Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:58

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:53

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական։ Այդ մասին մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:47

Արմինֆո. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:28

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:27

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:27

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:26

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:25

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:25

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:23

Արմինֆո.

Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 16:22

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել։ Այդ մասին մարտի 7-ի ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը։

Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 13:56

Արմինֆո. Արդի աշխարհում բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուդտամ Բադասյանը՝ «Ֆակոր ԹՎ»-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից պահանջել բանկային գործառնությունների մասին քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության։

Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 13:51

Արմինֆո.Մեկ շաբաթ առաջ սահմանամերձ Վարդենիսի (Գեղարքունիքի մարզ) ֆերմերները դժգոհություն էին հայտնել այն առնչությամբ, որ վարկային միջոցներով իրենց աճեցրած կարտոֆիլը դեռ չի իրացվել. տոննաներով բերքը մնում է պահեստներում և հորերում:

Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:49

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ESG ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ: Այդ մասին ROBUST ARMENIA-2024 ամենամյա կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ԲՍԿ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը։

Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:38

Արմինֆո. Արարատբանկը որդեգրել է կայուն զարգացման սկզբունքներին համահունչ քաղաքականություն, քանի որ առանց ESG (Environmental, Social, Governance) ասպեկտների պահպանման անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան: Այդ մասին մարտի 6-ին "Բիզնեսի առաջատարությունը օրենսդրական պահանջներից դուրս" թեմայով պանելային քննարկման ժամանակ նշել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ESG ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը՝ ROBUST ARMENIA-2024 ամենամյա համաժողովի շրջանակում:

Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սահմանամերձ Շուռնուխ գյուղում (Սյունիքի մարզ) 13 տուն կառուցելու համար կծախսի շուրջ 1,3 մլրդ դրամ (3,2 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով)։ Նախագիծն ավարտին հասցնելու համար մարտի 7-ին կառավարությունը հավանություն է տվել լրացուցիչ 108,5 մլն դրամի հատկացմանը։

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:59

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։

Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:31

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երրորդ անգամ փոխում են Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները ՝ այդպիսով ավելացնելով պետական գանձարանի ֆինանսական բեռը վարկի սպասարկման առումով: Կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև <Հայաստան-Վրաստանի սահման (Մ6 Վանաձոր - Բագրատաշեն) տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման ծրագիր> - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում>նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:39

Արմինֆո.2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023թ. հունվարի համեմատ աճել է 10,7%-ով (նախորդ տարվա 10,5% աճի դիմաց)։ Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 45,1%-ով (2023թ. հունվարի 46,1% անկման դիմաց), ընդ որում, անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի էներգահամալիրից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 13:29

Արմինֆո. Այսօր Հայաստանում քննարկվում է թվային ակտիվների և կրիպտոարժույթների իրավական կարգավորման բացը լրացնելու խնդիրը: Ի դեպ,  չպետք է նույնականացնել ՏՏ ոլորտի զարգացման և բիզնեսի ու հանրային ոլորտների թվայնացման խնդիրները, քանի որ դրանք գտնվում են բոլորովին տարբեր հարթություններում:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63