Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:46
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:44
|
Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:43
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:27
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:18
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 19:09
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:57
Արմինֆո.Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը: Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երևանում ստորագրեցին հուշագիր, ըստ որի՝ ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:14
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:07
Արմինֆո. Հայաստանում մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում է նկատվում։ Այդ մասին մայիսի 2-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 13:44
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
|
Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024, 23:39
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 20:09
Արմինֆո. ԿԲ հաշվառման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները էականորեն չեն փոխվել նախորդ հարցումների համեմատությամբ և արտահայտում են մինչև տարեվերջ տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 18:49
Արմինֆո. ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրման բազմաթիվ հարցեր և խնդիրներ են քննարկվել այսօր Հայ-ռուսական համալսարանում կայացած "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" խորագրով միջազգային գիտաժողովում:
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:34
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ Կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:09
Արմինֆո.Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի գլխավորությամբ։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:05
Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 17:02
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում: Այդ մասին նա հայտարարել Է ապրիլի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցմանը՝ այս անգամ մինչեւ 8,25 տոկոս։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 16:25
Արմինֆո. Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:10
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն էլ ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ ևս 0,25 տոկոսային կետով ՝ 8,5 տոկոսից մինչեւ 8,25 տոկոս: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշում է կայացվել ապրիլի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:56
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն ոլորտների զարգացման Կառավարության տեսլականը, մասնավորապես անդրադարձել է կրթության, առողջապահության, կապիտալի շուկայի ոլորտներում առկա խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին:
|