Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
 Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

Ինեկոբանկին տրամադրվող IFC-ի 15 մլն դոլարի վարկն ուղղված է ՄՓՄՁ-ին աջակցությանը COVID-19-ի պատճառով առաջացած բարդություններին դիմակայելու գործում
 Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,

Արմինֆո Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC - Համաշխարհային բանկի խմբի անդամ) Ինեկոբանկին 15 մլն դոլարի վարկ է տրամադրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը (ՄՓՄՁ) աջակցելու COVID-19 բարդություններին դիմակայելու համար: Այս մասին նշված է IFC-ի հաղորդագրության մեջ։

Ինեկոբանկը ՎԶԵԲ-ից 25 մլն դոլար է ստացել մասնավոր ընկերություններին աջակցելու համար
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2020,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որոշում է կայացրել Ինեկոբանկին 25 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներից տուժած մասնավոր ընկերություններին աջակցելու համար:

ՎԶԵԲ-ը կրճատում է իր ներկայությունը Հայաստանի բանկերի կապիտալներում
 Հինգշաբթի, 5 Մարտի 2020,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դուրս է եկել Ինեկոբանկի կապիտալից' իր բաժնեմասը (23 002 բաժնետոմս կամ 12,6 տոկոս) վաճառելով մեծամասնական բաժնետերեր Ավետիս Բալոյանին եւ Կարեն Սաֆարյանին: Այս մասին է վկայում Ինեկոբանկի բաժնետիրական կապիտալում փաստացի փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված տեղեկատվությունը:

Արտ. փոխարժեքները
24.02.2026
RUB4.930.02
USD377.840.87
EUR445.250.54
GBP509.740.64
CAD275.720.08
JPY24.24-0.11
CNY54.920.33
CHF488.421.88