Հայաստանի ապահովագրողների պրեմիաների աճը 2016 թվականին արագացել է, իսկ հատուցումների աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 16:41

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականին աճել են 6.8%, իսկ ապահովագրական ահատուցումները նվազել են 13.7%: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`14,1 մլրդ դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն միջազգային ստանդարտների`IFRS):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականին աճել է 34%, մինչև 7.3 մլն.դոլար
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 15:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականին աճել 2016 թ. 34% (նախորդ տարվա աճը`71%), կազմելով 3,6 մլրդ դրամ կամ 7.3 մլն դոլար:

ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ստորագրվել է ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագիր
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017, 20:46

Արմինֆո. Փետրվարի 9-ին ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:

խոշոր հարկատուների ցանկում ապահովագրական ընկերությունների շարքում առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 12:44

Արմինֆո. Հայստանի ապահովագրական ոլորտը 2016 թվականի արդյունքներով վճարել է 2.091 մլրդ.դրամի հարկեր, ինչը 17.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարից 1,951 մլրդ. դրամ կազմել են շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2016-ի արդյունքներով տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանի Ֆինասական հաշտարարի լավագույն գործընկերներն են կրկին ճանաչվել Արդշինբանկը և ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2017, 20:12

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով համագործակցության որակի և կողմերի միջև հաշտեցման գործերի թվով Հայաստանի Ֆինասական հաշտարարի լավագույն գործընկերներն են կրկին ճանաչվել Արդշինբանկը և ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը,: Այս մասին հունվարի 24-ին Հայստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի հիմնադրման 8-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Գրասենյակի տնօրեն Փիրուզ Սարգսյանը:

2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ակտիվացնում է ապահովագրական ծառայությունների «դիջիտալիզացիան»
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 18:16

Արմինֆո. 2017 թվականին «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է ակտիվացնել ապահովագրական ծառայությունների թվայնացումը: Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, նկատելով, որ մեկ շաբաթ առաջ ընկերությունը գործարկել է նոր նախագիծ – ԱՊՊԱ առցանց համակարգը, որը հաճախորդների թույլ կտա ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագրեր և կատարել վճարումներ: «Հաջորդ 2 ամիսներին մենք մտադիր ենք առցանց բլոկը ներդնել նաև տուրիստների ապահովագրության պայմանագրերի կնքման համար»,-հավելել է նա:

Ավտոապահովագրողների Բյուրո. Դեկտեմբերի 12-ից ուժի մեջ են մտնում են «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» Կանոնները
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 17:52

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին գրանցվել են «Բոնուս-Մալուս համակարգում մեկանգամյա արտոնության տրամադրման» RL 1-047 կանոնները (Կանոններ), որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 12-ին։ 

Գերմանական KfW բանկն ագրոապահովագրության ծրագրի մշակման նպատակով Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 1 մլն.եվրո, անհայտ է թե ինչ եղավ 400 հազար եվրոն
 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Գերմանական KfW բանկն ագրոապահովագրության ինստիտուտի ներդրման նպատակով կատարվելիք ուսումնասիրությունների համար Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 1 մլն.եվրո: Այս մասին դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել դրամաշնորհային միջոցներ տրամադրել Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար
 Երեթշաբթի, 22 Նոյեմբերի 2016, 11:37

Արմինֆո. Տարածաշրջանում Հայաստանի վարկանիշի բարձրացման համար առավել կենսական են արդյունավետ կառավարման սկզբունքների ներդրումը, կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը, իշխանության միասնականությունը, ինչպես նաև արդարության սկզբունքների պահպանումը: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարարությունում Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2016, 17:05

Արմինֆո.

