Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը " B+" մակարդակում "կայուն" կանխատեսմամբ՝ 2021 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ
 Շաբաթ, 27 Մարտի 2021, 17:41

Արմինֆո.Fitch Ratings - ը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԹԴՎ) արտարժույթով (LTFC) "B+" մակարդակում ' "Կայուն"կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է Fitch-ի կայքում զետեղված հաղորդագրությունում։

 Չորեքշաբթի, 10 Մարտի 2021, 12:57

Արմինֆո.

Վիճակագրություն. Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7,6 %-ով
 Երեթշաբթի, 23 Փետրվարի 2021, 14:08

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ - ն 2020 թվականին կրճատվել է 7.6 տոկոսով ՝ մինչև 6.2 տրլն դրամ ($12.6 մլրդ)՝2019թ. 7.6 տոկոս աճի դիմաց: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները:

 Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021, 11:58

Արմինֆո.

Հայաստանում 2020թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը տարեկան 7.5%-ով նվազել է  
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2021, 14:04

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020թ. հունվար-դեկտեմբերին նվազել է տարեկան 7,5% - ով, 2019թ. - ին 7,8% աճի դիմաց: Նախկինում ոլորտի աճի դրայվեր հանդես եկող ճյուղերը հաշվետու տարում անկում են ապրել, և միայն ագրոհատվածը և էներգահամալիրն են կարողացել անկումից դուրս գալ աճի ։

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2020 թվականին կրճատվել են 8,2 տոկոսով՝ մինչև  2.616 մլրդ դոլար  
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021, 20:29

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2020 թվականին կրճատվել են 8,2% - ով (2019թ. 26,1% աճի դիմաց) ' կազմելով 2.616 մլրդ դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները: Դրանց առյուծի բաժինը՝ 2.607 մլրդ դոլարը, պատկանում է արտաքին ակտիվներին ՄՀՀ - ում, իսկ ԱՄՀ-ում SDR-ի բաժինը կազմել է 9 մլն դոլար: Համաձայն կարգավորիչի հաշվետվության, 2020 թվականին արտաքին ակտիվները ՄՀՀ-ում կրճատվել են 8,3% - ով, իսկ SDR-ի բաժինը ՝ 46% - ով, 2019թ.  համապատասխանաբար ՝ 26,2%  եւ 3,2%  աճի դիմաց:

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականին նվազել է 7,5 տոկոսով ՝ 2019թ. 7,8 տոկոս աճի դիմաց  
 Շաբաթ, 30 Հունվարի 2021, 15:51

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020թ. հունվար-դեկտեմբերին նվազել է տարեկան 7,5% - ով, 2019թ. - ին 7,8% աճի դիմաց: Նախկինում ոլորտի աճը խթանող ճյուղերը հաշվետու տարում անկում ապրեցին, և միայն ագրոհատվածը և էներգահամալիրը կարողացան անկումից դուրս գալ աճի։

Էկոնոմիկայի նախարարության ագրեսիվ ծրագրերը. տարվա արդյունքներով ՀՆԱ երկնիշ աճ
 Ուրբաթ, 8 Հունվարի 2021, 13:31

Արմինֆո.<Ես ինձ չեմ ների, եթե այս տարի տնտեսության աճի երկնիշ ցուցանիշներ չապահովենք>, - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԿԲ-ն վատթարացրել է 2020թ․ Հայաստանի ՀՆԱ-ի անկման կանխատեսումը՝ նախկին 6,2%-ից մինչև 7,2%
 Երեթշաբթի, 29 Դեկտեմբերի 2020, 22:15

Արմինֆո.Կենտրոնական բանկն էլ ավելի է վատթարացրել 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ - ի անկման կանխատեսումը ՝ նախկին 6,2 տոկոսից հասցնելով 7,2 տոկոսի: Այդ մասին նշված է դեկտեմբերի 29-ին հրապարակված՝ ԿԲ 2020թ.IV եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Մարտին Գալստյան. 2021 թվականին Հայաստանն ակնկալում Է ԱՄՀ-ից ստանալ շուրջ 70 մլն դոլարի Stand-By վարկ  
 Երեթշաբթի, 15 Դեկտեմբերի 2020, 19:38

Արմինֆո.2021 թվականին Հայաստանն ակնկալում է Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ շուրջ 70 մլն դոլարի չափով Stand-By վարկ (այդ գումարի հավանական ճշգրտմամբ): Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին շուրջ 36.7 մլն դոլարի Stand-By վարկի տրամադրման երրորդ փուլը
 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020, 15:19

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը չի բացառում Հայաստանի բյուջեի ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը
 Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020, 18:00

