Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 18:22
Արմինֆո.Հայաստանում գործազրկության մակարդակը 2023 թվականին նվազել է մինչև 12,6% ՝ 2022 թվականի 13% - ից ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:50
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:14
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև տարեկան 13,6% (2023թ.նույն ժամանակահատվածի 10,9% - ից) ։ Աճի շարժիչ ուժը արդյունաբերական հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ ։
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:11
Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երևանի "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանը թողարկել է 500-հազարերորդ տոննա արտադրանքը։ Ինչպես ասվում է ձեռնարկության պաշտոնական հաղորդագրության մեջ, նման ծավալն արտադրվել է 2000 թվականի մայիսից սկսած՝ աշխարհի խոշորագույն ալյումինե ընկերություններից մեկի ՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գործարանի աշխատանքի ընթացքում:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:48
Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 60,09 մլն եվրո վարկ կտրամադրի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովն ապրիլի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:44
Արմինֆո.Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երևանում շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն ապրիլի 5 - ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել բանկի հետ ՀՀ կառավարության ներկայացրած համաձայնագրին:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 14:20
Արմինֆո. Հայաստանը հայտնվել է այն 8 երկրների շարքում, որոնք անցյալ տարի կտրուկ ավելացրել են Ռուսաստան հագուստի մատակարարումների ծավալները ։ Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն ՝ վկայակոչելով բաց վիճակագրության տվյալները ։
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 13:40
Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տնտեսական հարցեր:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 15:16
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:26
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:53
Արմինֆո. Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:49
Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 16-ին ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
|
Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 13:43
Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը պլանային նախազգուշական վերանորոգման համար մայիսի 15-ից կկանգնեցվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը:
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 20:25
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43
Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36
Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:20
Արմինֆո. Վերջին 3 տարիներին Ամերիաբանկն ինտենսիվորեն ընթանում է թվային փոխակերպման ճանապարհով, ինչն արտացոլվում է արդեն կոնկրետ արդյունքների տեսքով: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ թվային փոխակերպումն իրենց օրակարգում է արդեն շուրջ 8 տարի։ "Մեր պատկերացմամբ՝ Ամերիաբանկն արդեն Fintech ընկերություն է", - ընդգծել է նա:
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:54
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% - ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:41
Արմինֆո. Մոսկվան ցավով է արձանագրում, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը նաև "Միր" վճարային համակարգի քարտերի սպասարկման հարցում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան։
|
Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:39
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ:
|