Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022, 18:49

Արմինֆո.

Հայ եւ վրացի հարկայինները քննարկել են Հայաստանից ապրանքներ տեղափոխող բեռնատարների հերթերի կարգավորումը
 Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022, 10:52

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը,  Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում: Այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, ինչպես նաև Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:

 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022, 18:01

Արմինֆո.

 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022, 17:53

Արմինֆո.

 Հինգշաբթի, 30 Հունիսի 2022, 13:04

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022, 16:44

Արմինֆո.

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում
 Երեթշաբթի, 28 Հունիսի 2022, 18:01

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ԵՏՀ. Արագացված գիտատեխնիկական զարգացումը ԵԱՏՄ անդամ երկրների ներուժը կբարձրացնի 35-40 տոկոսով
 Ուրբաթ, 24 Հունիսի 2022, 18:20

Արմինֆո. Գիտատեխնիկական զարգացման արագացման դեպքում Բելառուսի Հանրապետության ՀՆԱ-ն մինչեւ 2040 թվականը կարող է աճել 2,7 անգամ, Ղրղզստանի Հանրապետությանը՝ 2,4 անգամ:

Հայաստանի գնաճը սոցիալական աղետ է. տնտեսագետ
 Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 00:43

Արմինֆո.Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ «Ֆեյսբուքի»  իր էջում:

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են Հայաստանում Հարավային երկաթուղի կառուցել
 Երեթշաբթի, 21 Հունիսի 2022, 20:06

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

Մոսկվայի բորսան սկսում է հայկական դրամով սակարկոթյուն
 Երեթշաբթի, 21 Հունիսի 2022, 15:41

Արմինֆո.Հունիսի 27-ին Մոսկովյան բորսայի արժութային շուկայում կսկսվեն հայկական դրամով սակարկություններ: Այդ մասին հաղորդել է բորսայի մամուլի ծառայությունը։

Արտակ Քամալյան. Հայաստանում պարենային ինքնաբավության մակարդակը կազմում է 73 տոկոս  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 17:57

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության երկրներում պահպանվում է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման դրական դինամիկան։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ Մասնավորապես, նա հաղորդել է, որ առաջին եռամսյակում ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն, ընդհանուր առմամբ, աճել է 1,6 տոկոսով։

Վրաստանում ճանապարհային սակագնի աճը ևս մեկ հարված կլինի Հայաստանի արտահանողներին. տնտեսագետ  
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 16:30

Արմինֆո. Հունիսի 20-ից գրեթե կրկնակի ավելացել Է Վրաստանի տարածքով անցնող բեռնատարների համար սակագինը։ Աճել է նաև բեռների վերաարտահանման դիմաց վճարը։

 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 15:33

Արմինֆո.

Արդյո՞ք դրամի արժեւորումը բարիք է Հայաստանի համար. Վարդան Արամյան
 Ուրբաթ, 17 Հունիսի 2022, 17:49

Արմինֆո.Եթե դրամի արժևորումը որոշող գործոնները ժամանակավոր լինեն, ապա Հայաստանը կբախվի զգալի դժվարությունների։ Այս մասին "5-րդ ալիքին" տված հարցազրույցում հայտարարել է հանրային ֆինանսների գծով միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

ԵՏՀ ԱԱՀ նախարարը և Ղազախստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման հեռանկարները
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022, 16:40

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման զարգացման հեռանկարներն են եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեևի հանդիպման ուշադրության կենտրոնում:

ՊԵԿ նախագահը, ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարները այցելել են Մեղրիի մաքսային կետ-բաժին
 Չորեքշաբթի, 15 Հունիսի 2022, 16:31

Արմինֆո. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը: 

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում, ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ, կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: 

Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումը:

Վրաստանը հունիսի 20-ից գրեթե կրկնակի կավելացնի բեռների տարանցման դիմաց վճարը
 Ուրբաթ, 10 Հունիսի 2022, 12:48

Արմինֆո. Հունիսի 20-ից գրեթե կրկնակի կավելանա Վրաստանի տարածքով անցնող բեռնատարների համար սակագինը։ Կբարձրանա նաեւ բեռների վերաարտահանման վճարը Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով "Վրաստանի օրենսդրական տեղեկագիրը"։

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը
 Երկուշաբթի, 6 Հունիսի 2022, 14:48

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով:

Թաթուլ Մանասերյան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տնտեսական դիվանագիտությունը
 Երեթշաբթի, 31 Մայիսի 2022, 18:59

Արմինֆո.Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տնտեսական դիվանագիտությունը և որքանով է այն կարևոր երկրի համար, որի արդյունաբերական ներուժն ու ծառայությունների ոլորտը, ներքին շուկայի փոքր ծավալների պատճառով, պետք է ուղղված լինեն արտահանմանը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր," Այլընտրանք " հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84