5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:27

Արմինֆո.IDBank-ը միանում է կենսաթոշակային հետվճարի ծրագրին, որի շրջանակում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվում է կատարված գնումների 10%-ը որպես քեշբեք՝ հետվճար։

ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:02

Արմինֆո. Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ  սույն հրապարակումը նպատակ ունի ուղորդել բիզնեսին դեպի թվայնացում: Հիմնախնդիրը ներկայացված է տրամաբանական հոդվածաշարքով: Առաջին հրապարակումը ընդգրկում էր խնդրի օրենսդրական կարգավորման հարցերը՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» (տես՝ https://finport.am/full_news.php?id=49929&lang=1)

Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 17:07

Արմինֆո.Հայաստանի պետական պարտքը փետրվարի 29-ի դրությամբ, ներքին պարտքի աճի ֆոնին, հասել է հերթական հոգեբանական նշագծին ՝ 12 մլրդ դոլարի։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 16:38

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 99,6% ՝ նախորդ տարվա 100,8%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի տարեկան աճի կտրուկ արագացման ֆոնին՝ 1%-ից մինչեւ 28,9%՝ ապահովելով 461.6 մլրդ դրամ ($1.1 մլրդ) ծավալ։

Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 16:07

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև տարեկան 13,6% (2023թ. նույն ժամանակահատվածի 10,9%-ից)։ Աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ։

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 14:06

Արմինֆո.

2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 12:32

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի պաշտպանական գերատեսչության կարիքների համար ուղղվել է 526,047 մլրդ դրամ։ Այդ մասին մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով պաշտպանական գերատեսչության կողմից ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 12:19

Արմինֆո.2024 թվականի մարտի 21-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2OER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 11:20

Արմինֆո. Վերին Լարսի անցակետով (վրաց - ռուսական սահման) ճանապարհը փակ է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 11:16

Արմինֆո.

Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 09:58

Արմինֆո.Նոր պրոդուկտների ներդրումից մինչև հաճախորդների փորձառության բարելավմանը միտված քայլեր, պորտֆելի էական աճ և նոր ռազմավարություն. Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ զրուցել ենք նախորդ տարվա ցուցանիշների, հաջողությունների և 2024-ի ծրագրերի մասին:

ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:04

Արմինֆո. Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակությունը: ԱԺ հաղորդագրության համաձայն, վեհաժողովում ելույթ է ունեցել  ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:04

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին: Փոխվարչապետը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ:

IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:41

Արմինֆո.Անտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։

Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:39

Արմինֆո. Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ 

 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:39

Արմինֆո.

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 13:32

Արմինֆո. Ադրբեջանը չի հրաժարվում հայկական էներգետիկայի ամենացավոտ հատվածներից մեկին՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին "հարվածելու" փորձերից, որն ապահովում է երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը՝ ամենացածր սակագնով:

ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 11:38

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով՝  https://self-portal.taxservice.am/։ ՊԵԿ հաղորդագրության համաձայն, համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։

Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 10:02

Արմինֆո. Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը մեկ տարվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսային կետով։ Այդ մասին են վկայում Wall Street Journal թերթի հետ համատեղ Heritage հիմնադրամի իրականացրած հետազոտությունների տվյալները։



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20