«Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին
 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2022, 17:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով
 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022, 16:34

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:

Միլանում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը՝ Հայաստանի նորաձևության ոլորտի եւ տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ
 Ուրբաթ, 23 Սեպտեմբերի 2022, 23:31

Արմինֆո. Սեպտեմբերի 22-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է «Տեքստիլ Ալիանս Հայաստան-Իտալիա» համաժողովը։

«Սև ծով-Պարսից ծոց-Հնդկական օվկիանոս» մեգանախագծին Հայաստանի լիարժեք ինտեգրումն էապես կզսպեր Բաքվի ագրեսիան. Քաղաքագետ
 Ուրբաթ, 16 Սեպտեմբերի 2022, 10:22

Արմինֆո.2020 թ. նոյեմբերից ի վեր ասիական երկու առանցքային ակտորներ՝ Իրանն ու Հնդկաստանը օգնության ձեռք են մեկնում Հայաստանին՝ "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքում մեզ կարևոր կարգավիճակ առաջարկելով։ Օգնության ձեռքը, սակայն, մնաց օդում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է
 Հինգշաբթի, 8 Սեպտեմբերի 2022, 15:43

Արմինֆո.IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4․676․836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։

 Երեթշաբթի, 6 Սեպտեմբերի 2022, 16:53

Արմինֆո.

Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 22:15

Արմինֆո.Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:  

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
 Շաբաթ, 20 Օգոստոսի 2022, 14:02

Արմինֆո.«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում:

4.248.945 դրամ՝ «ՔայլՏեք»-ին․ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է
 Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2022, 17:53

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ։

«Վեոլիա Ջուրն» առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը
 Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022, 17:19

Արմինֆո. Հայաստանի ջրամատակարարման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ ջրի սակագինը 1 խմ դիմաց մոտ 9 դրամով բարձրացնելու նպատակով:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2022, 14:19

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Այդ մասին ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրությունում:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվները զգալիորեն ավելացրել են վճարումները պետբյուջե
 Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2022, 16:39

Արմինֆո. 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը Հայաստանի Հանրապետության պետական ​​բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ։ ԶՊՄԿ-ն գլխավորում է հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը։

«WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը (Տեսանյութ)
 Ուրբաթ, 22 Հուլիսի 2022, 14:45

Արմինֆո.Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»... «WineWorks» գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:

ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора- онлайн»
 Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022, 17:22

Արմինֆո.ԱրարատԲանկը ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։

 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022, 19:23

Արմինֆո.

Ստացեք գումարը «Տինկոֆ» բանկից՝ նշելով  հեռախոսահամարը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022, 15:54

Արմինֆո.ԱրարատԲանկը միանգամայն նոր առաջարկով է հանդես գալիս ԱրարատԲանկի հաշվետերերի համար։

Ավարտին է մոտենում ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ նախագծի իրականացումը
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022, 18:57

Արմինֆո. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն շահագործման է հանձնվել  հյուրանոցային նոր համալիրը, իսկ Յելլ Էքստրիմ Պարկի և Ապագա Ռեզորթի տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և բոլոր նոր ծառայությունները հանրությանը հասանելի կլինեն շուտով։ Այդ մասին ասվում է ԱՆԻՖ-ի հաղորդագրությունում:

«Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ. Լիխաչով
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022, 18:34

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:

«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 19:30

Արմինֆո.Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:

«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 13:11

Արմինֆո.Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50