ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Caucasus SME Banking Club Conference 2017-ին ներկայացրեց իր կուտակված փորձը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:28

Արմինֆո. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներկայացրեց 2013 թվականից ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտները և դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես-դասընթացները, ինչպես նաև այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը: Այս մասին է ասվում Բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մրցույթի հաղթող ուսանողները կհամալրեն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցների կազմը
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 14:46

Արմինֆո.ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթի արդյունքները:

Ռուսաստանում մեկնարկեց Armzon առցանց գնումների էլեկտրոնային հարթակը
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 17:03

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն տրանսպորտային «Սպայկա» ընկերությունը, որն զբաղվում է նաև պահածոյացված գյուղմթերքների արտադրույամբ և գնումներով,  նախաձեռնել է լայնածավալ մի ծրագիր, որն ուղղված է աջակցելու երկրի փոքր և միջին ձեռնարկություններին: « Armzon էլեկտրոնային հարթակը թույլ կտա պատշաճ կերպով ներկայացնել հայրենական արտադրանքը ռուսական շուկայում», - ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս
 Ուրբաթ, 12 Մայիսի 2017, 14:48

Արմինֆո. ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին, կիրականացնի «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին կմասնակցեն թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետներ։

Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 17:15

Արմինֆո. Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նիրված միջացառումները  կանցկացվեն Երևանում՝ ապրիլի 17-23-ը:

Զ. Զեյթունցյան: Եվրոպացիների համար տուրփաթեթ ստեղծելը մեզնից ավելի քիչ ջանքեր են պահանջվում, քան վրացիների համար ստեղծելը
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 20:43

Արմինֆո. Եվրոպացիների համար տուրիստական փաթեթ ստեղծելը մեզնից ավելի քիչ ջանքեր են պահանջվում, քան վրացիների համար ստեղծելը: Ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների զբոսաշրջության պետական ​​կոմիտեի ղեկավար Զարմինա Զեյթունցյանը:

Անելիք Բանկն ամփոփեց «Ձմեռային ակցիայի» արդյունքները`խաղարկության անցկացումով և հաղթողներին «ոսկե» նվերներ հանձնելով
 Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017, 18:58

Արմինֆո. 2017 թվականի ապրիլի 5-ին ժամը 12։00-ին տեղի ունեցավ Անելիք Բանկի կողմից կազմակերպված ոսկու գրավով վարկառուների միջև ոսկու ձուլակտորների խաղարկությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփել է «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» համատեղ մարքետինգային արշավի արդյունքները
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017, 18:19

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին “Ձմեռը ՎՏԲ-ի հետ” մարքեթինգային ակցիայի արդյունքները և պարգևատրեցին ակցիայի հաղթողներին:

Հայաստանում կստեղծվեն գովազդային հոլովակներ երկրի զբոսաշրջային ներուժը ցւոցադրելու նպատակով
 Հինգշաբթի, 23 Մարտի 2017, 14:57

Արմինֆո. ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է և ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ
 Հինգշաբթի, 9 Մարտի 2017, 15:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016 թվականի դրամական փոխանցումների արդյունքները, 2015 թվականի համեմատ արձանագրելով 6% աճ, չնայած նշված ժամանակահատվածում դեպի Հայաստան դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016 թվականին աճել է մինչև 13%։

Անելիք Բանկը կանանց միամսյակի կապակցությամբ գործարկել է «50% ակցիան»
 Հինգշաբթի, 9 Մարտի 2017, 15:09

Արմինֆո.Անելիք Բանկը` կանանց միամսյակին նվիրված, գործարկել է «50% ակցիան», որի շրջանակներում բոլոր կին հաճախորդները կկարողանան օգտվել Բանկի կողմից նշված սակագներից`50% զեղչով:

Անելիք Բանկը գործարկել է ֆեյսբուքում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատիզացված համակարգ
 Երեթշաբթի, 7 Մարտի 2017, 16:37

Արմինֆո. Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է ֆեյսբուքում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատիզացված համակարգ՝  «Բարև Անելիքե ամենաարագ օգնականը:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Նիդերլանդների ավագ փորձագետների ընկերության (PUM) հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017, 20:43

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «PUM» Նիդերլանդների ավագ փորձագետների հիմնադրամի Հայաստանի համակարգող Ալբերտ Ուեսթերինգսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Ներկայացվել են «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» փոքր ֆերմերներին աջակցության ծրագրերը
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 12:38

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանե (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի ծրագրերի ներկայացմանը: Մրցույթին ներկայացվել էր 130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել էր 28 հայտադիմում:

Գինեգործների միություն. «Ուր էլ գնում ես, ամենուր բախվում ես «վրացական պատին»»
 Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016, 18:24

Արմինֆո. Միջազգային ասպարեզում Հայաստանին, որպես գինի արտադրող երկիր, անլուրջ են ընկալում, լուրջ են վերաբերում նրանց, ովքեր ակտիվ արտահանման քաղաքականություն են իրականացնում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը՝ վկայակոչելով Վրաստանի արտահանմանն ուղղված գործունեությունը: «Որ շուկա էլ մեզ հաջողվում է մուտք գործել մեր ուժերով, ամենուր բախվում ենք «վրացական պատին»: Վրաստանը 10 անգամ ավելի շատ է ծախսում արտահանման քաղաքականության իրականացման վրա, քան մենք»,- ընդգծել է նա: Նրա խոսքով, վրացական կողմի արտահանման ծախսերը կազմում են շուրջ $100 հազար, մինչդեռ Հայաստանը 10 անգամ ավելի քիչ է ծախսում, հարևան երկրի մարքեթինգային ծախսերը տարեկան կազմում են $1 մլն-ից մինչև $3 մլն, իսկ Հայաստանի՝ ընդամենը $50 հազար:

«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները նոյեմբերին դասախոսել են Հայստանի մի շարք բուհերում
 Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016, 18:49

Արմինֆո. Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։

Վարչապետ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված
 Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2016, 18:05

Արմինֆո. Հայաստանը կարող է առաջարկել բազմազան զբոսաշրջային ուղղություններ և որակյալ ծառայություններ: Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի շնորհիվ տարբեր կատեգորիաների քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը 25%-ից աճել է մինչև 107%
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 17:02

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի  Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած  ժամանակահատվածում գնումների դիմաց վճարել են քարտերով (այդ թվում` ինտերնետ-խանութներում), 500,000 և ավելի դրամի սահմաներում:

ՀՀ կառավարությունը մտադիր է 5 տարում 3 անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը
 Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016, 18:14

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է 5 տարում իրականացնել ծրագրեր, ուղղված զբոսաշրջիկների թվի 3 անգամ ավելացմանը: Ըստ ներկայացված ծրագրի, հաշվի առնելով ներկայիս միտումները, նախատեսվում է առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա: Ինչպես նաև իրականացնել Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բաց դռների օր է կազմակերպել՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016, 18:18

Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63