Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը
 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2022, 16:44

Արմինֆո. Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Լիբանան
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022, 21:46

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 14-ից մեկնարկելու է Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթերը:

«Euromoney» 2022. HSBC Հայաստանը` կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022, 17:15

Արմինֆո. Ըստ  «Euromoney» hեղինակավոր ամսագրի 2022 թ․ հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Շուկայի առաջատար բանկ»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2022, 15:41

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա։

Ամերիաբանկը գործարկել է նոր ծառայություն՝ բիզնեսի առցանց գրանցում
 Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2022, 19:12

Արմինֆո. Թվային փոխակերպման ռազմավարության զարգացման շրջանակներում Ամերիաբանկը շարունակում է ստեղծել հուսալի ֆինանսական և տեխնոլոգիական միջավայր:

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2022, 16:09

Արմինֆո.Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings  վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով: Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը նախաձեռնել է «ֆինանսական շուկայում արտարժույթի հեջավորման գործիքները» խորագրով հանդիպում
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2022, 16:22

Արմինֆո.Արտարժութային ռիսկերի կառավարումն այսօր առանցքային խնդիր է գործարար միջավայրում: Պայմանավորված փոխարժեքի տատանումների կտրուկ աճով` խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանանում միջազգային առևտրի ոլորտում ներգրավված կազմակերպությունների շրջանում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է խոշոր հարկատուների ցանկում
 Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022, 18:12

Արմինֆո."Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ը պահպանել է առաջատարի դիրքը (ԶՊՄԿ) Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ 2022թ.հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով:

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից
 Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2022, 21:39

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան"-ին 4 մլն դոլարի վարկ կտրամադրի Կանաչ տնտեսության ֆինանսավորման տարածաշրջանային ծրագրի (GEFF) շրջանակում
 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2022, 15:47

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան"-ին 4 մլն դոլարի վարկ կտրամադրի: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական հաղորդագրությունում:

«Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին
 Երեթշաբթի, 4 Հոկտեմբերի 2022, 17:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունում քննարկել են Երեւանում նոր ավտոկայանի կառուցման ներդրումային ծրագիրը
 Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022, 15:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը:

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով
 Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022, 14:10

Արմինֆո.: FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան -Միլան- Երևան երթուղով չվերթերը:

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2022, 10:28

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը:

"Տինկոֆ" մուտքային SWIFT-փոխանցումները հասանելի կլինեն ԱՊՀ երեք երկրներում, որոնց թվում է Հայաստանը
 Շաբաթ, 24 Սեպտեմբերի 2022, 09:48

Արմինֆո. Հոկտեմբերի 12-ից Տինկոֆի հաշվին դոլարով եւ եվրոյով մուտքային SWIFT-փոխանցումներ հնարավոր կլինի ստանալ միայն ԱՊՀ որոշ երկրներից, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը:

AMX մրցանակաբաշխության արդյունքում ներկայացվել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցները
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022, 15:46

Արմինֆո.AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։

Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի Ձեռներեցության աշխարհի Գավաթ 2022- ում
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:42

Արմինֆո.Text ' nPayme ծրագրի Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի  Ձեռներեցության աշխարհի Գավաթ2022-ում (EWC): Այդ մասին ասվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ հաղորդագրությունում։ "Entrepreneurship World Cup" միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 2 ստարտափ, որոնցից մեկը Text ' nPayme ծրագիրն է ՝ Buissup Global Forum 2021 - ի հաղթողը:

"Դոյչե տելեկոմ"-ը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2022, 17:09

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվեց գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։

"ՏՎԷԼ" ԲԸ-ն և ՀԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել թարմ միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022, 16:20

Արմինֆո. "ՏՎԷԼ"ԲԸ-ն և "Հայկական ատոմային էլեկտրակայան" ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր ռուսական միջուկային վառելիքի մատակարարման համար։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի IV եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին ապահովել Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները թարմ միջուկային վառելիքով: Այդ մասին հաղորդում է "ՏՎԷԼ" ընկերությունը։

Կառավարությունը ստացել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 6,875 տոկոսը՝ դառնալով կոմբինատի 1/5-րդ բաժնեմասի սեփականատերը
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022, 13:03

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63