«Վերին Լարս» անցակետում հերթերի խնդիրը լուծվում է
 Հինգշաբթի, 22 Հունիսի 2023, 15:36

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի  թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։

Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 15:07

Արմինֆո.Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն են քննարկվել ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։

Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները դարձել են Team Telecom Armenia ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամներ
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023, 17:46

Արմինֆո. Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

Կենսաթոշակային հաշվի կառավարում Converse Mobile-ում
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2023, 16:03

Արմինֆո.Converse Mobile հավելվածի հնարավորությունները համալրվել են ևս մեկով. հասանելի է դարձել «Կենսաթոշակային հաշիվ» բաժինը՝ մի քանի գործառույթով: Մասնավորապես, այսուհետ Հավելվածում օգտատերերը կարող են.

Հայաստանում, իսկապես, կա տնտեսավարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր. Փաշինյան
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:50

Արմինֆո.Հայաստանում իսկապես կա տնտեսվարող սուբյեկտներին ԱԱՀ վերադարձնելիս մեքենայություններին առնչվող խնդիր: Այդ մասին հունիսի 14-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում  պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին։

ԿԲ ղեկավարը պարզաբանել է ՀՆԱ-ի աճի ներուժի բարձրացման պատճառները
 Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023, 18:44

Արմինֆո. Կենտրոնական բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսության աճի ներուժը, ինչը պայմանավորված էր կապիտալի որակի բարելավմամբ, որակյալ աշխատուժի ներգրավմամբ և ընդհանուր գործոնային արտադրողականության որոշակի աճով (Total factor productivity): Այդ մասին, այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի  
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 19:01

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

Հայաստանն ու Հնդկաստանը թվային լուծումների ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 17:47

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին:

Հայաստանի ֆոնդային բորսան մտադիր է փոխցուցակում սկսել Վարշավայի ֆոնդային բորսայի հետ
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2023, 14:06

Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) 1-2 տարվա ընթացքում փոխցուցակում կսկսի Վարշավայի ֆոնդային բորսայի (WFA) հետ: Այդ մասին հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը Հայաստանի արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցների ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

ԵԱԶԲ-ը ձեռնամուխ է լինում «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնման նախագծի իրականացմանը
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:52

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) սկսում է "Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում "Վերին Լարս" հսկիչ անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ և ճանապարհամերձ ենթակառուցվածքի զարգացում" ներդրումային նախագծի նախապատրաստումն ու իրականացումը: Ինչպես հաղորդում է Արմինֆո-ի թղթակիցը, Եվրասիական կոնգրես-23-ի  ընթացքում փոխգործակցության մասին համապատասխան հուշագիր է ստորագրվել <Կավկազ.ՌԴ> ԲԸ-ի հետ:

ԵԱԶԲ-ում ակնկալում են 15-20% - ով ավելացնել «Վերին Լարս» անցակետի թողունակությունը՝ դրա արդիականացման նախագծի իրականացման դեպքում
 Հինգշաբթի, 8 Հունիսի 2023, 17:42

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) հույս ունեն, որ "Հյուսիսային Օսիա - Ալանիա Հանրապետությունում "Վերին Լարս" անցակետի ուղղությամբ տրանսպորտային-լոգիստիկ եւ ճանապարհամերձ ենթակառուցվածքի զարգացում" ներդրումային նախագծի առաջին փուլի իրականացումը թույլ կտա 15-20% - ով բարձրացնել անցակետի թողունակությունը՝  դրա հետագա ընդլայնման հնարավորությամբ: Այդ մասին հունիսի 8-ին Սոչիում ԵԱԶԲ-ի եւ "Կովկաս.ՌԴ" ԲԸ-ի միջեւ Եվրասիական Կոնգրես- 23 - ի ընթացքում փոխգործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է բանկի փոխնախագահ Դենիս Իլյինը:

ԵՄ հաստատման փուլում են Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրոյի նախագծեր․ Միրզոյան
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 16:58

Արմինֆո. Ներկայումս Եվրոպական միության հաստատման փուլում են գտնվում Հայաստանում իրականացման ենթակա 86,3 մլն եվրո գումարի նախագծեր: Այդ մասին հունիսի 5-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովների նիստում, որտեղ քննարկվում էր 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը։

Ինչ է սպառնում Հայաստանին ներքին պարտքի հետագա աճը. Վարդան Արամյան
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 11:28

Արմինֆո.Հայաստանի ընդհանուր կառավարական պարտքում ներքին պարտքի մասնաբաժնի մինչև 47%  ավելացումը 2023 թվականի մայիսին կարելի է դիտարկել երկու կողմից. և որպես տնտեսական իշխանությունների ձեռքբերում, և որպես նրանց կողմից տնտեսության զարգացման "ակամա" տորպեդահարում։

2023 թվականի արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում կունենա իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը և ամենացածր գնաճը։ Սակայն, սիսկերը պահպանվում են. ԵԱԶԲ
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023, 13:38

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանում ԵԱՏՄ երկրների շրջանում կգրանցվի իր նշանակությամբ երկրորդ տնտեսական աճը, բայց, ընդսմին, ամենացածր գնաճը։ Այսպիսին է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսումը, որը ներառված ԵԱՏՄ անդամ 6 պետությունների համար 2023-2025 թվականների այսօր հրապարակված մակրոտնտեսական կանխատեսման մեջ։

Վահան Քերոբյան. Հայաստանը կարող է դառնալ օպերատոր Իրանի Չաբահար նավահանգստում
 Ուրբաթ, 2 Հունիսի 2023, 11:15

Արմինֆո. Հայաստանը կարող է դառնալ օպերատոր Իրանի Չաբահար նավահանգստում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ռուսաստանից Հայաստան ակտիվորեն ստացվող դրամական փոխանցումները ոչ պակաս ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆ
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2023, 14:46

Արմինֆո. Հայաստանում բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2023թ. հունվար-ապրիլին ցույց են տալիս Ռուսաստանից ներհոսքի և դեպի ԱՄՆ արտահոսքի աճ։ Ընդ որում, ԱՄՆ-ից փոխանցումների ներհոսքը սկսել է նվազել, իսկ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների արտահոսքը չափավոր աճ է ցույց տալիս։

ՓՄՁ-ը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ. Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 1 Հունիսի 2023, 12:26

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մայիսի 31-ին հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներ
 Չորեքշաբթի, 31 Մայիսի 2023, 10:56

Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը տեղեկացնում է, որ 2023թ. հունիսի 1-ից սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումներ:

Բարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Մայիսի 2023, 11:53

Արմինֆո.2023 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտներ են մուտքագրվել, քան 2000-2010 թվականներին՝ յուրաքանչյուր առանձին վերցված տարում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 29-ին "2022 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի կատարման նախագծի քննարկման ժամանակ։

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների փաթեթը
 Ուրբաթ, 26 Մայիսի 2023, 15:31

Արմինֆո.Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են, այսպես կոչված, III մեծ արձանագրությունը, որը ներառում է փոփոխություններ ԵԱՏՄ մասին պայմանագրում: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40