2016 թվականին ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հատվածներում ապահովագրական հատուցումները բարելավեցին տրենդը, անկումից անցնելով աճի
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 17:33

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականին ապահովագրական տարբեր դասերով հատուցել են 14.2 մլրդ դրամ կամ 29.4 մլն դոլար (թվերը բերված են ապահովագրողների հաշվետվություններից, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): 2016 թ. ապահովագրական հատուցումներն աճել են 4.9%, 2015-ի 38.4% անկման փոխարեն: Աճի նույն տեմպերն են արձանագրվել 2016-ին նաև ապահովգրական պրեմիաների գծով` 5%, մինչև 32,9 մլրդ դրամ կամ 68 մլն.դոլար, 2015-ի 4.3% աճի փոխարեն:

Հայաստանի ապահովագրողների պրեմիաների աճը 2016 թվականին արագացել է, իսկ հատուցումների աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 16:41

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականին աճել են 6.8%, իսկ ապահովագրական ահատուցումները նվազել են 13.7%: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`14,1 մլրդ դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն միջազգային ստանդարտների`IFRS):

Ֆինհաշտարար. Ֆիզիկական անձանց բողոքների մեծ մասն ավանդաբար կազմում են ապահովագրական հատվածին ուղղված բողոքները
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2017, 19:40

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով ֆիզիկական անձանց բողոքների 49.3%-ն ավանդաբար կազմում են ապահովագրական հատվածին ուղղված բողոքները, որտեղ 70%-ը կամ 1154 բողոքներն ուղղված են ԱՊՊԱ համակարգի գծով (այդ թվում նաև Ավտոապահովագրողների բյուրոյին): Այս մասին հունվարի 24-ին Հայստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հիմնադրման 8-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը, նշելով, որ 2016-ի արդյունքներով ֆինհաշտարարի գրասենյակն ապահովագրական հատվածի գծով ստացել է 2336 դիմում-բողոք, որից 1248-ը գրավոր:

2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ակտիվացնում է ապահովագրական ծառայությունների «դիջիտալիզացիան»
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 18:16

Արմինֆո. 2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է ակտիվացնել ապահովագրական ծառայությունների թվայնացումը: Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, նկատելով, որ մեկ շաբաթ առաջ ընկերությունը գործարկել է նոր նախագիծ – ԱՊՊԱ առցանց համակարգը, որը հաճախորդների թույլ կտա ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագրեր և կատարել վճարումներ: «Հաջորդ 2 ամիսներին մենք մտադիր ենք առցանց բլոկը ներդնել նաև տուրիստների ապահովագրության պայմանագրերի կնքման համար»,-հավելել է նա:

Ավտոապահովագրողների Բյուրո. Դեկտեմբերի 12-ից ուժի մեջ են մտնում են «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» Կանոնները
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 17:52

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին գրանցվել են «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին։ 

 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2016, 17:05

Արմինֆո.

Հայաստանում մանրածախ ապահովագրական հատվածքում տարեկան աճը դանդաղել է 2.4% -ից մինչև 0.2%, իսկ կորպորատիվի հատվածքում` 12,9% -ից մինչև 0.9%
 Շաբաթ, 5 Նոյեմբերի 2016, 14:50

Արմինֆո.  Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայստանի ապահովագրական ընկերությունների պորտֆելներում 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57,3% (13.6 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`42.7% (10.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան անկումը կազմել է 2.4% մինչև 0.2%, իսկ կորպորատիվինը` 12.9% -ից մինչև 0,9%: Մինչև ԱՊՊԱ համակարգի և բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվի մասնաբաժինը զգալիորրեն գերազանցում էր մանրածախին:

Մինչև 2016 թ. հոկտեմբերն ԱՊՊԱ հատվածում հատուցումների տարեկան անկումը դանդաղել է 14.3% -ից մինչև 1.5%, իսկ ԿԱՍԿՈ հատվածում` 20,4% -ից մինչև 3,8%
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 16:01

