Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

ԱրարատԲանկն ու Incofin IM-ը 3 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել
 Ուրբաթ, 23 Ապրիլի 2021,

Արմինֆո.ԱրարատԲանկը 3 մլն եվրո է ներգրավել Incofin Investment Management ֆինանսական հաստատության կողմից երաշխավորված երկու հիմնադրամներից՝ 1,5 միլիոն եվրո Volksvermogen NV-ից և 1,5 միլիոն եվրո Incofin CVSO-ից՝ ապահովելով փոքր վարկերի հասանելիությունը միկրո ձեռնարկատերերի համար։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է «Կանաչ» վարկերի շահառուների շրջանակը
 Ուրբաթ, 6 Մարտի 2020,

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է գերմանական զարգացման բանկի՝ KfW հետ համատեղ իրականացվող "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար" ծրագրի երկրորդ փուլի շահառուների շրջանակը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի ավագ վերլուծաբան Աննա Աթովմյանը։

Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2020,

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի  անդամ Մհեր Անանյանը, ով  աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։ 

Արտ. փոխարժեքները
24.02.2026
RUB4.930.02
USD377.840.87
EUR445.250.54
GBP509.740.64
CAD275.720.08
JPY24.24-0.11
CNY54.920.33
CHF488.421.88