Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017, 17:08

Արմինֆո.

Armenian Card-ն ընդլանում է մատուցվող ծառայությունների շրջանակը
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017, 17:04

Արմինֆո. Հայաստանի բանկային քարտերի շուկայի 2016 թվականի վերլուծությունը ցուցանշում է անկանխիկ վճարների և, հատկապես, ինտերնետ-առևտրի գործարքների զգալի, կարելի է ասել, աննախադեպ աճ: Ազգային միասնական վճարային համակարգի`Armenian Card-ի երկար տարիների գործունեության ընթացքում առաջին անգամ օնլայն բանկինգի և անկանխիկ այլ գործարքների ոլորտը ստացավ զարգացման նոր, ազդեցիկ իմպուլս: Հետևելով համաշխարհային թրենդին՝ բանկային քարտերի քարտապանները, որոնց թիվն արդեն հասնում է 1.5 միլիոնի, ավելի հաճախ են օգտվում ինտերնետային առևտրի առավելություններից, գնելով մատչելի և որակյալ ապրանքներ համաշխարհային և տեղական օնյալն խանութներից, սնունդը պատվիրելով տուն, հարմարավետ և անվտանգ վճարելով կապի ծառայությունների դիմաց, կատարելով կոմունալ և բանկային այլ վճարներ: Սա հենց այն դեպքն է, որն ընդունված է անվանել սահուն և բնական անցում՝ քանակական հագեցվածությունից նոր և արդյունավետ որակի: Իրագործվածի մեծ մասը հնարավոր դարձավ շուկայի զարգացման վեկտորի ճիշտ գնահատման, ինչպես նաև առևտրային բանկերի ու նրանց ընդհանուր զավակի` Armenian Card-ի «ուշիմության» շնորհիվ: Այն մասին, թե ինչպիսին էր 2016 թվականը Armenian Card-ի համար, ինչ նախագծեր են իրականացվել և ինչպիսին են ապագայի պլանները, ԱրմԻնֆո գործակալության թղթակցին պատմում է Armenian Card ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:

 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 12:32

Արմինֆո.

Միլս. Առանց Հայաստանում գրավիչ գործարար միջավայրի` կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը առայժմ ուղղակի անհարկի քայլ կլինի
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 18:41

Արմինֆո. Առանց Հայաստանում գրավիչ գործարար միջավայրի` կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը առայժմ ուղղակի անհարկի քայլ կլինի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հարցմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի պատասխանում:

Կոնվերս Բանկը գործարկում է Visa Virtual Account վիրտուալ քարտն առցանց գնումները վճարելու համար
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2017, 18:30

Արմինֆո. Կոնվերս Բանկը ընդլայնում է  ինտերնետ միջավայրում ծառայությունները  և  առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի ՎԻԶԱ վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa Infinite վճարային հարթակի վրա առաջարկում է Rosan Diamond Art Collection թանկարժեք ոսկերչական քարտերը
 Ուրբաթ, 27 Հունվարի 2017, 13:42

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը պրեմիում դասի հաճախորդների համար ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտերը: Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն իրենից ներկայացնում է ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանքներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ Դուբայում Գնումների փառատոնի մասնակիցների համար հայտարարում են ակցիա
 Ուրբաթ, 13 Հունվարի 2017, 18:43

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ակցիա է հայտարարում է իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին:

Ամերիաբանկն իր բանկոմատները հագեցնում է պաշտպանության ինտելեկտուալ համակարգերով
 Երեթշաբթի, 27 Դեկտեմբերի 2016, 19:58

Արմինֆո. Ամերիաբանկը ներկայումս իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով  թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով: Ներդրվող համակարգը համարվում է ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. MasterCard և Visa քարտապանները կարող են դրամական փոխանցումներն ստանալ Բանկի Հեռախոսային Կենտրոն զանգահարելու միջոցով
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016, 12:49

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ ստանալու արագ և հարմարավետ միջոց՝ անմիջապես քարտին, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016, 14:59

Արմինֆո. Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը, հայտարարելով Բանկի վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների և աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնության մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Բանկի գործընկերների ցանցում վճարումների կատարելով Բանկի քարտերով,  կստանան 5-25 տոկոս զեղչ:

Ամերիաբանկը և Բեստ Քարդը հայտարարել են «Այո-Viza» քո-բրենդինգային քարտերի թողարկման և «cashback» ծրագրի գործարկման մասին
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 19:04

Արմինֆո. Ամերիաբանկը մանրածախ բիզնեսրի զարգացման ռազմավարության շրջանակներում Բեստ Քարդ ընկերության հետ համատեղ գործարկում է Best Card cashback ծրագիրը ֆիզիկական անձանց համար, որը հնարավորություն կտա ծրագրի գործընկեր առևտրի և սպասարկման սրահներում յուրաքանչյուր օր կատարած անկանխիկ գնումների դիմաց ստանալ հետվճար (cashback) ծախսած գումարի մինչև 20%-ի չափով: Այս մասին դեկտեմբերի 13-ին Ամերիաբանկի և Բեստ Քարդ ընկերության համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապաններին հասանելի են 10% զեղչեր Duty Free գոտիներում
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 12:23

Արմինֆո. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար նախատեսված ակցիայի մեկնարկի մասին:

 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016, 15:46

Արմինֆո.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է նոր հավելված
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016, 12:06

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողը կստանա Hyundai Solaris ավտոմեքենա
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 15:37

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր:

Ամերիաբանկը գործարկում է առողջպահության ոլորտին աջակցության հատուկ առաջարկություն
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 09:36

Արմինֆո. Ամերիաբանկը մշակել է առողջապահության ոլորտի մասնավոր և պետական հատվածներում գործող ներկայացուցիչների համար հատուկ առաջարկություն` գործարկելով բժիշկների համար արտոնյալ պայմաններով վարկային գիծ: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի մասնաճյուերի տարածքային վարչության պետ Անդրանիկ Խաչատրյանը` նոյեմբերի 19-ին երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նիստում:

Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում 2 հիմնադրամների կողմից 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 57.2 մլրդ. դրամ
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 19:38

Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը:

Մինչև 2017 թվականի հուլիսը կավարտվի «ArCa» և «Միր» վճարային համակարգերի տեխնիկական ինտեգրումը
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2016, 19:14

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսը կավարտվի Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Միր» վճարային համակարգերի տեխնիկական ինտեգրումը: Այդ համակարգերի համատեղ գործունեության արդյունքներն արդեն իրենց արտացոլումն են գտել ճանապարհային քարտեզում, որը ընդունվել է նոյեմբերի 7-8-ը Երևանում: ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով աշխատանքային հանդիպման ընթացքում: Վճարային համակարգը կգործի Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի տարածքներում:

ՍՊԱՍՎԱԾ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (VTC)․ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԲԱՐՔԵՄՓ»  ՉԿՈՆՖԵՐԱՆՍԸ
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 19:22

Արմինֆո. «Ռոստելեկոմի» աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» (VTC) անցկացվեց «Բարքեմփ» ոչ ֆորմալ Կոնֆերանսը (Չկոնֆերանսը)՝ նվիրված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող թեմաների։

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի շնորհիվ տարբեր կատեգորիաների քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը 25%-ից աճել է մինչև 107%
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 17:02

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի  Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած  ժամանակահատվածում գնումների դիմաց վճարել են քարտերով (այդ թվում` ինտերնետ-խանութներում), 500,000 և ավելի դրամի սահմաներում:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63