ԵԱՏՄ փոխադարձ առևտրում Հայաստանի մասնաբաժինն ավելացել է 1,2%-ից մինչեւ 2,9%
 Չորեքշաբթի, 25 Հունվարի 2023, 19:14

Արմինֆո. ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 11 ամիսների ընթացքում աճել է 12,9% - ով և կազմել 74,6 մլրդ դոլար։ Դա հետեւում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների գնահատականից։

Փորձագետ.  Կրիպտոոլորտի զարգացումը Հայաստանում նոր խաղացողների ներգրավման, հարկային բազայի եւ աշխատատեղերի աճի գրավականն է
 Շաբաթ, 21 Հունվարի 2023, 11:09

Արմինֆո. 2022 թվականի ամռանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Կենտրոնական բանկին՝ կոչ անելով ապահովել կրիպտոոլորտի կարգավորումը։ Նման անհրաժեշտություն, ինչպես այն ժամանակ նշել էր կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջացել է այդ դաշտում հարկերից խուսափելու, փողերի լվացման և ռիսկի այլ գործոնների պատճառով։

Ռուսական ներդրումները Հայաստանում շարունակում են գերակշռել
 Հինգշաբթի, 12 Հունվարի 2023, 17:55

Արմինֆո. 2022 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատված  մուտք են գործել 2.3 մլրդ դոլար ծավալի ընդհանուր օտարերկրյա ներդրումներ (ներդրումների բոլոր տեսակներն ու ձևերը - խմբ.)՝ տարեկան աճի նկատելի դանդաղումով ՝ 34% - ից մինչև 17% ։

Հնդկական KGK Group-ը Հայաստանում ադամանդագործության գործարան կբացի
 Հինգշաբթի, 12 Հունվարի 2023, 15:21

Արմինֆո.Երկու ամիս անց Հայաստանում ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, KGK Group ընկերությունների միջազգային խումբը (Հնդկաստան) ադամանդագործության գործարան կբացի ։ KGK Group-ը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության վարկածով, թանկարժեք քարերի եւ ոսկերչական իրերի համաշխարհային առաջատար արտադրողներից է։

Վարդան Արամյան. Ներդրումների ներկայիս որակի եւ մակարդակի պայմաններում տնտեսության ներուժի աճի մասին խոսելու հարկ չկա
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 17:32

Արմինֆո. Ներդրումների ներկայիս որակի և մակարդակի պայմաններում տնտեսության ներուժի աճի մասին խոսելու հարկ չկա։ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի 2023թ. առաջին եռամսյակում
 Երկուշաբթի, 9 Հունվարի 2023, 19:40

Արմինֆո.2023 թվականի առաջին եռամսյակում կգործարկվի վրացական "Փոթի" նավահանգստից դեպի Ռուսաստանի "Կավկազ" նավահանգիստ լաստանավային հաղորդակցությունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցազրույցում նման կարծիք է հայտնել  էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Հայաստանի համար ավելի իրատեսական է ԵԱԶԲ-ի 4,2 տոկոս աճի կանխատեսումը, սակայն կարեւոր է զարգացման նոր պարադիգմը
 Հինգշաբթի, 5 Հունվարի 2023, 12:52

Արմինֆո.Հայաստանի համար առավել իրատեսական է Եվրասիական զարգացման բանկի տնտեսության 4,2 տոկոս աճի կանխատեսումը՝ ընթացիկ տարվա պետբյուջեում ամրագրված 7 տոկոսի փոխարեն։

ՀՀ ԿԲ-ը 2022թ. նոր կանխատեսմամբ բարելավել է փոխանցումների զուտ ներհոսքի սպասումները՝ մինչև 32%  աճ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 12:20

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի նոր կանխատեսմամբ կտրուկ բարելավել է դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (ներառյալ սեզոնային աշխատողների եկամուտները և մասնավոր փոխանցումները) սպասումները՝ ավելի վաղ կանխատեսվող 7% անկումից մինչև 32% աճ (2021թ. փաստացի 54% աճի դիմաց) ։

ՌԴ փոխնախարար. Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսական ինստիտուտներն ընդլայնում են թղթակցային հարաբերությունների ցանցը
 Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2022, 19:35

Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այս տարի շատ լավ առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին դեկտեմբերի 26 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ խոսելով ազգային արժույթներով փոխադարձ առեւտրի ծավալների աճի մասին։

Փորձագետներ. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2022, 11:33

Արմինֆո. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Այդ մասին խոսվել է "ժողովրդավարական Համախմբում" կուսակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին։

Փորձագետ. Հայաստանի նման երկրի համար չոր նավահանգիստը իդեալական լուծում է
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022, 15:10

Արմինֆո. Հայաստանի տնտեսության թույլ կողմը արտաքին աշխարհի հետ կապն է, ուստի նման երկրի համար չոր նավահանգիստը իդեալական լուծում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող տարածքում առեւտրի կենտրոնացման եւ զարգացման համատեքստում։ Նման կարծիք է հայտնել լոգիստիկայի և նավահանգիստների կառավարման ոլորտի միջազգային փորձագետ, այժմ արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Չարլզ Մալասը։

ՀԱԷԿ-ի տնօրեն. Նախատեսում ենք մեզ մոտ կառուցել ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիր՝ Լենինգրադի ԱԷԿ-ի համալիրի նման
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 17:09

Արմինֆո. Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Լենինգրադի ԱԷԿ-ի էներգաբլոկներից մեկը և ծանոթացել ռադիոակտիվ թափոնների (ՌԱԹ) վերամշակման համալիրին: Այցը տեղի է ունեցել 2022 թվականին մեկնարկած էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի ոլորտում ռուս-հայկական համագործակցության համալիր ծրագրի իրականացման շրջանակում, հաղորդում է "Ռոսատոմի" մամուլի ծառայությունը։

ԵԱԶԲ. Տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022, 14:38

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, որի հիմնական դրայվերը ծառայությունների ոլորտն է։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի դեկտեմբեր ամսվա  այսօր հրապարակված "Մակրոամփոփագրում"։

Փաշինյանը հայտարարել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկման մասին
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի նոր դիզելային-գեներատորային կայանի կառուցման գնումներին մասնակցության որակավորման չափանիշները
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022, 16:20

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ին հաստատել է "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների իրականացման համար գնման ընթացակարգի մասնակիցների որակավորման չափանիշների կիրառման մասին " որոշումը:

ԵԱԶԲ. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ
 Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2022, 14:00

Արմինֆո. 2023 թվականին եվրասիական տարածաշրջանի տնտեսությունների համար արտաքին պայմանները կարող են վատթարանալ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2023 թվականի մակրոտնտեսական կանխատեսման մեջ՝ "նոր պայմաններին տարածաշրջանի տնտեսությունների ադապտացման շաարունակումը", որը հրապարակվել է այսօր։

Փաշինյանը կոչ է արել չվախենալ պետական պարտքի բացարձակ մեծությունից
 Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2022, 17:14

Արմինֆո.Պետական պարտքի չափը թվերով էական չէ, էական է դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ: Նոյեմբերի 24-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆինանսների նախարարից հետաքրքրվելով պետական պարտքի մեծության մասին։

Հայաստանի արտահանողներն իրենց խնդիրների մասին պատմել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 12:16

Արմինֆո. Նոյեմբերի 19-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Արտահանման խնդիրներն ու առաջացած մարտահրավերները» թեմայով հանդիպում քննարկմանը: Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը և Արման Խոջոյանը:

Վերին Լարսում իրավիճակը պահանջում է օպերատիվ լուծումներ. ՊԵԿ ներկայացուցիչները հարցը քննարկել են Մոսկվայում
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2022, 11:27

Արմինֆո. Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

Հայաստանը հանրաճանաչ ուղղություն է դառնում բելառուսների համար
 Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022, 20:11

Արմինֆո. Զբոսաշրջության կոմիտեի հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում զբոսաշրջության ոլորտի մասնագետների, տուրօպերատորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ պատվիրակությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում հյուրերը ծանոթանում են Հայաստանի զբոսաշրջային ուղղություններին և զբոսաշրջային ապրանքներին:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68