ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2024, 16:18

Արմինֆո.Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ԵՄ դոնորական աջակցությամբ Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ' մասնավոր հատվածի ֆինանսավորման, մրցունակության բարձրացման և ավելի կանաչ ու կայուն պրակտիկայի ներդրման համար: Դա կօգնի տեղական ՄՓՄՁ-ներին բարձրացնել մրցունակությունը և կանաչ անցում կատարել: Այդ մասին նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։

ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 17:12

Արմինֆո.2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումների ծավալը կլինի աննախադեպ ՝ մինչև 500 մլն եվրո։ Այդ մասին մայիսի 15-ին Երեւանում բանկի տարեկան ժողովում հայտարարել է բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն։

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

Հայաստանում սահմանվում են հանրապետության տարածքում աղբավայրերի շահագործման եւ կոնսերվացման նորմեր
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 17:51

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը: Ըստ հիմնավորման՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:

Ինչպե՞ս է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 19:27

Արմինֆո.Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցազրույցը Global Finance պարբերականին

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար  
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:31

Արմինֆո.Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում Հայաստանի միկրո, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների վերավարկավորման ծրագրի շրջանակներում: Ֆինանսական փաթեթը նախատեսված է Հայաստանում աճի, մրցունակության և կանաչ տնտեսության զարգացման համար: Պայմանագիրը կնքվել է Երևանում, նոյեմբերի 24-ին:

Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», - ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
 

Team Energy Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 19:19

Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցային ընկերությունը Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու նպատակով հայտարարել է Team Energy նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում մշակված հավելվածը թույլ է տալիս գտնել Էլեկտրամոբիլների լիցքավորման մոտակա կետերը: Ընդ որում, վճարումը հնարավոր է բանկային քարտի միջոցով, իսկ եթե վարորդը Team Telecom Armenia-ի բաժանորդ է, միջոցները կարելի է դուրս գրել հեռախոսային քարտի հաշվեկշռից:

Հայաստանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները. վարչապետ
 Ուրբաթ, 9 Հունիսի 2023, 11:40

Արմինֆո.Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում. Անհրաժեշտ է ընդունել Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգ
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:39

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը:

Կարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով
 Կիրակի, 12 Մարտի 2023, 16:03

Արմինֆո. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70%-ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով, որն իր մեջ ներառում է բիզնեսի համար անհրաժեշտ մի շարք ծառայություններ: Այս հարթակի գործարկումը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին ՝ նպատակ ունենալով պարզեցնել Հայաստանի գործող և պոտենցիալ ՓՄՁ սուբյեկտների աշխատանքը։

Ամերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներ
 Շաբաթ, 11 Մարտի 2023, 15:11

Արմինֆո.Այս տարի DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացված է 360 աստիճանով: Բանկի տիեզերական տաղավարը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր հետաքրքրություններին մոտ լուծումներ: Մասնավորապես, ինչպես ներկայացրել է Ամերիաբանկի թվային վաճառքի և փորձի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, տաղավարը ներառում է մի քանի հարթակ, այդ թվում՝ A Space, a Talks, A Motion, որտեղ բանկը ներկայացրել է ոչ միայն իր թվային ծառայությունները, այլև մասնագիտական կադրային ներուժը:

Կառավարությունն Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագծման աշխատանքների համար 1.1 մլրդ դրամ է հատկացրել
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 12:30

Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԱՄՀ-ը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2022թ. կանխատեսումը մինչեւ 11 տոկոս եւ նախատեսում է դեկտեմբերին հաստատել 165.6 մլն դոլարի Stand-by վարկը
 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2022, 13:39

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են հանգել 128.8 մլն SDR (մոտ 165.6 մլն դոլար) գումարի Stand-by կանխարգելիչ պահուստային փոխառության շուրջ՝ կառավարության մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական կայունության պահպանման տնտեսական ծրագրին աջակցելու եւ ներառական աճի ապահովման բարեփոխումները խթանելու համար: Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրության մեջ, որտեղ նաեւ ներկայացվում է 2022 թվականի համար Հայաստանի ՀՆԱ - ի աճի նոր ՝ բարելավված կանխատեսումը ՝ մինչեւ 11 տոկոս ՝ նախկինում հնչեցրած 7 տոկոսից։

ԵՊՀ-ի կենսաբանները սուրճի թափոնից օրգանական պարարտանյութ են ստացել
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022, 16:11

Արմինֆո.Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի» ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:

Orion Summit-2022. Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը մտածողության փոփոխությունն է
 Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 00:41

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել է Orion Summit-2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի պլատինե հովանավորն է առաջատար ֆինանսա-տեխնոլոգիական կազմակերպությունը՝  Ամերիաբանկը:

ՀԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի 2022 թվականի աճի կանխատեսումը վատթարացրել է մինչեւ 1,2 տոկոս ՝ ակնկալելով արտահանման եւ ներմուծման  8,5-12 % անկում
 Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022, 18:53

Արմինֆո. Համաշխարհային բանկը վատթարացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը նախկին 4,8 տոկոսից մինչեւ 1,2 տոկոս՝ ակնկալելով արտահանման 8,5 տոկոսով եւ ներմուծման 12 տոկոսով անկում: 2023 թվականին ՀԲ-ը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում մինչեւ 4,6 տոկոս, արտահանման ՝ 6,5 տոկոս աճով եւ ներմուծման 8 տոկոս աճով, իսկ 2024 թվականին ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 4,9 տոկոսի մակարդակում ՝ արտահանման եւ ներմուծման աճի արագացմամբ, համապատասխանաբար, մինչեւ 7,7 տոկոս եւ 9,3 տոկոս:

Ղրիմի ձեռնարկությունները պարարտանյութեր եւ սարքավորումներ կմատակարարեն Հայաստան  
 Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022, 13:01

Արմինֆո. Ղրիմի ձեռնարկությունները Հայաստանի գործարարների հետ պայմանավորվել են էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր, Էլեկտրակառավարվող սարքավորումներ, այլ ապրանքներ ու ծառայություններ մատակարարելու շուրջ:

Շենգավիթում նախատեսվում է կառուցել ավտոբուսների նոր հավաքակայան
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022, 14:15

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում:

Էլեկտրասկուտերների վարձակալության ընկերությունը հարկային արտոնություն է ստացել  կառավարությունից
 Հինգշաբթի, 25 Նոյեմբերի 2021, 16:21

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը բավարարել է «ԷԳԷԱ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու օգտվելու վերաբերյալ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84