2023 թվին տնտեսական հանցագործությունների գծով ՀՀ քննչական կոմիտեն 20 տոկոսով ավելի գումար է վերադարձրել պետբյուջե
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:31

Արմինֆո. 2023 թվականին միայն ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննված նյութերով պետությանը վերադարձվել է աննախադեպ գումար՝ 27 մլրդ 785 մլն դրամ (20% - ով ավելի՝ քան 2022 թվականին)։

 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 18:39

Արմինֆո.

ԱԶԲ-ն Ամերիաբանկի բաժնեմասի առքուվաճառքի շուրջ պայմանագիր է ստորագրել BOG-ի հետ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 17:03

Արմինֆո.Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) Ամերիաբանկում իր բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ պայմանագիր է կնքել Bank of Georgia Group PLC (BOGG) հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ ներկայացուցչության խոսնակը։

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ. հունվարին աճել է տարեկան 10,7% - ով
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:44

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել է 10,7%-ով (նախորդ տարվա 10,5% աճի դիմաց)։ Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 45,1%-ով (2023թ. հունվարի 46,1% անկման դիմաց), ընդ որում անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի էներգահամալիրգից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

Գևորգ Մանթաշյան. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևողական աշխատանք է տանում Հայաստանում ստարտափների կայացման ուղղությամբ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:41

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» ("Seaside Startup Summit UAE 2024”) կրթական գործարար համաժողովին:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, համաժողովի բացմանը Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իր առաջնահերթություններում և ծրագրերում կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետևողական աշխատանք է տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ, աջակցում, որպեսզի նրանք ներկայացված լինեն կարևոր հարթակներում, ցուցադրեն իրենց լուծումներն ու պրոդուկտները, առևտրայնացնեն դրանք, ձեռք բերեն գործընկերներ:

S&P-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը հաստատել է "BB-" մակարդակում ՝ "Կայուն" կանխատեսմամբ ՝ 2024 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 6,2% աճ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:37

Արմինֆո.S & P Global Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է  արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշային գնահատականները "BB-/B" մակարդակում ՝ երկարաժամկետ վարկանիշների "Կայուն" կանխատեսմամբ: Այդ մասին նշվում է S & P Global Ratings-ի հաղորդագրությունում, որտեղ նշված է, որ վարկանիշի կայուն կանխատեսումն արտացոլում է հաշվեկշիռը հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճի բարենպաստ հեռանկարների և համեմատաբար համեստ զուտ պետական պարտքի, ինչպես նաև վճարային հաշվեկշռի առկա խոցելիության և աշխարհաքաղաքական բարձր ռիսկերի միջև:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը "Ջերմուկ Գրուպ" ձեռնարկությունում ստուգման արդյունքում խախտումներ չի հայտնաբերել
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:40

Արմինֆո.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում:

Էրիկ Տինթրուպ. Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին զբոսաշրջության զարգացման գործում
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:38

Արմինֆո. EU4Business նախաձեռնության "Տեխնոլոգիաների և նորարարական զբոսաշրջության զարգացում Հայաստանի համար" (ITTD) ծրագրի շրջանակում ստեղծվել են 150 ընկերություններ, որոնք ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126-ը՝ դրամաշնորհների են արժանացել, և ավելի քան 350-ը մասնակցել են ITTD տարբեր ծրագրերի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ փետրվարի 23-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացած ամփոփիչ միջոցառման ժամանակ։

Վճարիր հարկերը և հանգիստ երգիր. Փաշինյանը շոու-բիզնեսին հիշեցրել է հարկային պատասխանատվության մասին
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 15:49

Արմինֆո.Շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, այլապես, իրավական պատասխանատվություն կկրեն։ Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի ՏՏ դեպարտամենտների հիման վրա իշխանությունները մտադիր են ստեղծել "Ջի սոլուշն" ՊՈԱԿ
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 13:28

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ստեղծում է "Ջի սոլուշն" պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), որը պատասխանատու է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից համակարգերի կառավարման, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև այլ գործառույթների իրականացման համար: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 23-ի նիստում ։

Նախարար. Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է երկիրը Եվրոպայի հետ կապող այլընտրանքային առեւտրային երթուղի
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:52

Արմինֆո.Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների առնչությամբ Կարմիր ծովում ծագած խնդիրների ֆոնին՝ Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է այլընտրանքային առևտրային երթուղի, որը կարող է երկիրը կապել Եվրոպայի հետ։ Այդ մասին հնդկական ANI գործակալությանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Նյու Դելիում ընթացող միջազգային քաղաքագիտական համաժողովի հարթակներում։

Ասված է՝ արված է. Փաշինյան
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:51

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործող կառավարությունը կատարել է տնտեսական աճի վերաբերյալ իր նախընտրական խոստումը:

Հայաստանի իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել աշխատանքային միգրանտներին հարկելուց
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 10:58

Արմինֆո.Արձագանքելով քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությանը ՝ Հայաստանի իշխանությունները որոշել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետում չհարկել, եթե նրանք եկամտային հարկ են վճարել եկամուտ ստանալու երկրում: Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է 2024թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերում բանկային հաշվի համարը նշելու անհրաժեշտության մասին, թե ինչ պետք է անեն օտարերկրացիները՝ առայժմ չի հաղորդվում
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 18:08

Արմինֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից 2023թ-ի ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023թ-ի հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է Հարավային Կովկասում. Փաշինյան
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 16:33

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:17

Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:11

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն համագործակցություն կսկսի ՌԶԳ-ի հետ՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում կայուն զբոսաշրջության զարգացման համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:53

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։

2024թ. ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Հայաստանի ֆինանսական իշխանությունների կանխատեսումները գերագնահատված են թվում. փորձագետ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:47

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, որի աճը նախկինում գնահատվում էր 4-5 տոկոսի սահմաններում, վերջին երեք տարիներին զգալիորեն աճել է։ Այդ մասին հայտարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսում  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճն ուրախալի է, բայց դրա կառուցվածքը խղճուկ տպավորություն է թողնում. վերլուծաբան
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:36

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճի ընդհանուր ցուցանիշները նշանավորվում են աննախադեպ ձեռքբերումներով, սակայն արտահանման և ներմուծման կառուցվածքը, ցավոք, մատնանշում է էական անհավասարակշռության և էական հեռանկարային մակրոտնտեսական ռիսկեր պարունակող տեղաշարժերի առկայությունը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մակրոտնտեսության մասնագետ, տ.գ. դ. Աղասի Թավադյանը:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20