Ամերիաբանկն ամփոփել է "Դարձիր փոփոխությունը" երիտասարդական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 21:00

Արմինֆո.Ամերիաբանկն ամփոփել է անցած տարվա վերջում Visa վճարային համակարգի հետ համատեղ գործարկված "Դարձիր փոփոխությունը" մրցույթի արդյունքները. եզրափակիչ փուլին մասնակցել են 11 թիմեր Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Նման մրցույթի անցկացմամբ Ամերիաբանկը կարևորում է երիտասարդների զարգացումը, ներուժը և գաղափարները: Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում:

Սյունիքի մարզպետը հանդիպել է «Գեոպրոմայնինգ» խմբի նախագահի հետ
 Չորեքշաբթի, 13 Ապրիլի 2022, 16:51

Արմինֆո. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ու ընկերության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը ճանաչողական բնույթի էր, Ռոման Խուդոլիյը շնորհավորել է Ռոբերտ Ղուկասյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

ԱրարատԲանկը հանդես կգա որպես «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
 Երեթշաբթի, 12 Ապրիլի 2022, 15:28

Արմինֆո.2022 թվականի  ապրիլի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
 Երեթշաբթի, 5 Ապրիլի 2022, 10:41

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։

«ԱրմՀայԹեք 2022»-ում Հայաստանը զարմացրել է ռազմարդյունաբերական համալիրի սեփական նորարարական մշակումներով
 Հինգշաբթի, 31 Մարտի 2022, 19:11

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում իր նորարարական մշակումները:

300 նվեր, 3 գովազդային վիճակախաղ Հայտնի են Ամերիաբանկի «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերի հաղթողները
 Հինգշաբթի, 31 Մարտի 2022, 13:33

Արմինֆո.Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:

ԱրարատԲանկը ճանաչվել է Ria Money Transfer–ի «Տարվա  գործընկեր»
 Հինգշաբթի, 31 Մարտի 2022, 13:18

Արմինֆո.ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից հերթական անգամ արժանացել է 2021թ․«Տարվա գործընկեր» մրցանակին։ 

Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի բացումը
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022, 18:59

Արմինֆո.: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
 Չորեքշաբթի, 30 Մարտի 2022, 18:21

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը  թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում ​​ համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ԵՎ ԵԱԶԲ-ն կնքել են ՀՀ-ում ԱՖԾ աջակցման պայմանագիր
 Ուրբաթ, 25 Մարտի 2022, 16:11

Արմինֆո.24․03․2022թ․-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ–ի և  Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԱԶԲ) միջև  կնքվել է Առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով նոր վարկային պայմանագիր՝ 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:

«Արմենիա» ավիաընկերությունը ժամանակավորապես չեղարկում է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները
 Հինգշաբթի, 24 Մարտի 2022, 17:18

Արմինֆո.«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից մինչեւ ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները՝ եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
 Հինգշաբթի, 17 Մարտի 2022, 12:11

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային գիծ է տրամադրել Հայաստանի խոշորագույն ձկնարտադրող ձեռնարկություններից մեկին՝ «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին։ Պայմանագրային գումարը 130 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 36 ամիս։ Բանկի կողմից տրամադրված միջոցները թույլ կտան ընկերությանը ավելացնել արտադրական հզորությունները և ձկնամթերքի տեսականին։

 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 22:00

Արմինֆո.

«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2022, 16:07

Արմինֆո.ԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight», որը հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։ 

9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին․ հայտնի է «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն
 Ուրբաթ, 11 Մարտի 2022, 10:29

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին։

ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող
 Երկուշաբթի, 7 Մարտի 2022, 21:28

Արմինֆո.2022 թվականի  փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված եւ ԱրարատԲանկի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին։  

Բանկում հիշեցրել են, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացել է «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեությանը
 Շաբաթ, 5 Մարտի 2022, 13:31

Արմինֆո.Մարտի 4-ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ այցել է «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգ և «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:

 Ուրբաթ, 4 Մարտի 2022, 12:28

Արմինֆո.

Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում՝ ըստ «Global Finance» ամսագրի  
 Հինգշաբթի, 3 Մարտի 2022, 09:47

Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ  տարին անընդմեջ ճանաչվել է  «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։ 

Էկոնոմիկայի նախարարությունը գործարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը
 Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022, 16:42

Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84