Moody’s-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը, հեռանկարը գնահատել է կայուն՝ հաստատելով այն հավասար ՀՀ բարձրացված վարկանշային մակարդակին
 Ուրբաթ, 6 Սեպտեմբերի 2019, 14:35

Արմինֆո.Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն վերագնահատել է  Արդշինբանկի վարկանիշը` բարձրացնելով այն, իսկ հեռանկարը գնահատել է «կայունե: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:

Արդշինբանկի պարտատոմսեր ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2019, 15:55

Արմինֆո.2019թ.-ի օգոստոսի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են  Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

 Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019, 17:28

Արմինֆո.

Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019, 11:58

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ: Հաճախորդները հնարավորություն ունեն անվճար տեղափոխել ՀՀ այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից  տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկերը Արդշինբանկ մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ միաժամանակ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի վերաֆինանսավորման ժամանակ Բանկը տրամադրում է «Վարկային արձակուրդ», համաձայն որի հաճախորդը առաջին 6 ամիսների ընթացքում կարող է չկատարել վարկի գծով վճարումները (մայր գումար և տոկոսագումար):

Արդշինբանկը՝ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսի գործընկեր
 Շաբաթ, 10 Օգոստոսի 2019, 12:26

Արմինֆո.Օգոստոսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսի բացումը:

Արդշինբանկն առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նոր՝ բարելավված պայմաններով
 Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019, 13:01

Արմինֆո. Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի պայմանները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկը գործարկել է «Վարկային արձակուրդե, համաձայն որի հաճախորդները հնարավորություն են ստանում տեղափոխել այլ բանկերի կողմից  տրամադրված անշարժ գույքի գրավով ապահովված վարկերը մինչև 3% ցածր տարեկան տոկոսադրույքով՝ երկարացնելով վարկի ժամկետը և թեթևացնելով վարկի մարման ամսական բեռը: Ավելին, վարկի առաջին 6 ամիսների ընթացքում հաճախորդը կարող է չիրականացնել վարկի և տոկոսագումարի մարումներ:

Արդշինբանկը ամփոփել է 2019 թ. երկրորդ եռամսյակի արդյունքները շահույթի աննախադեպ աճով
 Երեթշաբթի, 23 Հուլիսի 2019, 15:11

Արմինֆո.Արդշինբանկը հրապարակել է 2019 թվականի երկրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները՝ արձանագրելով աննախադեպ շահույթի աճ: Բանկի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ: (6.3 մլն դոլար): Հրապարակված ֆինանսական հաշվետվությունների համաձայն ՝ II եռամսյակում այդ ցուցանիշն աճել է 34,6 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով ՝ 2,2 անգամ։  Այդ մասին ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Արդշինբանկի Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ
 Երեթշաբթի, 23 Հուլիսի 2019, 10:57

Արմինֆո. Արդշինբանկի Խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով: Բանկի Խորհրդին են միացել Վաչե Գաբրիելյանը և Դմիտրի Լադիկով-Ռոևը:

Արդշինբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր
 Երեթշաբթի, 16 Հուլիսի 2019, 16:47

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. մայիսի 17-ի Թիվ N 1/297Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկե ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:

Արդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը
 Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019, 16:36

Արմինֆո.Արդշինբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդին՝ ընդլայնելով շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը: Այսուհետ բանկը կընդունի իր հաճախորդներին նաև շաբաթ օրերին՝ «Շենգավիթ», «Մասիս», «Իջևան», «Լոռի», «Արթիկ», «Մարտունի», «Աբովյան», «Եղեգնաձոր» և «Կապան» մասնաճյուղերում:

Արդշինբանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման շահավետ տարբերակ՝ «Ճամփորդական փաթեթ»
 Երեթշաբթի, 2 Հուլիսի 2019, 14:48

Արմինֆո.Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին կազմակերպել ամառային հանգիստը՝ պարզապես ձեռք բերելով «Ճամփորդական փաթեթ» Բանկի ցանկացած մասնաճյուղում: Բանկը կօգնի իր հաճախորդներին հավաքել իրենց ճամպրուկը արագ, պարզ, և մատչելի տարբերակով՝ «Ճամփորդական փաթեթում» ներառված Ակնթարթային վարկի, Ճանապարհորդական ապահովագրության, Միջազգային վճարային քարտի, Անհատական պահատուփի և Մոբայլ Բանկինգի միջոցով:

Արդշինբանկը գործարկել է ամառային ակցիա Visa քարտապանների համար՝ ծանրակշիռ ֆինանսական փոխհատուցում անկանխիկ գործարքների համար
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2019, 17:52

Արմինֆո. Արդշինբանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 200.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ս/թ հունիսի 15–ից մինչև սեպտեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում Visa քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց:

Արդշինբանկը Կոմիտաս 150 փառատոնի գլխավոր հովանավոր
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2019, 11:26

Արմինֆո.Այսօր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պատերի ներքո, ստորագրվեց Կոմիտաս 150 փառատոնի հովանավորության մասին եռակողմ պայմանագիրը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Արդշինբանկի միջև:

Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2019, 11:44

Արմինֆո.Արդշինբանկը բարելավել է հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները, համաձայն որի մինչև 35 մլն. ՀՀ դրամ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է: Բանկը տրամադրում է անշարժ գույքի ձեռքբերման վարկեր մինչև 100 մլն. ՀՀ դրամ սահմանաչափով, սկսած տարեկան 6.97% փաստացի տոկոսադրույքով, այդ թվում նաև առանց եկամուտների վերլուծության հնարավորությամբ:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը (Տեսանյութ)
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2019, 19:16

Արմինֆո.Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը:

Արդշինբանկ Խնայողական հաշիվներ
 Երեթշաբթի, 21 Մայիսի 2019, 14:15

Արմինֆո.Արդշինբանկը ներդրել է նոր Խնայողական հաշիվ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կատարել ՀՀ դրամով ազատ միջոցների խնայողություն և դրանց դիմաց ամսական պարբերականությամբ ստանալ տոկոսագումարներ: Խնայողական հաշվին օրական 50,000 ՀՀ դրամ և ավել մնացորդի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է ելնելով 6 - 9,5 % տարեկան տոկոսադրույքից՝ կախված գումարը հաշվին պահելու ժամկետից: Որքան երկար է խնայողության ժամկետը և մեծ է գումարը, այնքան բարձր է տոկոսադրույքը:

Վարչապետն «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019, 21:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ փոխվարչապետը ֆրանսիական ՙԱմունդի՚ ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է համագործակցության շրջանակները ընդլայնելու կառավարության պատրաստակամության մասին
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019, 18:12

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019, 16:44

Արմինֆո.

Վերաբացվեց Արդշինբանկի «Նոյեմբերյան» մասնաճյուղը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019, 10:53

Արմինֆո.Մայիսի 17-ին վերաբացվեց Արդշինբանկի «Նոյեմբերյան» մասնաճյուղը՝ վերանորոգված և հագեցած նոր տեխնոլոգիաներով ու ժամանակակից լուծումներով: Այսուհետ «Նոյեմբերյան» մասնաճյուղի հաճախորդներին կմատուցվեն բարձրակարգ և համալիր բանկային ծառայություններ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84