Հայաստանի ապահովագրողների պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում ավելացել են 6.7% մլն.դոլար, իսկ հատուցումները կրճատվել են 1.9%
 Երկուշաբթի, 2 Մայիսի 2016, 16:38

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.7%, իսկ հատուցումները նվազել են 1.9%: 2016 թվականի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,2 մլրդ. դրամ (ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.3 մլրդ դրամ, տարեկան աճը`2,1 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական պրոմիաների անկում է արձանագրվել գործող 2 ընկերություններում: Ըստ ԱԸ հաշվետվությունների, ապահովագրական պրեմիաները կազմել են 9.6 մլրդ դրամ (տարեկան աճը`1,7%), իսկ հատուցումները` 3,7 մլրդ դրամ (տարեկան աճը`13.4%):

 Ուրբաթ, 8 Ապրիլի 2016, 19:43

Արմինֆո.

2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը
 Ուրբաթ, 4 Մարտի 2016, 15:26

Արմինֆո. 2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից, նոր գործընթացը ենթադրում է ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցումն ստանալու պարզեցված և արագացված մեխանիզմ: Բացի այդ, 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների համար Բյուրոն նորացրել է պայմանագրային հարաբերությունների կարգը փորձագիտական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, կրկնակի փորձագիտությնա ժամկետը կրճատել է մինչև 3 աշխատանքային օր, իսկ դրա դիմաց վճարն իջեցրել է մինչև 5000 դրամ: Կրկնակի փորձագիտությունն ուղղված է ԱՊՊԱ համակարգով տեղի ունեցած ապահովագրական պատահարների արդյունքում վնաս պատճառված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նախատեսված է այն պատահարների համար, երբ տուժողը համաձայն չէ ապահովագրական ընկերությունից ստացված փորձագիտական եզրակացությանը`կապված մեղավորության աստիճանի և ՃՏՊ հետևանքով պատճառված վնասի չափի հետ:

 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2016, 16:22
Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016, 21:38

Արմինֆո. Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա ասելով, անդամության հայտն ընդունվել է, և այժմ Հայաստանին սպասում է անդամակցության  երկար գործընթաց (1-2 տարի):

Հայաստանի ապահովագրական շուկան 2015 թվականին արձանագրել է հնգամյակում ռեկորդային զուտ շահույթ` 2.5 մլրդ դրամ
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016, 21:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկան 2015 թվականին արձանագրել է հնգամյակում ռեկորդային զուտ շահույթ` 2.5 մլրդ դրամ (5.2 մլն դոլար)` ապահովելով 71% տարեկնա աճ:

ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ
 Հինգշաբթի, 18 Փետրվարի 2016, 14:26

Արմինֆո. Այսուհետ ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել առանց ապահովագրական ընկերությունների, ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Փետրվարի 18-ին ՀՀ կառավարության նիստում նման առաջարկով է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն արժանացել է կառավարությնա հավանությանը:

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2016, 17:22

Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է ավտոսեփականատերերի վարկային պատմության մեջ ընդգրկել ԱՊՊԱ գծով պայմանագրերի կնքման ժամկետների խախտումները: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: 

Ավտոապահովագրողների բյուրո. Հայաստանում ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 5 տարում 55.1%-ից իջել է մինչև 53%
 Ուրբաթ, 5 Փետրվարի 2016, 15:18

Արմինֆո. Հայաստանում ԱՊՊԱ վնասաբերության գործակիցը 2015 թ. կազմել է 53%, 2011 թվականի 55.1% -ի փոխարեն, երբ համակարգը նոր էր ներդրվել: Այս մասին են վկայում Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները: 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 59.8%, իսկ գագաթնակետին է հասել 2012 և 2013 թվականներին, համապատասխանաբար կազմելով` 74.8% և 77%:

ՀՀ ֆինհաշտարար. Բողոքներով վճարված փոխհատուցումների 80%-ն ընկնում է ապահովագրական ընկերություններին
 Երկուշաբթի, 25 Հունվարի 2016, 19:06

