2021 թվականի 8 ամսում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունը 4,5 տոկոսով աճել է
 Շաբաթ, 2 Հոկտեմբերի 2021, 20:35

Արմինֆո.2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 853,9 մլրդ դոլար, ինչը 4,5 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 60%-ի նոր սեփականատերը մտադիր է նոր պղնձաձուլական գործարանի շինարարություն սկսել Հայաստանում
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021, 17:17

Արմինֆո."Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ բաժնետոմսերի 25%-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերած "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ-ն "Գեոպրոմայնինգ Արմենիա" ընկերության 100% - անոց դուստր ձեռնարկությունն է: Ընկերությունը ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք է բերել սեպտեմբերի 30-ին։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության և "Արդյունաբերական ընկերություն" ԲԸ համատեղ հայտարարությունում։

ԵԱԶԲ. Արտասահմանում եւ երկրի ներսում պահանջարկի ընդլայնումը շարունակում է նպաստել Հայաստանի արդյունաբերական արտադրությանը
 Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021, 20:00

Արմինֆո. Արտաքին պահանջարկի ընդլայնումը աջակցել է տնտեսությանը, սպառողական պահանջարկը վերականգնվել է։ Հայաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը գնաճի արագացման ֆոնին։

AEON կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմամբ
 Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021, 11:46

Արմինֆո.AEON կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմամբ (ձուլարան): Այդ մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար, ռուս գործարար Ռոման Տրոցենկոն Երևանում AEON կորպորացիայի կողմից վերահսկվող Geopromining ընկերության շնորհանդեսին, որին պատկանում է Հայաստանում երկու խոշոր ակտիվ` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ Գոլդ ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան:

Անդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոց
 Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2021, 15:16

Արմինֆո.Չնայած Հայաստանի արտահանմանն ուղղված ճյուղերի դիվերսիֆիկացման լուրջ փորձերին ՝ հանքարդյունաբերության ճյուղը մնում է երկրի տնտեսության հիմնական լոկոմոտիվը։ Որպես դրա խոշորագույն խաղացողներից մեկը հանդես է գալիս "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը" (ԱՊՄԿ), որը խոշորագույն հարկատուների ցանկում է եւ հանդիսանում է Հայաստանի՝ Իրանին սահմանակից ամենահարավային շրջանի քաղաքաստեղծ ձեռնարկության օպերատորը:

Իրանցի գործարարները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների բացմամբ
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021, 19:10

Արմինֆո.Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021, 12:50

Արմինֆո. “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:

Հայաստանը կրճատել է մոլիբդենի, ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումը
 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2021, 20:31

Արմինֆո. 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը տարեկան 9,5 տոկոսով կրճատել է պղնձի հանքաքարի արտահանումը (նախորդ տարվա 17,8%  աճի դիմաց)՝ մինչեւ 240,5 հազ. տոննա։ Ընդ որում, 50%-ով ավելացնելով մաքսային արժեքը՝ մինչև 421.3 մլն դոլար։

Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համար
 Երեթշաբթի, 7 Սեպտեմբերի 2021, 18:00

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 7-ին գրավոր քվեարկությամբ հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետությունից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի եւ դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ 810297000՝ թափոններ եւ ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը եւ հայտերի ու լիցենզիաների ձեւերը սահմանելու մասին" որոշմանը:

Գեւորգ Մաչանյան. Արմսվիսբանկի նպատակն է Հայաստանում ստեղծել կայուն,  միջազգային շուկաներում մրցունակ արտադրություններ
 Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2021, 19:14

Արմինֆո. Արմսվիսբանկի նպատակն է Հայաստանում ստեղծել կայուն, միջազգային շուկաներում մրցունակ արտադրությունները,  որոնք կարող են ինքնուրույն գործել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

ՀԿԵ-ն և Տրանսմաշհոլդինգը հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ
 Հինգշաբթի, 26 Օգոստոսի 2021, 16:26

Արմինֆո. Հարավկովկասյան երկաթուղին և Տրանսմաշհոլդինգը հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ։ ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փաստաթուղթը ստորագրվել է «PRO//Движение.Экспо» 1520 տարածության միջազգային երկաթուղային սալոնի շրջանակներում և կգործիի հինգ տարի:

Միխայիլ Միշուստին. համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են
 Ուրբաթ, 20 Օգոստոսի 2021, 13:25

Արմինֆո. Համավարակի շրջանը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն ունակ է օպերատիվ և ճկուն հարմարվել տարբեր մարտահրավերներին ու փոփոխություններին։ Այդ մասին օգոստոսի 20-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հայկական ընկերությունները հրավիրվում են մասնակցելու "Made in Armenia" քառօրյա ցուցահանդեսին՝ «Expo2020Dubai»-ի շրջանակում 
 Երկուշաբթի, 16 Օգոստոսի 2021, 16:07

Արմինֆո.2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) 4-օրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։

"Արմբազալտը"՝  ներդրողի որոնումներում. կամ՝ արդյոք Արևային Հայաստանի հրաշք-քարն ապագա ունի
 Երեթշաբթի, 10 Օգոստոսի 2021, 13:35

Արմինֆո.2021 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը ներկայացրել է ԵԱՏՄ արդյունաբերական շինարարության ոլորտում խոշորագույն ներդրումային նախագծերի վերանայում՝ մինչև 2025 թվականը իրագործման հեռանկարով:

Առաջին կիսամյակում Հայաստանում արեւային կայանները 4,7 անգամ ավելացրել են էներգիայի արտադրությունը
 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021, 14:05

Արմինֆո.2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 822 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, տարեկան 0,5% աճով (նախորդ տարվա 4,4% աճի դիմաց): ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, միայն հունիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 8,2 տոկոսով, մինչեւ 511.7 մլն կվտ/ժամ:

Հայաստանի արտադրանքը հասանելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում. գործարկվել Է Buy Armenian առցանց վաճառքի հարթակը
 Հինգշաբթի, 5 Օգոստոսի 2021, 18:06

Արմինֆո.Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է www.buyarmenian.com առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները։

Ազա Միհրանյան. Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ բացառապես հենվելով աճի կետերի վրա
 Երեթշաբթի, 27 Հուլիսի 2021, 15:30

Արմինֆո. Այն մասին, թե ինչպես եւ ուր է ընթանում Հայաստանի տնտեսությունն այսօր, հնչում են բոլորովին տարբեր եւ, նույնիսկ, խիստ հակադիր տեսակետներ։ Այս համատեքստում ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը հետաքրքրվել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանի կարծիքով:

Կառավարությունում քննարկվել են պետության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերը  
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021, 18:13

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

Հայաստանում քննարկում են գինեգործների համար ակցիզային հարկի վերացման հնարավորությունները
 Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021, 15:04

Արմինֆո. Հայաստանում քննարկում են գինեգործների համար ակցիզային հարկի վերացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնի է դարձել գինի եւ  կոնյակ արադրող շուրջ 40 ընկերությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպման արդյունքներից:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4,2 տոկոս աճ եւ մատնանշում է տնտեսության չափազանց աստիճանական շարժը դեպի իր ներուժի մակարդակ  
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021, 21:52

Արմինֆո. ԵԱԶԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4,2 տոկոս աճ 2021 թվականին: Այդ մասին ասվում է "Մակրոտնտեսական ամփոփագրում: Գնաճի վերադարձ: Արդյո՞ք երկար ժամանակով, եւ արդյո՞ք պետք է վախենալ", որը  պատրաստել է Եվրասիական զարգացման բանկը:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68