Քննարկվել է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ընդլայնման ծրագիրը
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2023, 10:14

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ընդլայնման ծրագիրը: Այդ մասին Քերոբյանը հաղորդել է Facebook-ի իր էջում։

Փաշինյանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի տնտեսական աճի հետ. Սուրեն Պարսյան
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 23:06

Արմինֆո.Այն օրը, երբ ռուս ռելոկանտներն իրենց փողերով հետ վերադառնան, Հայաստանի տնտեսական աճը փուչիկի պես կպայթի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Դեսպան Անն Լույո. Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 16:11

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսով
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 15:02

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:

Հայաստանի ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով. Փաշինյան
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 13:55

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:

Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 13:53

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների խորհրդակցությանը: Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 10.75 տոկոս
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2023, 14:57

Արմինֆո.2023թ. հունվարի 31-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%:  Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Փորձագետն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում գործարար ակտիվության մինչեւ 7 տոկոս աճ է կանխատեսում
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2023, 19:05

Արմինֆո.Եթե Հայաստանի տնտեսությունում դրական միտումները պահպանվեն, ապա 2023 թվականին սպասվում է գործարար ակտիվության աճ մինչև 5-7 տոկոս։ Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ "Ռուս-հայկական ռազմավարական համագործակցության արդիական հարցեր" Մոսկվա-Երեւան տեսակամրջի ժամանակ։

ԵԱՏՄ փոխադարձ առևտրում Հայաստանի մասնաբաժինն ավելացել է 1,2%-ից մինչեւ 2,9%
 Չորեքշաբթի, 25 Հունվարի 2023, 19:14

Արմինֆո. ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 11 ամիսների ընթացքում աճել է 12,9% - ով և կազմել 74,6 մլրդ դոլար։ Դա հետեւում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների գնահատականից։

Տիգրան Ջրբաշյան. ԱՊԱ ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը չի հանգեցնի համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 14:36

Արմինֆո. Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Իտալական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ներդրումային հնարավորություններով
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 11:06

Արմինֆո.Իտալացի մի շարք գործարարներ հետաքրքրված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վկայակոչելով իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։

Փորձագետ.  Կրիպտոոլորտի զարգացումը Հայաստանում նոր խաղացողների ներգրավման, հարկային բազայի եւ աշխատատեղերի աճի գրավականն է
 Շաբաթ, 21 Հունվարի 2023, 11:09

Արմինֆո. 2022 թվականի ամռանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Կենտրոնական բանկին՝ կոչ անելով ապահովել կրիպտոոլորտի կարգավորումը։ Նման անհրաժեշտություն, ինչպես այն ժամանակ նշել էր կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջացել է այդ դաշտում հարկերից խուսափելու, փողերի լվացման և ռիսկի այլ գործոնների պատճառով։

2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն դոլար. Փաշինյան
 Ուրբաթ, 13 Հունվարի 2023, 09:23

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

Հայաստանի համար ավելի իրատեսական է ԵԱԶԲ-ի 4,2 տոկոս աճի կանխատեսումը, սակայն կարեւոր է զարգացման նոր պարադիգմը
 Հինգշաբթի, 5 Հունվարի 2023, 12:52

Արմինֆո.Հայաստանի համար առավել իրատեսական է Եվրասիական զարգացման բանկի տնտեսության 4,2 տոկոս աճի կանխատեսումը՝ ընթացիկ տարվա պետբյուջեում ամրագրված 7 տոկոսի փոխարեն։

2022 թվականն աննախադեպ էր Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022, 10:53

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

2022 թվականի տնտեսական աճը ներառական չէ և հանգեցնում է սոցիալական խզման մեծացման.  "Լույս" հիմնադրամ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 18:46

Արմինֆո. ՀՀ տնտեսական աճի տեմպերը շարունակում են մնալ բավականին բարձր մակարդակում, սակայն արդյունաբերական հատվածի բացասական երևույթները և ֆինանսական համակարգի փոփոխությունները վկայում են անկայունության ռիսկերի պահպանման մասին: Այս մասին ասվում է 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման "Լույս" հիմնադրամի վերլուծության մեջ ։

Վահան Քերոբյան. 2023 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կկազմի 10 տոկոսից ցածր
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 14:29

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կկազմի 10%-ից ցածր։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Վան» ռադիոկայանի Glumoff  հարցազրույցում։

ՀՀ ԿԲ-ը 2022թ. նոր կանխատեսմամբ բարելավել է փոխանցումների զուտ ներհոսքի սպասումները՝ մինչև 32%  աճ
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 12:20

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի նոր կանխատեսմամբ կտրուկ բարելավել է դրամական փոխանցումների զուտ ներհոսքի (ներառյալ սեզոնային աշխատողների եկամուտները և մասնավոր փոխանցումները) սպասումները՝ ավելի վաղ կանխատեսվող 7% անկումից մինչև 32% աճ (2021թ. փաստացի 54% աճի դիմաց) ։

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները 2022 թվականի արդյունքներով ակնկալում են ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի 12% աճ
 Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2022, 14:37

Արմինֆո. ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի արդյունքներով կկազմի մոտ  80-83 մլրդ դոլար, ինչը  12%-ով կգերազանցի մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի շաբաթական մակրոամփոփագրում։

Ազգային ժողովն ընտրել է ԿԲ նախագահի տեղակալ եւ ԿԲ խորհրդի նոր անդամ
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022, 19:28

Արմինֆո.Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին և ԿԲ Խորհրդի նոր անդամին:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84