Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,
Արմինֆո.Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:
|
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2026,
ԱրմԻնֆո։ Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խստացրեց Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները։ Սահմանափակումները կվերաբերեն նաև Հայաստանին։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։
|
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. IDBank-ը, առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում, ներկայացնում է նոր Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։
|
Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո. Ամերիաբանկը մասնակցել է 4Future banking 2026 միջազգային խորհրդաժողովին' ներկայացնելով բանկի տեխնոլոգիական լուծումները և հաճախորդների փորձի ոլորտի լուծումները: Միջոցառումը համախմբել էր ֆինանսաբանկային և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին ՝ քննարկելու ֆինանսական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, բանկային ծառայությունների վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությունը և ապագայի ֆինանսական էկոհամակարգերի ձևավորման նոր հնարավորությունները: Միջոցառման առանցքային թեման էր "Ինտեգրված հաճախորդների փորձը. ապագայի էկոհամակարգը":
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով։ Աուդիոգիդերը հինգ լեզվով են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և չինարեն։ Շուտով կավելանան նաև իսպաներենն ու իտալերենը։
|
Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026,
Արմինֆո.Սեպտեմբերի 1-ին «Օրրան» բարեգործական ՀԿ-ի սաները նոր ուսումնական տարին դիմավորեցին անհրաժեշտ պարագաներով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ։
|
Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր:
|
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Վանաձորի կենտրոնական հրապարակը վերածվել էր սպորտային մեծ հարթակի․ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը համախմբել էր ավելի քան 600 վազորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
Արմինֆո.Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։
|
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,
ԱրմԻնֆո. Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության ապահովագրության (ԱՊՊԱ) վճարները շարունակում են աճել, մինչդեռ առողջության ապահովագրության վճարները նվազում են:
|
Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։
|
Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2026,
Արմինֆո. IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներ, ֆինանսական հմտություններ ու անսպառ ոգևորություն․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարի հերթական մրցափուլը։
Մրցանակների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ տարբեր տարիքային խմբերում առավելագույն բյուրեղներ հավաքած և լավագույնը ճանաչված մասնակիցները ստացան իրենց արժեքավոր մրցանակները։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը փաստում է՝ երեխաների հետաքրքրությունը գնալով աճում է Junius մրցաշարի նկատմամբ։
«Մասնակցելով Junius մրցաշարին՝ երեխաները ստանում են ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ և լուծում մաթեմատիկական խնդիրներ։ Կարծում եմ՝ սա ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու հիանալի տարբերակ է»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
Մրցույթի հաղթողները ստացան մի շարք արժեքավոր մրցանակներ` սկիզբ դնելով ապագա մեծ հաջողություններին։
Junius ֆինանսական մրցաշարի նոր մրցափուլի մեկնարկը կհայտարարվի շատ շուտով։ Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի 3-8-րդ դասարանների աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ անցնել 1-ից 50-րդ մրցափուլերը՝ կուտակելով առավելագույն միավորներ։
Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։
|
|
|
Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2026,
Արմինֆո. Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։
Իդրամի ու IDBank-ի մենթորները սկսնակ ստարտափերների կողքին են՝ օգնելու հեշտությամբ հաղթահարել զարգացման բարդ ճանապարհը, տալու հուզող հարցերի պատասխաններն ու գտնելու նորարար լուծումներ ստարտափների աճի համար։
Իդրամի և IDBank-ի առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանը, ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը և կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ որոշ ժամանակ անց մուտք կգործեն հայաստանյան շուկա։
«Կարևոր է սիրահարվել ոչ միայն սեփական նորարարություններին, այլև հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների գոհունակությանը։ Հաճախ հիմնադիրներն այնքան են տարվում պրոդուկտի ստեղծմամբ, որ վաճառքները մղվում են երկրորդ պլան։ Ուրախալի է փաստել, որ այսօր ստարտափներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում վաճառքներին, ինչն էլ հենց հաջողության գլխավոր գրավականն է»,- նշեցին ընկերությունների ներկայացուցիչները։
Seaside Startup Summit-ի շրջանակում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը ներգրավված էր ժյուրիի կազմում․ նա անձամբ լսել ու գնահատել է ավելի քան 10 ստարտափների ելույթները։
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,
Արմինֆո.Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։
|