Էկոնոմիկայի  նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը
 Երեթշաբթի, 19 Հոկտեմբերի 2021, 16:56

Արմինֆո. Էկոնոմիկայի   նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։  

«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը կաջակցի մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնելու կամ սեփական բիզնես հիմնելու հարցում
 Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021, 16:29

Արմինֆո.Ս.թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկեց «Հմուտ երիտասարդներ հանուն համայնքի զարգացման» «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող և «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող երկամյա ծրագիրը:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 111 հազար ԱՄՆ դոլար, որից 100,2 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում քննարկել է «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքը» եւ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը
 Ուրբաթ, 15 Հոկտեմբերի 2021, 16:41

Արմինֆո. «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։

Հայաստանի կառավարության պատվիրակությունը կմասնակցի "Ռուսական էներգետիկ շաբաթին"
 Երեթշաբթի, 12 Հոկտեմբերի 2021, 11:18

Արմինֆո.ՀՀ կառավարության պատվիրակությունը կմասնակցի "Ռուսական էներգետիկ շաբաթ" միջազգային համաժողովին:

Տավուշի մարզի 140 ֆերմերների ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացել է ՀՕՖ-ի և HSBC Հայաստանի համատեղ ծրագրի շնորհիվ
 Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021, 17:36

Արմինֆո.ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) «Պատասխանատու ֆինանսական վարքագծի խթանում և բիզնես ակտիվության մեկնարկ գյուղական համայնքներում» համատեղ ծրագիրը հոկտեմբերի 1-ին ներկայացրել է արդյունքները։ Ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցել են ծրագրի պատասխանատուներն ու Տավուշի մարզի մասնակից 4 գյուղական համայնքների ներկայացուցիչները։

Կայացել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրի շնորհանդեսը
 Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2021, 22:13

Արմինֆո.Երեւանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի շուկայի եւ առեւտրի ազատականացման ծրագրի (MLET) շնորհանդեսը, որը նախապատրաստվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից այդ աշխատանքներին ներգրավված մասնագետների հետ համատեղ, եւ որը Հայաստանին ավելի վաղ 8.5 մլն դոլարի չափով դրամաշնորհ էր հատկացրել դրա նախապատրաստման համար:

Հայաստանի պետական գանձարանը վաճառքի կհանի 1,5 մլրդ դրամ արժողությամբ ադամանդներ, զմրուխտ, ոսկի եւ զարդեր
 Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021, 16:32

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 24-ին հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին: Նախագիծը հավանության է արժանացել առանց զեկուցման եւ քննարկման։

Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանը
 Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2021, 14:08

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված "Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին"  համաձայնագրի վավերացմանը:

Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. "Գազպրոմը" պնդում է, որ 2013թ. համաձայնագրով նախատեսված շահույթի չափն իրենց չի բավարարում
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021, 18:37

Արմինֆո.Գազի գնի շուրջ "Գազպրոմի" հետ բանակցությունները շարունակական բնույթ են կրում, փորձում ենք խոսել, առնվազն, սակագնի պահպանման մասին, սեպտեմբերի 15-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ անդրադառնալով Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճին:

Բեռլինում կայացել է հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2021, 20:24

Արմինֆո. Նախօրեին Բեռլինում կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել ՀԷՑ-ի՝ ինստիտուցիոնալ ներդրողներից խոշոր վարկի ստացմանը՝ լայնածավալ ներդրումային ծրագրի իրականացումը շարունակելու համար
 Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2021, 17:09

Արմինֆո. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դրական եզրակացություն է տվել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100% բաժնետոմսերի գրավադրման վերաբերյալ, որոնք պատկանում են "Լիորմանդ Հոլդինգ Լթդ"-ին (30%), "Տաշիր Կապիտալ" ՓԲԸ-ին (70%)՝ ՎԶԵԲ-ի (EBRD), Ասիական Զարգացման Բանկի (ADB) եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օգտին:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարները
 Շաբաթ, 21 Օգոստոսի 2021, 13:38

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտադիր են աստիճանաբար հրաժարվել հիպոթեքով բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձման ծրագրից
 Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021, 15:30

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

IDream Online. քո կարիերայի սկիզբը
 Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2021, 14:42

Արմինֆո. Վստահաբար պատահել է, որ հարցերի տարափով զանգահարես բանկ և շտապ ինչ-որ տեղեկատվություն պարզես։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե որքան պատասխանատու և կարևոր է Հեռախոսազանգերի կենտրոնի աշխատակցի գործը։

Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն
 Ուրբաթ, 30 Հուլիսի 2021, 13:31

Արմինֆո.Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտն ու IDBank-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Բանկի աջակցությամբ մշակվում և ներդրվում է «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագիր։

Ֆրանսիացի փորձագետներն առաջարկել են ռիսկերի բացահայտման եւ վերլուծության մեխանիզմներ          ՝ Հայաստանում հարկային ստուգումների գործընթացի բարելավման նպատակով
 Երեթշաբթի, 27 Հուլիսի 2021, 13:07

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա  առաքելություն: 

Պետությունը կավելացնի "Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան" ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման գումարը
 Երկուշաբթի, 26 Հուլիսի 2021, 15:08

Արմինֆո.Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն:

Կառավարությունում քննարկվել են պետության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021, 18:13

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

IDBank-ի նոր առաջարկը բիզնեսին
 Հինգշաբթի, 1 Հուլիսի 2021, 16:00

Արմինֆո.IDBank-ը Եվրոպական Ներդրումային Բանկի (European Investment Bank - EIB) հետ համագործակցության շրջանակում առաջարկում է ՀՀ դրամով բիզնես վարկեր` շահավետ պայմաններով։

2021 թվականի 5 ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 848 մլն դոլարով, իսկ 3 տարում՝ գրեթե 2 մլրդ դոլարով  
 Երեթշաբթի, 15 Հունիսի 2021, 16:54

Արմինֆո. 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 848 մլն դոլարով ՝ մինչեւ 8 816 մլրդ դոլար: Նշենք, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ, այսինքն ՝ մինչեւ "թավշյա հեղափոխությունը", պետական պարտքը եղել է 6 867 մլրդ դոլար: Այսպիսով, երեք տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 1 949 մլրդ դոլարով:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84