Արմինֆո. Հայստանի ապահովագրողների ապահովագրական հատուցումների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է 10.04 մլրդ դրամ կամ $ 21.2 մլն (ցուցանիշները բերված են ըստ ընկերությունների հյաշվետվոյթունների, համաձայն ՀՀ ԿԲ ստանդարտների): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 4,8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 0.3%, կազմելով $ 23,7 մլրդ. դրամ կամ $ 49.9 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների ծավալների տարեկան աճն ապահովել են չորս ընկերություններ, իսկ ամենամեծ ծավալով`«Սիլ Ինշուրանսը» - 17,3% և «Ռոսգոսստրախ-Արմենիան» - 11.5%, իսկ հատուցումների գծով տարեկան անկում են գրանցել «ԻՆԳՈ Արմենիան» - 6.1% և «Արմենիա Ինշուրանսը» - 5.5%:

Հայստանի ապահովագրողները 2016 թվականի հավասարաչափ ավելացրել են պրեմիաներն ու հատուցումները
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 15:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել են 2,6% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 2,4%: Մինչև 2016-ի հոկտեմբերի 1-ը ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը`ավելի քան 9.8 մլրդ. դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն IFRS ստանդարտների):

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո. 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կկնքվեն միայն ավտոմեքենաների սեփականատերերի հետ
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016, 19:46

Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (ՀԱԲ) տեղեկացրել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի ձևակերպման ժամանակ կվերանա վարորդների անունները նշելու անհրաժեշտոթյունը, որոնք տվյալ տրանսպորտային միջոցը վարում են սեփականտիրոջ թույլտվությամբ, այսինքն, այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերը կկնքվեն միայն ավտոմեքենաների սեփականատերերի հետ: Այս մասին օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը բարձրացվել է մինչև 100.000 դրամ
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016, 19:15

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ից Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (ՀԱԲ) կանցնի ճանապարհա-տրանսպորտային պատահարների գրանցման պարզեցված մոդելին: Այս մասին օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

ՀՀ ԿԲ կանխատեսում. Առաջիկա երեք տարիներին ԱՊՊԱ գծով վնասաբերությունը 50% տոկոսից կաճի մինչև 55 տոկոս
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2016, 19:24

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016-2018 թվականներին կաճեն 19,9%, իսկ դրանց մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում կհասնի 0.59%-ի (զարգացող երկրներում այն կազմում է 1.35%, իսկ զարգացած երկրներում`3.51%): Բնակչության մեկ շնչին ընկնող ապահովագրավճարը 2017 թվականի վերջում կկազմի 12 247 դրամ ($ 26, զարգացող երկրներում`$ 67 , իսկ զարգացած երկրներում`$ 1577):

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալն արձանագրել է տարեկան դանդաղում` 6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվի շուկայում`18% -ից մինչև 7.3%
 Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2016, 10:44

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը հայկական ապահովագրողների պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 56% (9.03 մլրդ. դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`44% (7.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը դանդաղեցրել տարեկան անկումը`6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվ ապահովագրության շուկայի ծավալը`18% -ից մինչև 7.3%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ և  ինչպես նաև բյուջետային աշխատողների ​​առողջության պարտադիր անհատական ապահովագրության ներդրումը, կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերակշռում էր մանրածախի համեմատ:

2016 թվականի առաջին կիսամյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումները 16.2%-ից դանդաղել են մինչև 2.8%, իսկ ԿԱՍԿՈ գծով` 15%-ից մինչև 5.7%
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 19:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի I կիսամյակում իրականացրել են 6,8 մլրդ դրամի կամ $ 14.3 մլն-ի ապահովագրական հատուցում (ըստ ապահովագրողների պորտֆելների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով), տարեկան կտրվածքով աճելով 7.8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաներն վելացել է միայն 0.7% տարեկան,  կազմելով 16.1 մլրդ. դրամ կամ $ 33,8 մլն. Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան աճ են ապահովել միայն չորս ընկերություններ, իսկ ամենամեծը` «Սիլ Ինշուրանս» ընկերությունը`20,8% և «Ռոսգոսստրախ-Արմենիան»` 17,3%, իսկ տարեկան անկում են գրանցվել «ԻՆԳՈ Արմենիան»` 8% և «Արմենիա Ինշունարսը»` 3.7%:

Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել մուտքերը, ի տարբերություն հատուցումների
 Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 16:44

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականի առաջին կիսամյակում աճել են 4.2% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումներն աճել են միայն 0.7%: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրոմիաների միագումար ծավալը կազմել է 15,8 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.2 մլրդ. դրամ (ցուցանիշները բերված են ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS ստանդարտներով): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2016-ի առաջին կիսամյակը եզրափակել է 2,6 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`74%: Ապահովագրական վճարների անկում է արձանագրվել 2 գործող ընկերություններում, իսկ հատուցումների անկում`4 ընկերություններում: Ըստ ապահովագրական ընկերությունների պորտֆելների հաշվետվությունների (ՀՀ ԿԲ ստանդարտներով), ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ (տարեկան 0.7% աճ), իսկ հատուցման ծավալները -  6,8 մլրդ դրամ (տարեկան աճը`7,8%):

ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը գործարկել են ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերման վարկային ծրագիրը
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2016, 17:09

Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ նոր պայմաններ է առաջարկում ԱՊՊԱ, ԱՊՊԱ+, բժշկական ապահովագրության և գույքի ապահովագրություն պրոդուկտների ձեռք բերման համար
 Ուրբաթ, 24 Հունիսի 2016, 12:38

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության հետ համատեղ, առաջարկում է նոր պայմաններ` 4 տեսակի ապահովագրական պրոդուկտների ձեռք բերման համար, որոնք Ձեր կյանքը կդարձնեն առավել   ապահով,  հարմարավետ և անվտանգ: Տվյալ պրոդուկտները մշակվել են հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են ‹‹ՌԵՍՈ›› ապահովագրական ընկերության ծառայություններից:

 Հինգշաբթի, 12 Մայիսի 2016, 12:46

Արմինֆո.

Հայաստանի մանրածախ ապահովագրական շուկայի տարողունակությունը մեկ տարում կրճատվել է 25%, իսկ կորպորատիվի աճը կազմել է 27.8%
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2016, 18:22

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 54% (5.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`46% (4.4 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախ ապահովագրական շուկայի տարողունակությունը տարեկան կտրվծաքով կրճատվել է 19.7%, մինչև 25%, իսկ կորպորատիվի մասնաբաժինն ավելացել է 12.9%, մինչև 27.8%: Նախքան ԱՊՊԱ-ի և բյուջետային աշխատողների պարտադիր բուժապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերազանցում էր մանրածախին:

2016թ. I եռամսյակում ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումները դանդաղել են 16,7%, մինչև 4,1%, իսկ ԿԱՍԿՈ գծով արձանագրվել է 13.3% աճ
 Չորեքշաբթի, 4 Մայիսի 2016, 16:49

Արմինֆո. Հայաստանիապահովագրողները 2016 թվականի առաջին եռամսյակում իրականացրել են 3,7 մլրդ դրամի կամ 7.6 մլն.դոլարի ապահովագրական հատուցումներ (ըստ ԱԸ հաշվետվույթունների`ՀՀ ԿԲ չափանիշներով): Նախորդ տարվա համեմատ հատուցոմներ աճել են 13.4%: Միևնույն ժամանակ, Հայաստանի ապահովագրողների պրեմիաները տարեկան կտրվածքով ավելացել են 1.7%, մինչև 9,6 մլրդ. դրամ կամ 19,9 մլն.դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների ամենամեծ ծավալներն արձանագրել են` «Ռոսգոսստրախ-Արմենիա» - 27.2%, «Սիլ Ինշուրանս» - 24.7% ընկերությունները, իսկ տարեկան անկում է արձանագրվել «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում - 3.6%:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10