«Որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենքե. Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցիե շնորհանդեսին
 Ուրբաթ, 14 Հուլիսի 2017, 15:52

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցիե շնորհանդեսին:

ՀՀ ԿԲ. Հայաստանում լիովին վերականգնվել են մասնավոր սպառման ծավալները
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2017, 15:30

Արմինֆո. Հայաստանում լիովին վերականգնվել են մասնավոր սպառման ծավալները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀ ԿԲ. 2016 թվականին կտրուկ ակտիվացավ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին աղբյուրների հաշվին
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2017, 15:39

Արմինֆո. 2016 թվականին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էին ծառայությունների ոլորտը և արդյունավերության հատվածը, իսկ համախառն պահանջարկի տեսանկյունից արձանագրվեց սպառման և արտահանումների ծավալների աճ: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2016 թվականի պետբյուջեի կատարման զեկույցում, ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2016-ին կազմել է ՀՆԱ-ի 2.7%, պահպանվելով նախորդ տարվա մակարդակում: Ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականության արդյունաում պետբյուջեի դեֆիցիտը 54.4% գերազանցեց կանխատեսված մակարդակը, ինչը 5.5%-ով մեծացրեց դեֆիցիտի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը: Արդյունքում, պետական պարտքը կազմեց ՀՆԱ-ի 56.7%-ը:

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2017, 13:22

Արմինֆո.Կառավարության նոր ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր, Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության 2017-2022 թթ. ծրագրի հիմնական դրույթները:

ՀԲ. Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը լիովին սպառել է իրեն
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 21:16

Արմինֆո. Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը լիովին սպառել է իրեն, հունիսի 15-ին Համաշխարհային բանկի «Հայաստանի համակարգային գնահատականը. Արդյունքներ.Ապագա» խորագրով զեկույցում այս մասին նշում է ՀԲ Հարավային Կովկասի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ծրագրերի ղեկավար Ջենևեվա Բոյրաուն (Genevieve Boyreau): Նա իր գնահատականը հիմնավորում է երկրում բնակչության սոցիալապես խոցելի խավի ավելացումով, ինչը տեղի է ունենում միջին խավի հաշվին:

Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ 2,7% աճ է կանխատեսում` 2018-2019 թվականներին մինչև 3,1-3,4% արագացմամբ
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2017, 15:56

Արմինֆո. Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ 2,7% աճ է կանխատեսում` 2018-2019 թթ. տեմպերի մինչև 3,1-3,4% արագացմամբ: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում, որը հրապարակվել է 2017 հունիսին:

Համաշխարհային բանկը 2017 թվականին կանխատեսում է գլոբալ տնտեսության 2.7% աճ
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2017, 13:54

Արմինֆո. Համաշխարհային բանկը 2017 թվականի համար կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի արագացում, մինչև 2.7%, կապված ձևովորվող շուկաներով երկրների և հումք արտահանող երկրների տնտեսութոյւնների աճի հետ: Դա պայմանավորված կլինի արդյունաբերական արտադրության և առևտրի աշխուժացումով, շուկայի մասնակիցների վստահության ավելացումով և հումքի գների կայունացումով: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զկույցում, որը հրապարակվել է  2017 թվականի հունիսին, որտեղ նմշովւմ է, որ համաշխարհային տնտեսական աճը 2018-2019 թվականներին կարագան մինչև 2.9%:

Կառավարությունում քննարկվել են Doing Business-2017 միջոցառումները
 Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017, 17:01

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:

ՀՀ վարչապետ. Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա
 Ուրբաթ, 19 Մայիսի 2017, 19:20

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին: 

Ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2017 թվականի ապրիլին կազմել են ավելի քան 2.4 տրլն. դրամ, տարեկան աճը`19,8%
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 19:57

Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից  ներգրավված ավանդների ծավալն աճել է 19.8%, 2017 թվականի ապրիլի 1-ին կազմելով 2.414 տրլն. դրամ: Առաջին եռամսյակի արդյունքներով ավանդների ծավալն աճել է  ընդամենը 0.1%:

ՄԱԿ կանխատեսում. 2017 թվականի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2.5%, իսկ 2018 թվականին կարագանա մինչև 3%
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2017, 16:01

