Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2020, 20:16

Արմինֆո. Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ նախնական հաշվետվության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Արդշինբանկը հորդորում է օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020, 16:40

Արմինֆո.Այսօր յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը կյանքեր կարող է փրկել:

Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ. առաջին եռամսյակում տարեկան աճը դանդաղեցրել է մինչեւ 3,8%
 Հինգշաբթի, 28 Մայիսի 2020, 19:00

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ.առաջին եռամսյակում տարեկան աճի տեմպը 7,1 տոկոսից նվազեցրել է մինչեւ 3,8 տոկոս ՝ կազմելով 1.3 տրլն դրամ ($2.6 մլրդ): ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը 2020թ. առաջին եռամսյակում նվազել է մինչև 98% ՝ 2019թ. առաջին եռամսյակի 103,8% - ից: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները:

ՀԲՄ. Հայաստանի բանկային համակարգում ռիսկերը կառավարելի են նույնիսկ իրավիճակի զարգացման վատթարագույն սցենարի դեպքում
 Երեթշաբթի, 26 Մայիսի 2020, 21:41

Արմինֆո.. Հայաստանի բանկային համակարգում այսօր կորոնավիրուսի համաճարակին առնչվող անորոշության հետ կապված ռիսկերը կառավարելի են, նույնիսկ, իրավիճակի զարգացման վատթարաագույն սցենարի դեպքում։ Մայիսի 26-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

2020 թ մայիսին տնտեսական ակտիվությունը Հայաստանում անկում է ապրել
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2020, 15:07

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020թ. հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել Է տարեկան 1,7%-ով (նախորդ տարվա 7% աճի դիմաց) ՝ արտահանման և ներմուծման համապատասխանաբար 8,1% - ով և 11,5% - ով անկման ֆոնին ։

«Էներջի» IDBank-ից ՝ ՓՄՁ-ներին
 Ուրբաթ, 22 Մայիսի 2020, 15:44

Արմինֆո.IDBank-ը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը։

S & P-ն կանխատեսում է 2020թ. Հայաստանի ՀՆԱ 2% անկում
 Շաբաթ, 16 Մայիսի 2020, 21:18

Արմինֆո. S & P-ն կանխատեսում է 2020թ. Հայաստանի ՀՆԱ 2% անկում՝ 2019թ. 7,6 տոկոս փաստացի աճի համեմատ, իսկ 2021թ. - ին, S&P-ի սպասումներով, Հայաստանի ՀՆԱ-ն 4,9% աճ կարձանագրի: Այս մասին նշվում է S&P-ի <Հայաստան. մակրոտնտեսական հեռանկարները անորոշության շրջանում> զեկույցում, որտեղ ներկայացվում են սուվերեն վերլուծության առանցքային գործոնները։

 Հինգշաբթի, 14 Մայիսի 2020, 13:54

Արմինֆո.

2020թ. առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 6,5 տոկոսից մինչեւ 4 տոկոս
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020, 11:57

Արմինֆո.Հայաստանում 2020թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը 2019թ. առաջին եռամսյակի համեմատ դանդաղել է մինչև 4%։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալների՝ որպես աճի դրայվեր հանդես են եկել էներգահամալիրը՝ 14,8% և արդյունաբերական հատվածը՝ 8,7%, ավելի քիչ՝ ծառայությունների ոլորտը՝ 5,7% և առևտրի հատվածը՝ 0,2%, իսկ ագրոհատվածը անկումից հասել է 4,5% աճի, իսկ շինարարության հատվածը շրջադարձ է կատարել դեպի անկում՝ 9,4%: 

Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ ՀԲ-ի կանխատեսումները 2020 թվականի համար ավելի բարվոք են թվում, քան հարեւան երկրների եւ ԵԱՏՄ վերաբերյալ կանխատեսումները
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020, 18:00

Արմինֆո. Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ 2020 թվականի համար ավելի բարվոք են թվում, քան՝ հարևան երկրների և ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Ինչպես վկայում են ՀԲ-ի "Պայքար COVID-19-ի դեմ: Տնտեսական հեռանկարը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում" (Fighting Covid-19. ECA Economic update) տնտեսական զեկույցի տվյալները, 2020 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 1,7 տոկոս (բազային սցենարով), մինչդեռ Վրաստանում սպասվում Է ՀՆԱ-ի 0,1 տոկոս աճ, Թուրքիայում ՝ ՀՆԱ-ի 0,5 տոկոս աճ, իսկ Ադրբեջանում կանխատեսվում է ՀՆԱ-ի 0,2 տոկոս անկում:

Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը
 Երեթշաբթի, 28 Ապրիլի 2020, 10:57

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հայաստանում 2020թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 6,5%-ից մինչեւ 4%
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020, 15:11

Արմինֆո.Հայաստանում 2020թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-մարտի համեմատ դանդաղել է մինչև 4%: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ աճի դրայվերներ են հանդիսացել էներգետիկ համալիրը ՝ 14,8%, արդյունաբերական հատվածը ՝ 8,7%,  ծառայությունների ոլորտը ՝ 5,5%, առևտրի հատվածը ՝ 0,2%, իսկ ագրոհատվածն ակումից հետո 4,5% աճ է գրանցել, և այս անգամ անկում է ապրել շինարարության հատվածը՝ 9,4%։

IFC-ն 18.5 միլիոն եվրո է ներդնում EFSE-ում ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ների վարկավորումը խթանելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020, 15:45

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի և միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ և անհուսալի է։

Թափանցիկության նախաձեռնությունը կտարածվի նաև էներգետիկայի ոլորտի վրա
 Ուրբաթ, 17 Ապրիլի 2020, 11:23

Արմինֆո. ՀՀ խորհրդարանն ապրիլի 17-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Էներգետիկայի մասին> օրենքում։

ՀԲ-ն 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 1,7 տոկոս աճ է կանխատեսում, սակայն թույլ է տալիս անկման ավելի հոռետեսական սցենար
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2020, 18:51

Արմինֆո.Համաշխարհային բանկի նոր կանխատեսման համաձայն,  2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,7 տոկոս (բազային սցենարով)՝ 2021 թվականին մինչեւ 4,5 տոկոս եւ 2022 թվականին ՝ մինչեւ 4,7 տոկոս արագացմամբ: Այդ մասին ասվում է ՀԲ "Պայքար COVID-19-ի դեմ:  Տնտեսական հեռանկարը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում "(Fighting Covid-19. ECA Economic update) տնտեսական զեկույցում:

ԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում 2020 թ․ գնաճը կկազմի 2,8%
 Շաբաթ, 4 Ապրիլի 2020, 12:52

Արմինֆո.  Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կանխատեսմամբ ՝ Հայաստանում 2020 թվականին գնաճը կկազմի 2,8 տոկոս (2019 թվականի 1.4 տոկոսի դիմաց), իսկ 2021թ. - ին ՝ 2,2 տոկոս: Այդպիսի կանխատեսում է հրապարակվել ապրիլի 3-ին "Ասիայի զարգացման հեռանկարները 2020" (Asian Development Outlook 2020) տնտեսական զեկույցում:

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020, 15:21

Արմինֆո. Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։

ՀՀ ԿԲ կանխաատեսում. Բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2020 թվականին կկազմի 3 տոկոս, իսկ հակաճգնաժամային փաթեթի ամբողջական յուրացմամբ կարող է հասնել 5,3 տոկոսի
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020, 20:36

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ 2020 թվականին պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 3% (2019թ.փաստացի 1% - ի դիմաց ՝ տարեկան 0,9 տոկոսային կետով անկմամբ), իսկ եթե աջակցության հակաճգնաժամային փաթեթի հայտարարված ծավալը չփոխվի և ամբողջությամբ յուրացվի ընթացիկ տարվա ընթացքում, ապա այդ հարաբերակցությունը կարող է հասնել 5,3% - ի ։

ՀՀ ԿԲ Կանխատեսում. 2020 թվականի վերջին ինֆլյացիան կկազմի 1,9 տոկոս եւ միջնաժամկետ հեռանկարում կմոտենա նպատակային շեմին
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020, 18:51

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով, գնաճը մինչեւ 2020 թվականի վերջը կկազմի 1,9 տոկոս եւ միջնաժամկետ հեռանկարում կմոտենա նպատակային շեմին: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020թ.առաջին եռամսյակի ծրագրում, որը հրապարակվել է այսօր: Ընդ որում, ԿԲ-ն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակի վրա։

ՀԲ-ն հաստատել է Հայաստանին 17,9 մլն եվրո վարկի տրամադրումը "Սոցիալական ներդրումներ եւ տեղական զարգացում" ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար
 Երկուշաբթի, 23 Մարտի 2020, 10:39

Արմինֆո. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 17,9 մլն եվրո վարկի տրամադրումը "Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում" ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20