Վարդան Ջանյան. 5 տարի անց Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է ապահովել 3 մլրդ դոլար ծավալի արտահանում
 Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. 5 տարի անց Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղը կարող է ապահովել 3 մլրդ դոլար ծավալի արտահանում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի լեռնամետալուրգիական ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի հարթակներում:

Հայաստանի հանքագործների միությունը շնորհավորել է Lydian Armenia-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում աշխատանքների վերսկսման կապակցությամբ
 Շաբաթ, 9 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներն Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Վստահ եմ, որ Ամուլսարի նախագծի երկար սպասված մեկնարկը շոշափելի տնտեսական օգուտներ կբերի երկրին, ինչպես նաև զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքը արդյունավետ ներդրումային տարածքների համաշխարհային քարտեզում: Ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջանյանը այս մասին գրել է իր Facebook-ի էջում:

ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025,

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն  Արմեն Ստեփանյանը՝ մայիսի 15-ին Երևանում Կայուն զարգացման համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերին
 Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024,

Արմինֆո. Որքան ինձ հայտնի է, այժմ բանակցություններ են ընթանում Ամուլսարի հանքը շահագործելու մտադրություն ունեցող ընկերության (Lydian Armenia) եւ տեղական բանկերի միջև, և դրանց հաջող ավարտի դեպքում, իսկ ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, բանկերը կֆինանսավորեն հանքի գործարկումը: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

էկոնոմիկայի նախարար. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ամուլսարի նախագծի տնտեսական էֆեկտից հրաժարվելու շքեղություն
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023,

Արմինֆո. Այսօր մեր երկիրը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնք թույլ չեն տալիս չկատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում ՝ հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բարձր տնտեսական արդյունքից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Վահան Քերոբյան. Ամուլսարի հանքավայրի շահագործումը կվերսկսվի
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2023,

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի: Այդ մասին փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վարչապետ. կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Ամուլսարի ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է
 Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Տիգրան Ավինյան. Եթե Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում չափանիշներին, ապա այն պետք է անվավեր ճանաչվի
 Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Եթե Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման)  չի համապատասխանում չափանիշներին, ապա այն պետք է անվավեր ճանաչվի: Այդ մասին օգոստոսի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՎԶԵԲ ներկայացուցիչը կարծում է, որ կառավարությունը պետք է որոշում կայացնի Ամուլսարի նախագծի վերաբերյալ
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Ինչ վերաբերում է Lydian Armenia ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ։

Արտ. փոխարժեքները
24.02.2026
RUB4.930.02
USD377.840.87
EUR445.250.54
GBP509.740.64
CAD275.720.08
JPY24.24-0.11
CNY54.920.33
CHF488.421.88