Հայաստանում մանրածախ ապահովագրական հատվածքում տարեկան աճը դանդաղել է 2.4% -ից մինչև 0.2%, իսկ կորպորատիվի հատվածքում` 12,9% -ից մինչև 0.9%
 Շաբաթ, 5 Նոյեմբերի 2016, 14:50

Արմինֆո.  Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայստանի ապահովագրական ընկերությունների պորտֆելներում 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57,3% (13.6 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`42.7% (10.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան անկումը կազմել է 2.4% մինչև 0.2%, իսկ կորպորատիվինը` 12.9% -ից մինչև 0,9%: Մինչև ԱՊՊԱ համակարգի և բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվի մասնաբաժինը զգալիորրեն գերազանցում էր մանրածախին:

2016 թվականի 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթի տարեկան աճը կազմել է 62,7%. մինչև $ 8,2 մլն
 Շաբաթ, 5 Նոյեմբերի 2016, 12:25

Արմինֆո. 2016 թվականի 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ կամ $ 8.2 մլն., տարեկան կտրվածքով ավելանալով 62.7%: Միայն երրորդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ $ 2.7 մլն, եռամսյակում արձանագրվել է մի փոքր անկում`3%, ինչը պայմանավորված է եղել երեք ընկերությունների շահույթի` 5-28% նվազումով: Իսկ մյուս երեքի մոտ արձանագրվել է դրական դինամիկա` 1-45%:

Մինչև 2016 թ. հոկտեմբերն ԱՊՊԱ հատվածում հատուցումների տարեկան անկումը դանդաղել է 14.3% -ից մինչև 1.5%, իսկ ԿԱՍԿՈ հատվածում` 20,4% -ից մինչև 3,8%
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 16:01

Արմինֆո. Հայստանի ապահովագրողների ապահովագրական հատուցումների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է 10.04 մլրդ դրամ կամ $ 21.2 մլն (ցուցանիշները բերված են ըստ ընկերությունների հյաշվետվոյթունների, համաձայն ՀՀ ԿԲ ստանդարտների): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 4,8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 0.3%, կազմելով $ 23,7 մլրդ. դրամ կամ $ 49.9 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների ծավալների տարեկան աճն ապահովել են չորս ընկերություններ, իսկ ամենամեծ ծավալով`«Սիլ Ինշուրանսը» - 17,3% և «Ռոսգոսստրախ-Արմենիան» - 11.5%, իսկ հատուցումների գծով տարեկան անկում են գրանցել «ԻՆԳՈ Արմենիան» - 6.1% և «Արմենիա Ինշուրանսը» - 5.5%:

Հայստանի ապահովագրողները 2016 թվականի հավասարաչափ ավելացրել են պրեմիաներն ու հատուցումները
 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 15:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել են 2,6% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 2,4%: Մինչև 2016-ի հոկտեմբերի 1-ը ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը`ավելի քան 9.8 մլրդ. դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն IFRS ստանդարտների):

Հայաստանի ապահովագրական հատվածում 2016 թվականի 9 ամիսներին հարկային վճարներն ավելացել են 22.3%, մինչև 3.3 մլն.դոլար
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 18:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածում 2016 թվականի 9 ամիսներին հարկային վճարներն ավելացել են 22.3%, մինչև 1.6 մլրդ.դրամ կամ 3.3 մլն.դոլար: Այդ գումարից 1,5 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում`շահութահարկ և եկամտահարկ), ինչը 21% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Փոխնախարար. Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի ներդրումն առաջնահերթ ուղղություն է
 Ուրբաթ, 21 Հոկտեմբերի 2016, 18:40

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի ներդրումն առաջնահերթ ուղղություն է, կապված կարկտահարության, երաշտի և զրտահարումների ռիսկերի հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության ոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կրթության ոլորտը շարունակում է զարգանալ
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016, 19:19

ԱրմինֆոՀայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդային՝ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից,  Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալազիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վիետնամից

Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գործադիր տնօրեն
 Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի 2016, 18:08

Արմինֆո. «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

 Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2016, 10:45

Արմինֆո.

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալն արձանագրել է տարեկան դանդաղում` 6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվի շուկայում`18% -ից մինչև 7.3%
 Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2016, 10:44

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը հայկական ապահովագրողների պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 56% (9.03 մլրդ. դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`44% (7.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը դանդաղեցրել տարեկան անկումը`6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվ ապահովագրության շուկայի ծավալը`18% -ից մինչև 7.3%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ և  ինչպես նաև բյուջետային աշխատողների ​​առողջության պարտադիր անհատական ապահովագրության ներդրումը, կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերակշռում էր մանրածախի համեմատ:



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50