Ղազախստանը նավթամթերք կմատակարարի Հայաստան
 Հինգշաբթի, 26 Մայիսի 2022, 15:37

Արմինֆո. Սենատի պատգամավորներն ընդունել են "Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին" համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքը:

ԵԱՏՄ-ում դիտարկում են արտահանման տուրքը որպես ընդհանուր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործիք օգտագործելու հնարավորությունը
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 22:23

Արմինֆո.ԵԱՏՄ-ում պատժամիջոցների պայմաններում զգացվում է կախվածություն միջանկյալ ապրանքներից, որոնց սեփական արտադրության համար ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ ։ Այս մասին Մոսկվա - Բիշքեկ - Մինսկ - Երևան - Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը։

ԵԱՏՄ-ը քննարկում է արժութաֆինանսական կարգավորման սկզբունքորեն նոր մոդելի ստեղծման հնարավորությունները
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2022, 22:22

Արմինֆո.ԵԱՏՄ-ն  ՀՇԿ-ի (Համագործակցության Շանհայի կազմակերպություն) հետ քննարկում է՝ աշխարհում արժութաֆինանսական կարգավորման սկզբունքորեն նոր մոդելի ստեղծման հնարավորությունը:

ԵՏՀ-ն ավարտում է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի մշակման աշխատանքը
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2022, 17:02

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ապրիլի 20-ին և 27-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցություն ՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման սկզբունքային հարցերի քննարկման վերաբերյալ:

Հայաստանում մայիսի 1-ից փոխվում է ապրանքային հայտարարագրերի ներկայացման կարգը
 Չորեքշաբթի, 27 Ապրիլի 2022, 17:46

Արմինֆո. Մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում շարունակվում է կատարելագործվել և պարզեցվել մաքսային հայտարագրերի ներկայացման գործընթացը: Մասնավորապես՝ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման և գործընթացների կանոնակարգման նպատակով վերանայվել են մաքսային արժեքի մեծության և մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերը:  

Ռուսաստանի duty free խանութները կկարողանան սպասարկել ԵԱՏՄ երկրներ մեկնող ուղեւորներին
 Երեթշաբթի, 26 Ապրիլի 2022, 16:48

Արմինֆո. Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը եւ Արդյունաբերության ու առուտրի նախարարությունը դրական եզրակացություն են ներկայացրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղեւորներին անմաքս առեւտրի ապրանքների իրացումը թույլատրելու բիզնեսի առաջարկին:

AmRating. Հայաստանը ստեղծված գլոբալ ճգնաժամային իրավիճակից առանց էական կորուստների դուրս գալու հնարավորություն ունի  2022 թվականին ապահովելով տնտեսության աճ  2-2.5%-ի միջակայքում
 Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022, 14:01

Արմինֆո.2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների եւ վարկանիշային գործակալությունների կանխատեսումները (1.5 -1.6%) տեսականորեն ճիշտ են եւ պահպաննվում են, բայց թույլ են հաշվի առնում Հայաստանի տնտեսության փոփոխվող կառուցվածքը, մասնավորապես, այսպես կոչված, պահանջարկի տնտեսությունից դեպի առաջարկի տնտեսություն անցման սկսված գործընթացը, թեեւ, թույլ արտահայտված բնութագրերով:

ԵՏՀ-ն նշել է 2022 թվականի վերջին ազգային արժույթներով հաշվարկների հնարավոր բաժինը
 Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2022, 16:32

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կանխատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրում 2022 թվականի վերջին ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացում մինչև 85 տոկոս և ավելի: Այդ մասին ապրիլի 20-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

2022 թվին 6400 էլեկտրամոբիլ ներկրողների համար կզորայացվեն էլեկտրամոբիլների մաքսատուրքերը
 Ուրբաթ, 15 Ապրիլի 2022, 17:54

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է ընդունել 2022թ. ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին:

Տնտեսական փորձագետը նախանշել է ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների բացասական հետեւանքների մեղմացմանն առնչվող մոտեցումները
 Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2022, 19:44

Արմինֆո.Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը նախանշել է բացասական էֆեկտների մեղմացման մոտեցումները, որոնք փոխանցվում են ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության կապի բաց ուղիներով:

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին արձանագրությունը
 Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2022, 15:49

Արմինֆո.ԵԱՏՄ տարածքում կստեղծվի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա. Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել: Այդ մասին ապրիլի 6-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

2022 թվականին ԵԱՏՄ-ը չի հրաժարվի դոլարից եւ եվրոյից, սակայն ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ազգային համակարգերի ինտեգրման անհրաժեշտություն է տեսնում
 Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2022, 15:48

Արմինֆո. 2022 թվականին Եվրասիական տնտեսական միությունում չի նախատեսվում հրաժարվել դոլարից և եվրոյից և ամբողջությամբ անցնել ռուսական ռուբլով հաշվարկների։ Այդ մասին ապրիլի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

ԵՏՀ-ը ներկրման մաքսատուրքերը զրոյացրել է ապրանքների նոր խմբերի համար
 Չորեքշաբթի, 6 Ապրիլի 2022, 15:19

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ապրանքների ցանկի ընդլայնման մասին կողմերի առաջարկին, որոնք ժամանակավորապես ներմուծվում են ԵԱՏՄ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով:

 Երեթշաբթի, 22 Մարտի 2022, 17:58

Արմինֆո.

ԵՏՀ խորհուրդ. Հավաքագրվող ներմուծման մաքսատուրքերը Ղազախստան, Հայաստան ու Ղրղզստան կբաշխվեն եւ կհաշվեգրվեն ԱՄՆ դոլարով՝ ինչպես նախկինում
 Ուրբաթ, 18 Մարտի 2022, 18:37

Արմինֆո.Հավաքագրվող ներմուծման մաքսատուրքերը Ղազախստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն բաշխվելու և հաշվեգրվելու են ԱՄՆ դոլարով՝ ինչպես նախկինում: Նման որոշում է կայացվել նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։

ԵՏՀ-ն կես տարով չեղարկել է պարենամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
 Ուրբաթ, 18 Մարտի 2022, 17:49

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել ներմուծման մաքսատուրքից վեց ամսով ազատել պարենամթերքը եւ դրանց արտադրության մեջ օգտագործվող ու ապրանքները:

 Ուրբաթ, 18 Մարտի 2022, 17:48

Արմինֆո.

ՊԵԿ-ում պատմել են նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առավելությունների և այն մասին, թե ովքեր կարող են օգտվել դրանից
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 15:17

Արմինֆո. Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են բարեփոխումները:

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի եւ շաքարի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանի
 Ուրբաթ, 11 Մարտի 2022, 11:17

Արմինֆո. Ռուսաստանի կառավարության տնտեսական զարգացման և ինտեգրման հարցերի հանձնաժողովի մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրում պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը որոշում է կայացրել ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացել է «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեությանը
 Շաբաթ, 5 Մարտի 2022, 13:31

Արմինֆո.Մարտի 4-ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ այցել է «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգ և «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68