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը /ԿԶԵՀ/  չի բացառում Հայաստանի Հանրապետության բյուջեի ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել Է ընկերության նախագծային բլոկի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը։

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայկական բանկերի վարկային պորտֆելներում թունավոր վարկերը վերստին աճում են
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020, 15:56

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգում արագացել է չաշխատող վարկերի աճը։ Այսպես, NPL-ի մասնաբաժինը վարկային պորտֆելում 3-րդ եռամսյակում աճել է  8,3% - ից մինչեւ 9%, իսկ ակտիվներում հասել է 6,1%՝ նախորդ տարի արձանագրված, համապատասխանաբար, 9%-ի եւ 5,9%-ի դիմաց:

ԿԲ․ Հայաստանի համախառն միջազգային պահուստները  2020թ. նոյեմբերի դրությամբ կրճատվել են 18,7% - ով՝ մինչեւ 2.3 մլրդ դոլար
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2020, 18:26

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2020թ. հունվար - հոկտեմբեր ամիսներին կրճատվել են 18,7% - ով՝ կազմելով 2.316 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով (2020թ. հոկտեմբեր՝ 2019թ. հոկտեմբերի համեմատ) այդ ցուցանիշը նվազել է 6,2% - ով, իսկ միայն հոկտեմբերին ՝ 5,2% - ով ։ Այս մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։

ԱՄՀ-ն համաձայնության է հասել Հայաստանի համար Stand-By վարկի երրորդ վերանայման վերաբերյալ
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020, 17:33

Արմինֆո Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի պահուստային ֆինանսավորման համաձայնագրի (Stand-By Arrangement - SBA) երրորդ վերանայման վերաբերյալ: Այդ մասին ասված Է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում, որը ներկայացնում է 2020թ. սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 16-ը Հայաստանում ԱՄՀ-ի խմբի պատվիրակության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորությամբ Հայաստանի համար Stand-By վարկի երրորդ վերանայման վերաբերյալ անցկացված քննարկումների արդյունքները։

ԱՄՀ-ն 2020թ. Հայաստանում ՀՆԱ-ի ավելի քան 7% անկում է կանխատեսում
 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2020, 17:32

Արմինֆո Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանսւմ 2020 թվականին կանխատեսում Է ՀՆԱ-ի ավելի քան 7 տոկոս անկում՝  2021 թվականին համեստ աճով: Այս մասին ասվում է ԱՄՀ մամլո հաղորդագրության մեջ, որում, բացի Stand-by վարկի երրորդ վերանայման մասին տեղեկատվությունից, Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Նաթան Փորթերը ներկայացնում է նաեւ նորացված կանխատեսումային ցուցանիշները:

Խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումները
 Երեթշաբթի, 17 Նոյեմբերի 2020, 16:53

Արմինֆո. 2021 թվականին Հայաստանի տնտեսության կանխատեսվող աճը կկազմի 4,8 տոկոս։ Այդ մասին նոյեմբերի 17-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նրա խոսքով ՝ տնտեսության աճը կապահովվի կապիտալ ծախսերի աճի հաշվին։ Այդ նպատակներին կուղղորդվի 219 մլրդ դրամ։

Նախարար․ 2021 թվականին նախատեսվում է ավելացնել կապիտալ ծախսերի ծավալները
 Երեթշաբթի, 3 Նոյեմբերի 2020, 12:07

Արմինֆո. COVID-19 պանդեմիայի եւ շարունակվող ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած անորոշության պայմաններում  անհրաժեշտ է ապահովել հարկաբյուջետային միջոցների սահուն կոնսոլիդացիա՝ բյուջետային ցուցանիշների եւ պետական պարտքի ցուցանիշների ապահովման նպատակով: Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ հարկային եկամուտների մակարդակը 2020 թվականին կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշները
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020, 17:54

Արմինֆո.2021 թվականին տնտեսության սպասվող վերականգնման պատճառով ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը կաճի 0,5 տոկոսային կետով ՝ կազմելով 1.501 տրլն  դրամ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՀ-ի կարծիքով, ՀՀ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մասնաբաժնի բարձրացումը կկազմի 1 տոկոս:

Ֆինանսների նախարարությունն ակնկալում է Հայաստանի տնտեսության վերականգնում արդեն հաջորդ տարի
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2020, 16:11

Արմինֆո Հայաստանի ֆինանսների նախարարությունը կարծում է, որ հանրապետությունում տնտեսության վերականգնում կարելի է ակնկալել արդեն հաջորդ տարի: Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՝ ներկայացնելով ՀՀ 2021 թվականի բյուջեի նախագիծը։



Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46