Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:19

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity)։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 26-ի նիստումդրական եզրակացություն է տվել "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքում փոփոխություններին:

KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:16

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 22:34

Արմինֆո.Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։

Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:37

Արմինֆո.Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ապրիլի 15 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 12:25

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը, մասնավորապես, հայտարարել է.

Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 18:29

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը: Այդ մասին Leasing Expo-2024 մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատբանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Էդգար Ավագյանը։

Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Ինչպես ասվում է «ԻՆԳՈ» ԱԸ պաշտոնական հաղորդագրությունում, նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: «ԻՆԳՈ»-ի առաքելությունն է մեղմել ռիսկերը և ապահովել հաճախորդների՝ վստահ որոշումներ կայացնելու ազատությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 09:23

Արմինֆո.Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36

Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

Արման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Վերջին 3 տարիներին Ամերիաբանկն ինտենսիվորեն ընթանում է թվային փոխակերպման ճանապարհով, ինչն արտացոլվում է արդեն կոնկրետ արդյունքների տեսքով: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ թվային փոխակերպումն իրենց օրակարգում է արդեն շուրջ 8 տարի։ "Մեր պատկերացմամբ՝ Ամերիաբանկն արդեն Fintech ընկերություն է", - ընդգծել է նա:

Ինչպե՞ս բիզնես ոլորտում դիրքավորել գործարարի «ես»-ը
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 17:48

Արմինֆո.Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում անձի բրենդավորման կարևորությունը, կատարել փորձի փոխանակում և նոր գործարար կապեր հաստատել։

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 19:01

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:41

Արմինֆո.Անտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 17:01

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 18:50

Արմինֆո.Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։

ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:48

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ ՝ SAFE (Simple agreement for future equity) ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Բաժնետիրական ընկերությունների մասին"օրենքում փոփոխությունները:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 16:38

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել "Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ օրենքում, որով նախատեսվում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձեւաչափ' SAFE (Simple agreement for future equity / պարզ համաձայնագիր ապագա կապիտալի' բաժնային մասնակցության մասին):

3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 15:09

Արմինֆո.Ամփոփվել է «Մի դրամի ուժը» փետրվար ամսվա ծրագիրը։ IDBank-ը և Իդրամը կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63