Արմինֆո. 2015 թվականին ներկայացված բողոքների հիման վրա Ֆինանսական նհաշտարարի միջնորդությամբ ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների 80%-ն ընկնում է ապահովագրական ընկերություններին (176.7 մլն.դրամ): Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

Լևոն Ալթունյան. Վերականգնել սպառման և խնայողությունների միջև հավասարակշռությունը կամ օրինաչափ առաջընթաց
 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015, 14:44

Արմինֆո. Խստությունն ու ավելորդ պաշտոնականությունը նրա մասին չեն – Լևոն Ալթունյան, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն: Իսկ զինաթափող ժպիտը, անկրկնելի խոսքն ու միշտ իրեն բնորոշ հումորը դարձնում են նրան մեր երկրի ամենաանմիջական ղեկավարներից մեկը: Եվ այս հարցազրույցում էլ, չնայած թեմայի լրջությանը՝ ՀՀ ապահովագրական շուկան 2015 թվականի ավարտին, զարգացման միտումները և ցուցանիշները, տեղ գտնվեց նաև մեջբերմանը հորոսկոպից և հումորային բարեմաղթանքին, որին հաստատ որևէ մեկը դեմ չի լինի:

Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ հատուցումներն իրականացնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 17:12

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ամենամեծ հատուցումներն իրականացնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կայքում հրապարակված պաշտոնական տվյալները:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ԱՊՊԱ պայմանագրերի թվով հատել է միլիոնի սահմանագիծը
 Երեթշաբթի, 10 Նոյեմբերի 2015, 14:42

Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կնքել է ավելի քան 1,000,000 ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, դա վկայում է քաղաքացիների վստահության բարձր մակարդակի մասին, որը պահպանվում է պարտադիր ապահովագրության մասին օրենքի գործողության բոլոր հինգ տարվա ընթացքում:

Տնտեսագետ. Հայաստանում արդեն կան կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները
 Երեթշաբթի, 13 Հոկտեմբերի 2015, 21:34

Արմինֆո. Հայաստանում աստիճանաբար սկսում են տեսանելի դառնալ կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները: ԱրմԻնֆո գործակալոթւյան թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

ԵԱՏՄ շրջանակներում ապահովագրական միասնական շուկայի ներդրմանը կարելի է սպասել հինգ 5 տարուց ոչ շուտ
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2015, 17:05

Արմինֆո «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Վահագն Աղավելյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել, վճարել և ստանալ ԱՊՊԱ, առողջության, դժբախտ դեպքերից, անշարժ գույքի և ունեցվածքի ապահովագրությունների վկայագրեր
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2015, 18:15

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ հասանելի են օգտակար ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները, որոնցից մի քանիսը բացառիկ են շուկայում:

ԵՏՀ. ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է միասնական կենտրոնական բանկի ստեղծում
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2015, 13:45

Արմինֆո.ԵԱՏՄ-ն ծրագրում է ստեղծել միասնական կենտրոնական բանկ (կարգավորիչ): Այդ մասին Tazabek-ին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Դանիլ Իբրաևը` առցանց ասուլիսի ժամանակ:

Ռոսգոսստրախ Արմենիան կրճատել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների իրականացման ժամկետները
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2015, 17:54

Հայտերի կարգավորման և հատուցումների վճարման փուլում հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում իրականացվել է կառուցվածքային վերակազմակերպում և ընթացակարգերի վերանայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, իրականացված միջոցառումների արդյունքում ընկերությանը հաջողվել է զգալիորեն կրճատել ԱՊՊԱ գծով հատուցման վճարման համար անհրաժեշտ ժամկետները:

Լևոն Մամիկոնյան. Հայաստանյան շուկան առայժմ ի վիճակի է զարգանալ միայն պարտադիր ապահովագրության նոր տեսակների հաշվին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2015, 16:24

Ինչպե՞ս եք գնահատում ապահովագրական շուկայի զարգացումը 2014 թվականին և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն շուկայի մասնակիցները 2015 թվականին

 Երեթշաբթի, 26 Մայիսի 2015, 09:27


Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75