Վարչապետ․ Պետք է անել հնարավորը, որ խաղաղագործները, լոլիկագործները, այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել
 Հինգշաբթի, 18 Փետրվարի 2021, 17:03

Արմինֆո. Վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնին: «Մենք վերջին խորհրդակցության ժամանակ քննարկում ենք ունեցելել այդ թեմայով: Կարծես թե կանխատեսումները մեզ թույլ են տալիս ասել, որ ջրային ռեսուրսների առումով եղանակային պայմանները գոնե այս պահին բարենսպաստ են և ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա: Մենք խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ արդյունավետ բաշխվածության կապված պետք է շատ լուրջ աշխատենք»:

ԱրմԻնֆո-ի ֆինռեյթինգ Ամփոփվել են ագրոապահովագրության առաջին տարվա արդյունքները
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021, 11:01

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները ցույց են տվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության առաջին արդյունքները 2021թ. համար:

Որպես կառավարության հակաճգնաժամային միջոցառում՝ Հայաստանում ձեռնամուխ կլինեն արդյունաբերական կանեփի արտադրությանը  
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2021, 22:42

Արմինֆո.2021 թվականին Հայաստանում հակաճգնաժամային ծրագրերի ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այդ մասին փետրվարի 4-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ԵՏՀ առևտրի նախարարը ներկայացրել է 2020 թվականի տնտեսական արդյունքները  
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021, 16:59

Արմինֆո. ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության նվազումը գրանցվել է ինչպես ներքին առևտրում, այնպես էլ արտաքին առևտրում։

FAO-ն Հայաստանում գործարկել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021, 19:48

Արմինֆո. ՄԱԿ - ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանում գործարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր:

FAO-ն գործարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր  
 Երեթշաբթի, 26 Հունվարի 2021, 15:14

Արմինֆո.ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից Հայաստանում տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր:

Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոց է կիրառել «ՖԻՆՔԱ»  վարկային ընկերության նկատմամբ
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 19:22

Արմինֆո. Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 17:33

Արմինֆո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ից 19-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները․ «Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը», - ասել է Վահան Քերոբյանը։

Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 16:52

Արմինֆո.«Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:

Հայաստանում կձեւավորվեն գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ավելի արդյունավետ մեխանիզմներ
 Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021, 14:57

Արմինֆո. Հայաստանում կձեւավորվեն գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել Հողային օրենսգրքում:

Հայաստանի առեւտրային հատվածը շարունակում է անկում ապրել
 Ուրբաթ, 15 Հունվարի 2021, 14:33

Արմինֆո.Հայաստանի առևտրային հատվածում շրջանառությունը 2020թ. հունվար – նոյեմբերին՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 13,5% - ով (նախորդ տարվա 9,2% աճի դեմ) ՝ կազմելով 2.5 տրլն. դրամ (5.1 մլրդ դոլար): ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միայն 2020 թվականի նոյեմբերին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 1%-ով (հոկտեմբերին 13.4% - ով անկումից հետո) ՝ կազմելով 240.8 մլրդ դրամ ($482 մլն):

Սուրեն Պարսյան. Կառավարությունն առանց դժվարության սեփական երգի կոկորդին է կանգնում  
 Ուրբաթ, 8 Հունվարի 2021, 17:02

Արմինֆո. 2021 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է շուրջ  700 մլն դոլարի վարկեր ներգրավել,  սակայն ընթացիկ տարում պետական եկամուտների հավաքագրման մակարդակի նվազումը կարող է բացասաբար անդրադառնալ այդ ռեսուրսների տրամադրման վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների խոստումների վրա։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը
 Հինգշաբթի, 31 Դեկտեմբերի 2020, 14:09

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ և գործընկերներ, 2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով և արագ զարգացումներով լի, նորի յուրացման և մեր արժեքային համակարգի վերանայման տարի:

Արմսվիսբանկի ֆինանսավորմամբ վերազինվել է Արզնու թռչնաֆաբրիկան եւ գործարկվել արեւային կայանը
 Երկուշաբթի, 28 Դեկտեմբերի 2020, 15:11

Արմինֆո. 25.12.2020թ-ին կայացավ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչանանոցների և շահագործման հանձնված արևային կայանի բացման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Կոտայքի մարզպետի տեղակալը և մի շարք գործարարներ:

Ակունք, Ջրվեժ և Անի համայնքների կարողությունների հզորացման համար ներդրվել է ևս 47 միլիոն դրամ
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020, 14:48

Արմինֆո. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ և Շիրակի մարզի Անի համայնքները ստացել են հերթական աջակցությունը։

Ավարտվել է Հայաստանի խաղողի այգիների քարտեզագրման ծրագրի առաջին փուլը
 Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020, 17:32

Արմինֆո. "Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են գինու մի շարք միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցելու համար մեծ միջոցներ են ուղղորդվում։ Սակայն ստեղծված պայմաններում մենք այդ միջոցներն օգտագործել ենք Հայաստանի խաղողի այգիների քարտեզագրման ծրագրի 1-ին փուլն ավարտելու համար"։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը։

Փորձագետներ. Պատերազմը միայն բարդացրեց Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության բնագավառի ծանր իրավիճակը  
 Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020, 17:17

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ու տարածքային կորուստները միայն բարդացրել են իրավիճակը Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության ապահովման բնագավառում։ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել անկախ փորձագետ, գյուղատնտեսության նախկին նախարար Գագիկ Պետրոսյանը։ Նա նշել է, որ ճյուղի խնդիրները կուտակվել են տարիներ շարունակ, և այն, որ ոլորտը վատ վիճակում է հայտնվել, չի կարելի համարել վերջին 2-3 տարիների աշխատանքի արդյունք։

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկեր գյուղատնտեսության զարգացման համար՝ շահավետ պայմաններով
 Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020, 18:23

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հատուկ նշանակություն տալով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը, շահավետ պայմաններ է առաջարկում գյուղատնտեսական վարկերի համար։ Վարկերը տրամադրվում են ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու միջոցների ձեռք բերման և համալրման, նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գործող գյուղատնտեսական վարկերի գնման նպատակով։

Կապան եւ Մեծավան համայնքներ է առաքվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայի հերթական խմբաքանակը
 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020, 18:57

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։

Կապան համայնքը 119 մլն դրամի տեխնիկա է ստացել է
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020, 16:54

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի #համայնքների կարողությունների հզորացմանը. այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական #տեխնիկա։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84