Արմինֆո. 2017 թվականի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2.5%, իսկ 2018 թվականին կարագանա մինչև 3%: Հայաստանի ՀՆԱ աճը նման կանխատեսում է արված ՄԱԿ-ի «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հետազոտություն 2017» զեկույցում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն. մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը
 Շաբաթ, 22 Ապրիլի 2017, 17:02

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: 

ՀԲ զեկույց. Հայաստանը միայն 5 տարի անց կարող է հավակնել եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակի
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 13:47

Արմինֆո. Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանը 5 տարուց ոչ շուտ կարող է հավակնել եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակի: Այս մասին է ասված ՀԲ «Երկրի պրոբլեմների համակարգային գնահատականը» զեկույցում, որը կազմվել է Հայաստանի հիմնական մարտահրավերները բացահայտելու նպատակով, երկրի հնարավորությունների կայուն զարգացման և արագացված առաջընթացի, ինչպես նաև աղքատության կրճատման պայմաններում:

Էմիրաթական «Ocean Holding»-ը նպատակ ունի 100 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել՝ Հայաստանում ֆոտովոլտային կայաններ կառուցելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 18:09

Արմինֆո. Էմիրաթական «Ocean Holding» ընկերություն նպատակ ունի այս տարվանից սկսած Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու նպատակով, օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։ Այդ մասին հայտնի է դարձել մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, այդ առնչությամբ Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ «Ocean Holdingե ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և «Ocean Holdingե ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։ 

Զեկույց. Սիրիահայերի 75%-ը գոհ է Հայաստանում իրենց նկատմամբ վերաբերմունքից
 Երեթշաբթի, 21 Մարտի 2017, 13:38

Արմինֆո. Չնայած Հայաստանի տնտեսության զարգացման համար պահպանվող մարտահրավերներին, որոնք առնչվում են, մասնավորապես, տեղական շուկայի սահմանափակվածությանն ու արտահանման ներուժին, հարկային համակարգին և որակավորումների ճանաչմանը,  սիրիահայերի ներգրավումը երկրի տնտեսական կյանքում, ընդհանուր առմամբ, դրական կարելի է գնահատել: Այդ մասին ասվում է «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) հրապարակած ամենամյա զեկույցում, որի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: ՀՏԶ-ի մշակումն ու հրապարակումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

2017 թվականին Polymetal ընկերությունը մտադիր է հրապարակել Կապանի և Լիճքվազի հանքավայների պահուստների գնահատականները, JORC-ին համապատասխան
 Երեթշաբթի, 14 Մարտի 2017, 15:49

Արմինֆո. 2017 թվականին Polymetal International plc ընկերությունը մտադիր է հրապարակել Կապանի և Լիճքվազի հանքավայների պահուստների գնահատականները, JORC-ի ստանդարտներին համապատասխան: Այս մասին է ասված ընկերության երկրաբանահետախուզական նորացված տվյալների զեկույցում, որը հրապարակվել է մարտի 14-ին:

2016 թվականին Հայաստանը 0.2% կրճատել է ներկրվող շաքարավազի ծավալը և դադարեցրել արտահանումը
 Երեթշաբթի, 14 Մարտի 2017, 14:41

Արմինֆո. 2016 թվականին Հայաստան է ներկրվել 61.5 հազ. տոննա շաքարավազ, կտրուկ դանդաղեցնելով տեմպերը` 38,5% -ից մինչև 0,2%: Արժեքային առումով շաքարավազի ներմուծումը 2016-ին նվազել է 8.3%, մինչև $ 22,9 մլն., 2015 թվականի 45.2% անկման փոխարեն: Այս մասին ասվում է ՀՀ Մաքսային ծառայության զեկույցում:

Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017 թվականի հունավրի 1-ի դրությամբ աճել է 93.8%, իսկ ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է 4.5%
 Հինգշաբթի, 2 Մարտի 2017, 12:17

Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 93.8%, մինչև 1 600,1 հազար տոննա: Դրացից 1 178.7 հազար տոննան (ընդհանուր ծավալի 73.6%-ը) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, տարեկան աճը `2.3 անգամ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունն աճել է 14.3%
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 20:26

Արմինֆո.Հայաստանում 2016 թվականի հունվարին ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունն աճել է 14.3%, մինչև 2652 տոննա, նախորդ տարվա 10.8% աանկման համեմատ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Վարդան Արամյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը
 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2017, 18:27

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը փետրվարի 21-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին:



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10