Հայաստանում ակտիվացնում են մասնագետների պատրաստումը ԵՄ ագրոպարենային արտադրանքի արտահանման համար
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.  Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։

Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
 Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026,

Արմինֆո.  Երկրորդ տարին անընդմեջ Վանաձորի կենտրոնական հրապարակը վերածվել էր սպորտային մեծ հարթակի․ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը համախմբել էր ավելի քան 600 վազորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։

Fitch Ratings-ը Հայաստանի երկրի վարկանիշը հաստատել է "BB-" մակարդակում ՝ "Դրական" կանխատեսմամբ ՝ 2026 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5,2% աճ և 4,4% գնաճ
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026,

Արմինֆո.Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է "BB-" մակարդակում ՝ "Դրական" կանխատեսմամբ ՝ 2026 թվականին կանխատեսելով ՀՆԱ աճի դանդաղում մինչև 5,2% (2025 թվականի փաստացի 7,1% աճից)։ Այդ մասին նշվում Է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ։

«Շիրակ Ավիա»-ն ձեռնամուխ է եղել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթների իրականացմանը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.  «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

ԳԱՀ-ը (Գերմանա-հայկական հիմնադրամ) Հայաստանում գործունեության քառորդ դարի ընթացքում ներգրավել է ավելի քան 700 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.  Գերմանա-հայկական հիմնադրամը (ԳԱՀ) Հայաստանում իր գրեթե 25-ամյա գործունեության ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել է ավելի քան 700 միլիոն եվրոյի վարկային ռեսուրսներ, որոնք բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով տրամադրվել են երկրի ՓՄՁ ոլորտին։ Այս մասին «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ հստակեցնելով, որ տրամադրվել է շուրջ 350 հազար վարկ՝ պորտֆելի ծավալի 3 անգամ աճով։

ԱՄՆ արտաքին առեւտրի ծառայության գլխավոր տնօրենն ընդգծել է քայլերի պատրաստակամությունը՝ Վենսի Երեւան եւ Բաքու այցի արդյունքում ներդրումներին աջակցելու համար
 Երկուշաբթի, 16 Մարտի 2026,

Արմինֆո.Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը:  

IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
 Ուրբաթ, 13 Մարտի 2026,

Արմինֆո.IDBank-ը ներկայացնում է IDDistributor նորարարական թվային հարթակը, որը միավորում է վճարումների ավտոմատացումն ու շրջանառու կապիտալի հասանելիությունը մեկ ամբողջական լուծման մեջ։ Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Հելվետաս շվեյցարական ինտերկոոպերացիայի RECONOMY ներառական և կանաչ տնտեսության զարգացման ծրագիրը։

Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
 Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026,

Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ հայկական գինեգործական 23 ընկերություն այս տարի ևս կմասնակցի գինեգործության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկին՝ WineParis-ին։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (VWFA) ։

ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Հինգշաբթի, 22 Հունվարի 2026,

Արմինֆո.  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում (ՁԻՀ) հյուրընկալել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստանի Հռոդոս կղզի
 Երեքշաբթի, 20 Հունվարի 2026,

Արմինֆո.«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:  Այդ մասին ասվում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ի հաղորդագրությւոնում:

Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
 Շաբաթ, 17 Հունվարի 2026,

Արմինֆո.  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2025 թվականին Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 5,5% մակարդակում (2022-2024թթ.միջին տարեկան մակարդակից 8,9% անկում ՝ ռուսական կապիտալի ներհոսքի և միգրացիայի պատճառով) ՝ 2026-2027թթ. ակնկալելով 5% - ից բարձր աճ: Այդ մասին նշվում է նախօրեին հրապարակված Հայաստանի երկարաժամկետ արժութային վարկանիշի (LDFC) կանխատեսման "կայունից ""դրական"  "BB- մակարդակի վարկանիշի հաստատմամբ վերանայման հիմնավորման մեջ։

Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
 Երեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  Wizz Air ավիաընկերությունը 2026 թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ շաբաթը 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
 Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.Դեկտեմբերի 17-ին տոնական վառ տրամադրությամբ մեկնարկեց ամենամեծ ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ տոնավաճառն իրական ամանորյա շունչ է բերում՝ հարյուրավոր բազմազան տաղավարներով, անակնկալներով ու նվերներով։

Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
 Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները։

Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
 Չորեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Բանկի բիզնես հաճախորդներ։
 

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
 Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Բաթումի - Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի մայիսի 25-ից։

Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
 Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների մեկնարկին ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող կամ այդ գործառույթն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

C360 oվերդրաֆթ. Վարկային սահմանաչափ` Converse Mobile հավելվածով 
 Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Converse Mobile-ում հասանելի է վարկավորման նոր գործիք. C360 Neo, Nektar, Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներին բաժանորդագրված հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում հավելվածով դիմել և ստանալ վարկային սահմանաչափ փաթեթի հիմնական քարտին: 

Ինչպե՞ս օգտվել Rate.Trading հարթակից 
 Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը օրեր առաջ հայտարարեցին նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար:  
 
Հարթակից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ է․ 

ՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար
 Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում գործարկվել է առաջին առցանց հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդում է  UNICEF-Armenia-ն

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31