ՎԶԵԲ-ը 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանի աերոնավիգացիային  
 Ուրբաթ, 11 Հունիսի 2021, 15:21

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) 3 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանի աէրոնավիգացիային (Armats) ' իրացվելիության աջակցության հրատապ պահանջի բավարարման համար:

Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը մի շարք տնտեսական ուղղություններով
 Հինգշաբթի, 10 Հունիսի 2021, 17:03

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։

Էմիրաթական «Մասդար»  ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցի
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 16:46

Արմինֆո. Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:

«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով:

Հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:

Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականցվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը: Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային պորտֆելի ծավալը
 Հինգշաբթի, 3 Հունիսի 2021, 14:51

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում  առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել  է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:  

"Ամեն ինչ իր գինն ունի". Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է "Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվությունը  
 Երեթշաբթի, 1 Հունիսի 2021, 11:54

Արմինֆո. Հայաստանը 2020 թվականին ապահովել է մակրոտնտեսական կայունություն՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության ինստիտուցիոնալ մոտեցումների կիրառմամբ, հունիսի 1-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Ազգային ժողովում այսօր մեկնարկել են "Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

EBRD-ին հայ գործարարներին հրավիրում է մասնակցելու «Սովորեք ինչպես ... ճգնաժամային խորհրդատվության մեջ» վերապատրաստման ծրագրին
 Ուրբաթ, 14 Մայիսի 2021, 11:38

Արմինֆո. EBRD-ի գրասենյակը հրավիրում է հայ ձեռներեցների, փոքր և միջին բիզնեսի նախաձեռնողների և աշխատակիցների դառնալ EBRD-ի նոու-հաուի մասնակիցներ `« Իմացեք, թե ինչպես ... ճգնաժամի պայմաններում »: Ակադեմիա

Էկոնոմիկայի նախարարություն. Լիզինգի աջակցության պետական ծրագիրը հասանելի կլինի մինչեւ 2021 թվականի վերջը
 Չորեքշաբթի, 12 Մայիսի 2021, 19:32

Արմինֆո.Հայաստանում լիզինգային ծառայությունների զարգացմանն աջակցության պետական ծրագիրը տնտեսվարող սուբյեկտների համար հասանելի կլինի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՄ-ն աջակցում է Երեւանի  արեւային էներգիայի անցնման ծրագրին
 Երկուշաբթի, 5 Ապրիլի 2021, 17:41

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը սկսել է  «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:

ԵԱՏՄ բաշխված Էներգետիկա. Մինի-ցանցերի զարգացման հեռանկարները  
 Ուրբաթ, 2 Ապրիլի 2021, 14:21

Արմինֆո.Այսօր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկվում է "ԵԱՏՄ անդամ պետություններում արդյունաբերության և բաշխված էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության և հուսալիության բարձրացում" միջպետական ծրագրի նախագիծը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատնից։

Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը " B+" մակարդակում "կայուն" կանխատեսմամբ՝ 2021 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ
 Շաբաթ, 27 Մարտի 2021, 17:41

Արմինֆո.Fitch Ratings - ը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԹԴՎ) արտարժույթով (LTFC) "B+" մակարդակում ' "Կայուն"կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է Fitch-ի կայքում զետեղված հաղորդագրությունում։

IDream. Նոր ծրագիր ուսանողների համար IDBank-ից
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021, 16:11

Արմինֆո.Ուսանո՞ղ ես, երազու՞մ ես աշխատել բանկային ոլորտում և ստանալ մրցունակ գիտելիքներ ու անփոխարինելի փորձ, շարունակի՛ր կարդալ․ քեզ կհետաքրքրի մեր նոր առաջարկը։

Կայացել են "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցման նախագծի շուրջ առաջին հանրային լսումները
 Երեթշաբթի, 23 Մարտի 2021, 17:19

Արմինֆո. Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։

ԱրմԻնֆո-ի ֆինռեյթինգ Ամփոփվել են ագրոապահովագրության առաջին տարվա արդյունքները
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021, 11:01

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները ցույց են տվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության առաջին արդյունքները 2021թ. համար:

Հայաստանը մտադիր է միանալ ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով ԱՊՀ երկրների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրին
 Երեթշաբթի, 12 Հունվարի 2021, 11:30

Արմինֆո. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում անվտանգության նպատակներին և ԱՊՀ մասնակից երկրների հետ միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդմանը:

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին շուրջ 36.7 մլն դոլարի Stand-By վարկի տրամադրման երրորդ փուլը
 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020, 15:19

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

ԱՄՀ-ն համաձայնության է հասել Հայաստանի համար Stand-By վարկի երրորդ վերանայման վերաբերյալ
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020, 17:33

Արմինֆո Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի պահուստային ֆինանսավորման համաձայնագրի (Stand-By Arrangement - SBA) երրորդ վերանայման վերաբերյալ: Այդ մասին ասված Է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում, որը ներկայացնում է 2020թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 16-ը Հայաստանում ԱՄՀ-ի խմբի պատվիրակության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորությամբ Հայաստանի համար Stand-By վարկի երրորդ վերանայման վերաբերյալ անցկացված քննարկումների արդյունքները։

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի բյուջեն կկազմի 210.8 մլրդ դրամ
 Ուրբաթ, 6 Նոյեմբերի 2020, 18:02

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2021 թվականի բյուջեն կազմելու է 210.8 մլրդ դրամ, որից 37.3 մլրդ-ն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերին։

Փոխվարչապետ․ Մակրոտնտեսական կայունության ապահովումը պետք է դառնա ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսության ներուժի ավելացման կարեւորագույն երաշխիք
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020, 11:45

Արմինֆո. Մակրոտնտեսական կայունության ապահովումը պետք է դառնա ներդրումների ներգրավման և Հայաստանի տնտեսության ներուժի ավելացման կարեւորագույն երաշխիք։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ։

ՀԲՄ․ Ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները
 Երեթշաբթի, 22 Սեպտեմբերի 2020, 15:01

Արմինֆո. 2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

Բարի գալուստ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
 Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020, 17:04

Արմինֆո.Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84