Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 16:21

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին  առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին:

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները
 Շաբաթ, 6 Մայիսի 2017, 15:07

Արմինֆո. 2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:

Նորագույն համակարգերի միջոցով կզսպվեն բնական աղետների ռիսկերը
 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 15:05

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ՄԱԿ-ի Զար­գացման ծրագրի հայա­ստանյան գրասենյակի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ)  հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ հուշագիր:

«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2017, 16:56

Արմինֆո.  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգե  ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցությանե ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 14:52

Արմինֆո.

GREEN» վարկեր՝ ՓՄՁ-ների համար
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 16:49

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ «GREEN վարկերի միջոցով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ քննարկվել է գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերի ծրագրի վերանայման հարցը
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2017, 14:03

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` սուբսիդավորվող վարկերի  ծրագիրը վերանայելու և նոր պայմանները քննարկելու նպատակով:

ACBA-Leasing-ն իր կուտակված փորձը փոխանակում է գործարարների հետ
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 17:23

Արմինֆո. Հայաստանի լիզինգի շուկայի առաջատար ACBA-Leasing ընկերությունը սեմինարների միջոցով իր կուտակված փորձն է փոխանակում գործարարների հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի մամուլի ծառայությունից, որի հետ փոխկապակցված ընկերություն է հանդիսանում ACBA-Leasing ընկերությունը, այս անգամ սեմինարը տեղի ունեցավ`«Լիզինգը - հիմնական միջոցների ձեռքբերման շահավետ սխեմա» խորագրով սեմինարը, որտեղ դասախոսեց ACBA-Leasing ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: Սեմինարն ընթացավ Բիզնեսի աջակցման կենտրոնում (BSC):

Հայաստանը կշարունակի գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը
 Հինգշաբթի, 30 Մարտի 2017, 17:02

Արմինֆո. ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 2017-ի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կտրամադրի 1100 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում:

ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 18:01

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ ԿԲ. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների աճի տեմպերը 2016 թվականին արագացրել են`25% -ից մինչև 32,3%
 Հինգշաբթի, 2 Մարտի 2017, 17:54

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերի անկանխիկ գործարքների աճի տեմպը 2016 արագացել է 32,3% -ով, 2015-ի 25% փոխարեն: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցի, անկանխիկ քարտային գործարքների ծավալը 2016 թվականին կազմել է 218.5 մլրդ դրամ: Ընդ որում, եռամսյակի կտրվածքով, I եռամսյակի 15.3% անկումին հաջորդեց 21,5% աճը երկրորդ եռամսյակում, III եռամսյակում կազմելով 40.7%, որից հետո կտրուկ դանդաղեց IV եռամսյակում - 0,8%:

 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 14:52

Արմինֆո

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 15:02

Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկաի փոխնախագահ Ներսես Երիցյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները:

 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 14:09

Արմինֆո.

 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 12:32

Արմինֆո.

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» մինչև 2017 թվականն ընդհանուր կապիտալի գծով դիրքերն ամրապնդել է առաջատար եռյակում, իսկ ակտիվների և պարտավորությունների գծով` առաջատար հնգյակում
 Հինգշաբթի, 19 Հունվարի 2017, 09:27

Արմինֆո. Ավանդաբար գյուղատնտեսության վարկավորման շուկայում որպես առաջատար հանդես եկող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ընդհանուր կապիտալի գծով դիրքերն ամրապնդել է առաջատար եռյակում, իսկ ակտիվների և պարտավորությունների գծով` առաջատար հնգյակում: ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի» տվյալներով, նշված օրվա դրությամբ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» ընդհանուր կապիտալը կազմել է 56.8 մլրդ դրամ կամ 117.4 մլն դոլար` 5,8% տարեկան աճով: Ընդ որում, դրա կառուցվածքում կուտակված շահույթի և վերագնահատման պահուստի գծով արձանագրվել է համապատասխանաբար 14,8% և 29,4% աճ` կանոնադրական կապիտալի (30 մլրդ դրամ) և գլխավոր պահուստի (4.6 մլրդ դրամ) անփոփոխության դեպքում: Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը 2016 թվականին ավելացել է 5,4%-ով, մինչև 48.4 մլրդ դրամ: 2011 թվականին բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 2 անգամ` դրա համար օգտագործելով կուտակված շահույթի առյուծի բաժինն ու թողարկման եկամուտը:

ACBA-Leasing ընկերությունը Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի հետ ստորագրել է համաձայնագրի կնքմանմտադրությունների մասին Հուշագիր
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2016, 12:10

Արմինֆո. ACBA-Leasing ընկերությունը Հայաստանում «Caterpillar»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Zeppelin Armenia»-ի և «Caterpillar Financial»-ի հետ ստորագրել է համաձայնագրի կնքման մտադրությունների մասին հուշագիր: Փաստաթղթի շրջանակներում կողմերը պայմանավորվել են երկարատև համագոծակցությունը շարունակելու մասին, ՀՀ տարածքում CAT տեխնիկայի ֆինանսավորման ավելի շահավետ պայմանների տրամադրման նպատակով, ինճի շնորհիվ կավելանա վաճառքների ծավալը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ACBA-Leasing ընկերության մամուլի ծառայությունից, հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին:

Երևանում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» բանկոմատների կողոպտման փորձ է կատարվել
 Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2016, 12:00

Արմինֆո. Այսօր գիշերը 4:30-ին կատարվել է Բաղրամյան փող, 56 հասցեում թիվ 4 մասնաճյուղի հարևանությամբ տեղակայված ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի կողոպտման փորձ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հանցագործներին չի հաջողվել իրականացնել կողոպուտ, բանկոմատին հասցվել է աննշան վնաս։ Իրավապահ մարմինները վարում են հետաքննություն:



Արտ. փոխարժեքները
30.04.2024
RUB4.16-0.01
USD388.000.19
EUR416.210.59
GBP486.550.66
CAD283.50-0.55
JPY24.73-0.15
CNY53.580.02
CHF425.720.26