  «Euromoney» hեղինակավոր ամսագրի 2022 թ․ հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար բանկ»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022,

Արմինֆո.Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առևտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում:

Սեյլանյան. «Հանդիսանալով Հայաստանի առաջատար ոլորտներից մեկը` բանկային համակարգը կանգնած է եղել երկրում ԿՍՊ մշակույթի ձևավորման ակունքներում»
 Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022,

Արմինֆո.Հայաստանի բանկերի միության UBA Talks նախագծի շրջանակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի հետ զրույցի թեման է Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարումը բանկերում: Տիկին Սեյլանյանը կիսվել է նաև կայացած մարդ ու մասնագետ դառնալու սեփական փորձով:

Մարզերի երիտասարդները ֆինանսական գիտելիքներ են ձեռք բերում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ 
 Ուրբաթ, 10 Հունիսի 2022,

Արմինֆո.«Օրրան» բարեգործական ՀԿ֊ի Վանաձոր կենտրոնում տեղի ունեցավ «Հմուտ երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա դրամաշնորհային ծրագրի ավելի քան 50 շահառուների  հանդիպումը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ HSBC Հայաստան) աշխատակիցների հետ: 

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը` առևտրի ֆինանսավորման ոլորտում շուկայի առաջատար և լավագույն ծառայություններ մատուցող բանկ    
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022,

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

Ըստ «Euromoney» ամսագրի 2021թ. հարցման՝ HSBC Հայաստանը ճանաչվել է  «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ»
 Երեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2021,

Արմինֆո.2021 թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան)  Euromoney  հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում»:

Ձեռնարկություններն աշխարհով մեկ պայքարում են որակյալ մասնագետների համար, քանի որ աշխատանքի ընդունման պլանները խթանում են աճի հավակնությունները
 Երեքշաբթի, 30 Նոյեմբերի 2021,

Արմինֆո. Ավելի քան 2000 ձեռնարկությունների ղեկավարներ կանխատեսում են աշխատողների միջինում 13% աճ։ 

Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով
 Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար: Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

Տավուշի մարզի 140 ֆերմերների ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացել է ՀՕՖ-ի և HSBC Հայաստանի համատեղ ծրագրի շնորհիվ
 Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021,

Արմինֆո.ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» համատեղ ծրագիրը հոկտեմբերի 1-ին ներկայացրել է արդյունքները։ Ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցել են ծրագրի պատասխանատուներն ու Տավուշի մարզի մասնակից 4 գյուղական համայնքների ներկայացուցիչները։

Արտ. փոխարժեքները
27.02.2026
RUB4.88-0.02
USD377.00-0.04
EUR444.78-0.13
GBP507.97-2.39
CAD275.730.08
JPY24.17-0.01
CNY54.96-0.15
CHF487.901.02