Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ՝ նպատակային շեմից հեռու պահելով գնաճը
 Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022, 12:58

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2022թ. հուլիսին տարեկան գնաճը կազմել է 9,3% (նախորդ տարվա 8,2% - ից), պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 12,9% և ոչ պարենային ապրանքների գների 8,2% աճի պատճառով, ծառայությունների սակագների 5,7% բարձրացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ (2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ) արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների 13,1-9,6% թանկացում եւ ծառայությունների սակագների 1,8% բարձրացում: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՀՀ ԿԲ. Բարձր պահանջարկը հանգեցնում է գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճի սպասումների պահպանման, սակայն դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գների աճը
 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2022, 20:11

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 2 - ին որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով ՝ սահմանելով այն 9.5%: Այդ առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ երկրորդ եռամսյակում պահպանվել են հավելյալ արժեքի ստեղծման գլոբալ շղթաների խափանումները, իսկ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում դիտվում է տնտեսական ակտիվության դանդաղում:

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 9.25 տոկոսից մինչեւ 9.5 տոկոս  
 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2022, 12:32

Արմինֆո. Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է ​վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: ԿԲ հասարակայնության հետ կապերի  ծառայության հաղորդման համաձայն,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

 Երեթշաբթի, 2 Օգոստոսի 2022, 12:30

Արմինֆո.

Կանխատեսում. Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում գնաճը կնվազի մինչեւ 4 տոկոս  
 Ուրբաթ, 29 Հուլիսի 2022, 12:59

Արմինֆո. Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում գնաճը կնվազի մինչեւ 4 տոկոս։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

 Հինգշաբթի, 28 Հուլիսի 2022, 13:43

Արմինֆո.

Վարդան Արամյանը մատնանշել է Հայաստանի ՀՆԱ-ի համար ռիսկերը եւ ռուսական տնտեսության ներուժի կորուստը՝ ԱՄՀ-ի "Մռայլ եւ ավելի անորոշ" կանխատեսման լույսի ներքո
 Չորեքշաբթի, 27 Հուլիսի 2022, 14:35

Արմինֆո. Ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ. դա փաստ է, որը վտանգավոր է: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների գծով միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հուլիսյան զեկույցը։

 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 17:08

Արմինֆո.

 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 17:06

Արմինֆո.

Մենակ մնալով իր խնդիրների հետ՝ ԿԲ-ն ստիպված կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, իսկ արտահանումը կհայտնվի ուղղակի հարվածի տակ. Վարդան Արամյան
 Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022, 14:04

Արմինֆո. Ռուս-ուկրաինական ճգնաժամն իր շտկումներն է մտցրել Հայաստանի տնտեսական կյանքում։ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորուրումը Հայաստան այցելողների և բանկային փոխանցումների աճի, ինչպես նաև գնաճի աճի հետ կապված ամենից շատ հարվածել է արտահանողներին։

 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 17:50

Արմինֆո.

 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022, 20:04

Արմինֆո.

ԵԱԶԲ. Ծառայություններն ու առեւտուրը՝ Հայաստանում տնտեսական ակտիվության հիմնական դրայվեր 
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022, 16:45

Արմինֆո. Հաշվի առնելով II եռամսյակի՝ սպասվածից զգալիորեն ավելի ուժեղ ցուցանիշը, եւ III եռամսյակում դիտարկվող ակտիվության պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսական աճն ընթացիկ տարում կգերազանցի ԵԱԶԲ-ի հիմնական կանխատեսումը:

 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022, 18:31

Արմինֆո.

Ապագայում նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման խոստումները խոսակցություններ են աղքատների օգտին: Հարկավոր է գործել այսօր. Ատոմ Մարգարյան
 Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022, 16:42

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում տարեկան գնաճը 2022թ. հունիսին հասել է 10,3%-ի: Սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոսով։ Գործազրկության ներկայիս մակարդակի (Հայաստանում գործազրկության միջին տարեկան մակարդակը 2021 թվականին կազմել է 15,3 տոկոս) եւ գրեթե 30 տոկոս աղքատության պայմաններում Հայաստանի իշխանությունները կարող են եւ պարտավոր են մեղմել բնակչության վրա գնաճային ճնշումները արդեն այսօր՝ վերանայելով պետական բյուջեի ծախսային մասը, այլ ոչ թե բնակչությանը կերակրել կես տարի անց աշխատավարձի եւ կենսաթոշակի նվազագույն չափը բարձրացնելու խոստումներով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման առաջարկությամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Ատոմ Մարգարյանը:

Հայաստանի կենտրոնական բանկն արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր դրամավարկային քաղաքականությունը. Տնտեսագետ
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022, 10:53

Արմինֆո.  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իշխանություններին առաջարկում է փոխել հանրապետության սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին: Այդ մասին Պարսյանը գրել է «Ֆեյսբուքի» ի էջում:

 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022, 17:17

Արմինֆո.

Ի՞նչ է նախապատրաստում մեզ համար ապագա նվազագույն աշխատավարձը. սոցիալական խնդիրների լուծում թե նոր ռիսկեր
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022, 16:21

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների խոստացած նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների եւ երեխայի խնամքի նպաստների բարձրացումը ոչ միայն չի լուծի սոցիալական խնդիրները, այլեւ կուժեղացնի առանց այդ էլ բարձր գնաճային ճնշումը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել տնտեսագետներ Կառլեն Խաչատրյանը, Վարդան Բոստանջյանը և Թաթուլ Մանասերյանը:

2022թ. կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է. Ֆինանսների նախարար
 Հինգշաբթի, 30 Հունիսի 2022, 13:06

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

 Չորեքշաբթի, 29 Հունիսի 2022, 19:31

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10