Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2017, 14:27

Արմինֆո.

Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի բացման արարողությանը
 Շաբաթ, 26 Օգոստոսի 2017, 12:12

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:09

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:29

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

ՀՀ գյուղնախարարություն. Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 82 միավոր գյուղտեխնիկա
 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 14:24

Արմինֆո. «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում ս.թ. օգոստոսի 11-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 46 միավոր տրակտոր և 36 միավոր այլ գյուղտեխնիկա:

Հայկական բանկերը 2017 թվականի I կիսամյակում երկրի պետական գանձարանին են վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 15:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարը 2017 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին է վճարել 21.9 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`12.9%: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 19,6 մլրդ.դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`12.6%:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 17:07

Արմինֆո. 2017 թվականի օգոստոսի 1-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով (SWISB4), Եվրոյով (SWISB5) և ՀՀ դրամով (SWISB6) արտահայտված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:

Հայաստանի բանկերը, համալրելով կապիտալի բուֆերը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 11:00

Արմինֆո. Հայաստանի բանկերը, վերջին տարում համալրելով կապիտալի սահմանաչափը, կտրուկ ակտիվացրել են վարկավորումը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության Վերլուծակալ ծառայության կողմից պատրաստված` Հայաստանի Բանկերի 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Էքսպրես-ռենկինգի, վարկավորման տարեկան տեմպերն անցյալ տարվա համեմատ աճել են, անցյալ տարվա 12% -ից մինչև 20%, կազմելով 2,6 մլրդ դրամ: Արդյունքում, ակտիվները 25,3% ավելացրել են, մինչև 4,2 տրլն դրամ, նախորդ տարվա 9.1% համեմատ:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2017, 15:51

Արմինֆո. Արմսվիսբանկի 2 մլրդ.դրամ ծավալով անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է հուլիսի 10-ին, նախատեսված ժամկետից 4 օր շուտ: Տեղաբաշխված պարտատոմսերը ձեռք են բերել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական անձինք, այդ թվում`հայկական բանկերի և մասնավոր ներդրողներ:

 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նախատեսում է միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2017, 20:35

Արմինֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի  պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:

BSTDB. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 18:21

Արմինֆո. Հայաստանի պարտատոմսերի շուկան բավականին լավ է կազմակերպված, իսկ ռեգուլյատորների կողմից ձևավորված միջավայրը նպաստում է ներդրողների ներգրավմանը: Հունիսի 29-ին ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (BSTDB) գլխավոր գանձապես Քրիստոֆեր Բեստը, BSTDB առաջին դրամային թողարկման տեղաբաշխմանը նվիրված մամուլի ասուլիսում, որի անդերրայթերը և մարկետ-մեյքերներն են Արարատբանկը և Future Capital Market ներդրումային ընկերությունը:

Անելիք Բանկը կտեղաբաշխի իր 5 մլն.դոլար ծավալով պարտատոմսերի 4-րդ տրանշը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 18:42

Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին
 Ուրբաթ, 23 Հունիսի 2017, 16:51

Արմինֆո. Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը նույնպես բարձր է, ինչպես և դոլարային պարտատոմսերինը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո. Արմսվիսբանկը, դոլարային երեք հաջող  տրանշից հետո շուկա դուրս բերեց դրամային պարտատոմսերը: Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը, ինչպես և դոլարային պարտատոմսերի դեպքում, բավականին հաջող էր, քանի որ ընդամենը 2 մլրդ ծավալի ձեռքբերումը տեղի ունեցավ բաց բաժանորդագրության մեկնարկից հետո առաջին ժամում:

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 2 վարկային ծրագիր, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացմանը և կին-գործարարների աջակցմանը
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 21:55

Արմինֆո. Վերջերս ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 2 վարկային ծրագիր, 10 մլն.դոլարի ծավալով, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացմանը և կին-գործարարների աջակցմանը: Այս մասին հունիսի 16-ին Արարատբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում հայտարարել է ՎԶԵԲ հայկական գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անժելա Աաքսը:

Աշոտ Օսիպյան. Մինչև 2020 թվականն Արարատբանկը կդառնա դասական, թվային և ներդրումային բանկ
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 20:50

Արմինֆո. Առաջիկա երեք տարիներին Արարատբանկը կդառնա դասական, թվային և ներդրումային բանկ: Այս մասին բանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նա տեղեկացրել է, որ բանկը զինված է ռազմավարական զարգացման «NeoBank» նոր ծրագրով, որը կընթանա «See Your future» նշանաբանով:

Արարատբանկը 2016 թվականը եզրափակել է 1.1 մլրդ.դրամ զուտ շահույթով
 Ուրբաթ, 16 Հունիսի 2017, 20:37

Արմինֆո. Արարատբանկը 2016 թվականը եզրափակել է 1.1 մլրդ.դրամ զուտ շահույթով, ապահովելով 15.7% տարեկան աճ: Այս մասին Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի գործադիր տնօրենի Աշոտ Օսիպյանը:

Անելիք Բանկի դոլարային երկրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2017, 15:55

Արմինֆո. 2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 1,9%-ով` հաշիվների 0,3% աճի պայմաններում
 Ուրբաթ, 2 Հունիսի 2017, 20:04

Արմինֆո. 2017 թվականի ապրիլին Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազայում եղել է 2.343.225 ֆիզիկական և իրավաբանական անձ: ՀՀ վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված ԿԲ տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2,421,181 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,355,612 հաշիվներ, որոնցից 4,196,171-ը ֆիզիկական անձանց  հաշիվներ են, 159 441-ը` իրավաբանական անձանց:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84