Թվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Տեխնոլոգիական առաջընթացին համընթաց քայլելով՝ IDBank-ը մասնակցել է տարվա կարևոր ՏՏ իրադարձությանը՝ «DigiTec 2026»-ին։ Հավատարիմ մնալով թվային տրանսֆորմացիայի և նորարարական լուծումների զարգացման իր ռազմավարությանը՝ Բանկն այցելուներին է ներկայացրել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համահունչ ֆինանսական գործիքներ, այդ թվում՝ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը։

IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգով
 Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին IDBank-ը հանդես կգա հատուկ նախագծված տաղավարով` ներկայացնելով իր թվային պրոդուկտներն ու ծառայությունները մեկ միասնական ֆինանսական էկոհամակարգի շրջանակում։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
 Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով։ Սակայն խոշոր գործարքների դեպքում կարևոր է հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք նույնիսկ փոքր փոփոխության դեպքում կարող են էականորեն ազդել գործարքի վերջնական արժեքի վրա։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվելու է «Օլիմպիական շարժում» նախաձեռնության իրականացմանը՝ աջակցելով օլիմպիական խմբակների շարունակական գործունեությանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ավելի շատ աշակերտների համար օլիմպիական կրթության հասանելիության ընդլայնմանը։

Հայաստանը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բաժնետիրական կապիտալի համալրման ծրագրին
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026,

Արմինֆո: Հայաստանը կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բաժնետիրական կապիտալի համալրման ծրագրին: ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության այս նախաձեռնությունը նոյեմբերի 12-ի նիստում:

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.              IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
 Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.            IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի շրջանակում IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր ստորագրությունն է թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամն ամփոփեցին COP17-ում գործընկերների հետ իրենց մասնակցությունը՝ ներկայանալով կայուն զարգացման և կենսաբազմազանության ոլորտներում մի շարք առանցքային նախաձեռնություններով։

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Զեղծարարներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում փոխանցումների, շահումների և բոնուսների կեղծ սքրինշոթեր, որպեսզի ստիպեն զոհին տալ ապրանքը կամ ուղարկել իրական գումար։ Բանկային հավելվածի սքրինշոթը կարող է համոզիչ թվալ․ անհրաժեշտ գումար, ծանոթ լոգո, «փոխանցումը կատարված է» կարգավիճակ։ Բայց էկրանի վրա հայտնված նկարը դեռ չի նշանակում, որ գումարը տեղ է հասել։

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.COP17-ին նվիրված Regional Post ամսագրի հատուկ թողարկման մեջ IDBank-ը կիսվել է իր ռազմավարական տեսլականով և հանձնառությամբ՝ թվային նորարարության, կենսաբազմազանության պահպանման ու «կանաչ» տրանսֆորմացիայի ուղղություններով։

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
 Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Պատկերացրեք իրավիճակ․ պատրաստվում եք ճամփորդության, պլանավորում եք խոշոր գնում կամ պարզապես ցանկանում եք արտարժույթով խնայողություն անել։ Համեմատում եք տարբեր կայքերում ներկայացված փոխարժեքները, ապա այցելում բանկ կամ արտարժույթի փոխանակման կետ։ Սակայն հերթում սպասելը ժամանակ է խլում, իսկ ձեր նախընտրած փոխարժեքը կարող է այդ ընթացքում փոխվել։

Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է բանկի զարգացման տեսլականը՝ թվային նորարարության, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման ուղղություններով։

Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.COP17-ի Կանաչ գոտում տեղի ունեցավ AI4Biodiversity նախաձեռնության շրջանակում անցկացվող «AI4Biodiversity․ Կարո՞ղ է արհեստական բանականությունը դառնալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային շարժիչ ուժը» խորագրով պանելային քննարկումը՝ միավորելով գիտական, տեխնոլոգիական, երիտասարդական և մասնավոր ոլորտի համայնքների ներկայացուցիչներին:

Արտ. փոխարժեքները
23.11.2026
RUB4.39-0.01
USD360.35-0.18
EUR395.09-0.09
GBP472.24-0.13
CAD251.36-0.34
JPY22.65-0.04
CNY54.070.08
CHF429.601.42