Տեսչական մարմնի ղեկավարը Հայաստանի կաթնամթերք արտադրողներին ներկայացրել է ռուսական կողմի պահանջները
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 22:12

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Հայաստանի փոխվարչապետը նշել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության "շատ լավ" դինամիկան
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 21:59

Արմինֆո.Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկան շատ լավ է: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Օվերչուկ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր հաշվարկներում ռուսական ռուբլու մասնաբաժինը կազմել է 90,3 տոկոս
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 21:58

Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը պատմականորեն կապված են բարեկամական հարաբերություններով։ Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հայաստանում գրանցված ընկերությունը հայտնվել է Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակում
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 14:06

Արմինֆո. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված "Տակո" ընկերության նկատմամբ ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Վահան Քերոբյան. ՀՀ կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում արտահանողներին աջակցելու ուղղությամբ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 14:28

Արմինֆո. ՀՀ կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում արտահանողներին աջակցելու ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանի բեռներից շատերն արդեն անարգել անցել է Լարսի սահմանակետը. տնտեսավարողներ
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 13:21

Արմինֆո.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսավարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։

ԵԱԶԲ-ը բարելավել է 2023թ. Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ մինչև 8,3%, իսկ 2024թ.՝ մինչեւ 5,7%
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2023, 12:09

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ տնտեսական աճի տեմպերով առաջատար կլինի տարածաշրջանի երկրների շրջանում։ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գնահատականներով՝ երկրի ՀՆԱ աճը 2023 թվականի արդյունքներով կկազմի 8,3 տոկոս (նախկինում կանխատեսված 7,5 տոկոսի դիմաց)։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին Ալմաթիում հաղորդել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքների տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝  ներկայացնելով 2024-2026 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը։

ԱՄՀ կանխաատեսում. Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-2025 թվականներին կավելանա՝ 8029 դոլարից մինչեւ 8967 դոլար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:45

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2023 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում՝ մինչև 8029 դոլար (2022 թվականի փաստացի 6569 դոլարից), հետագա տարեկան աճը՝ մինչև 8352 դոլար 2024 թվականին և 8967 դոլար 2025 թվականին: Այդ մասին նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում, որտեղ ներկայացվում է նաև 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5%-ից մինչև 7%,  2024թվին տեմպերի դանդաղմամբ մինչեւ 5%, եւ 2025 թվին՝ մինչեւ 4,5%:

 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:40

Արմինֆո.

ԱՄՀ-ը Հայաստանի համար բացել է Stand-By վարկի 24.4 մլն դոլարի հասանելիություն և բարելավել է 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 7%
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:39

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար բացել է Stand-by (SBA) համաձայնագրի շրջանակում  մոտ 24.4 մլն դոլարի (18.4 մլն SDR) վարկի հասանելիություն, ինչի արդյունքում հասանելի ընդհանուր գումարը կկազմի շուրջ 73.3 մլն դոլար (55.2 մլն SDR): Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրությունում, որում նաև ներկայացվում է 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5% - ից մինչև  7%, 2024 թվականին տեմպերի մինչև 5% դանդաղմամբ (ինչպես և սպասվում էր նախկինում):  Գնաճի առնչությամբ ԱՄՀ-ը նշում է Հայաստանում դրա արագ անկումը և կանխատեսում է մինչև 2024 թվականի կեսերը վերադարձ 4% թիրախային շեմին և կայունացում այդ նշաձողի մոտ։

Հազարից ավելի ավտոմեքենա է մաքսազերծվել ՀՀ կառավարության աջակցության ծրագրի շրջանակներում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:24

Արմինֆո.Դեկտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ կառավարության կողմից ընդունված մաքսային ձևակերպումների ծախսերի փոխհատուցման ծրագրի շրջանակներում օտարերկրյա պետհամարանիշներով 1154 ավտոմեքենա արդեն անցել է մաքսային ձևակերպում:

 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 18:23

Արմինֆո.

Հայաստանի իշխանությունները մոտ 550 հազար դոլար կհատկացնեն դեպի ծով ելք չունեցող երկրների ներկայացուցիչներին ընդունելու համար
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 14:26

Արմինֆո. Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում: Միջոցառման անցկացման համար նախատեսվում է հատկացնել 219 միլիոն 785 հազար դրամ:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր ծառայությամբ
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 15:05

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն (ՀԱԱԳ) իր 10-ամյակը դիմավորում է նոր՝ թվով երրորդ ծառայությամբ՝ արտահանմանն ուղղված արտադրությունների կազմակերպման և զարգացման համար կապիտալ ներդրումների ֆինանսավորման ապահովագրությամբ:

Ռուսաստանի ալյումինի ճյուղն ահազանգում է.  սկսվում է ոչ շահութաբեր ձեռնարկությունների, այդ թվում՝ "Արմենալ" գործարանի կոնսերվացումը
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 14:59

Արմինֆո. Այսօր անբարյացակամ երկրների գործողությունների և մի շարք արտաքին գործոնների արդյունքում ռուսական ալյումինի ճյուղը գտնվում է աննախադեպ ճնշման տակ, ինչն այն հասցրել է սուր ճգնաժամի շեմին՝ երկարաժամկետ ծանր հետևանքներով: Այս մասին ասվում է Ռուսաստանի Ալյումինի ասոցիացիայի "Ռուսաստանի ալյումինի ճյուղի առկա վիճակի մասին" հաղորդագրության մեջ:

Հայաստանում 10 անգամ կբարձրացվեն արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքաչափերը
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 11:37

Արմինֆո. Հայաստանում 10 անգամ կբարձրացվեն արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքաչափերը։ Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է "Պետական տուրքի մասին" օրենքում կատարված փոփոխությունները:

Հաջորդ տարվա փետրվարին Եգիպտոսում կկայանա հայ-եգիպտական գործարար համաժողով
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 19:58

Արմինֆո. 2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։

 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 19:55

Արմինֆո.

ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության էական բարելավումը պոտենցիալ ռիսկեր է պարունակում․"Լույս" հիմնադրամը վերլուծել է 2024 թվականի պետբյուջեն
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:30

Արմինֆո.2023 թվականի տնտեսական աճը նախորդ տարվա դրական գործոնների պահպանման արդյունք է։ Սակայն, եթե տարեսկզբին տնտեսական աճը բավական բարձր էր, ապա երկրորդ կիսամյակում, սկսած հունիս - հուլիս ամիսներից, տնտեսական ակտիվության աճի տեմպերը դանդաղել են՝ կազմելով շուրջ 6 տոկոս: Եթե աճի դանդաղման միտումը շարունակվի, ապա 2024 թվին 7 տոկոս թիրախին հասնելը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, ինչը կհանգեցնի բյուջեի կատարմանն առնչվող դժվարությունների, քանի որ հարկային մուտքերը ևս կկրճատվեն։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի փորձագետների կողմից ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի վերլուծության մեջ։

 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 00:20

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84