ԱրարատԲանկը բացել է հերթական մասնաճյուղը
 Երկուշաբթի, 8 Մայիսի 2023, 11:30

Արմինֆո.Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` ԱրարատԲանկի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առևտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը։  

Ի՞նչ պահանջներ ունի ֆինանսական պրոդուկտներից օգտվող հաճախորդը․ պատասխանում է IDBank-ի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:34

Արմինֆո.Գաղտնիք չէ, որ հաճախորդների պահանջմունքները գնալով աճում են այսօրվա հաճախորդի գոհունակությունն ավելի դժվար հասանելի ցուցանիշ է։ Որպես Premium banking-ի ստորաբաժանման ղեկավար՝ ի՞նչ հիմնական չափանիշներ կառանձնացնեք հաճախորդների սպասարկման տեսանկյունից։

Հայաստանը երկրորդ արբանյակը տիեզերք արձակելու աշխատանքներ է տանում. նախարար
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:04

Արմինֆո.Հայաստանն աշխատանքներ է տանում տիեզերք երկրորդ արբանյակի արձակման ուղղությամբ, աշխատանքները նախնական փուլում են։ Այդ մասին մայիսի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագրի նախագծին
 Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 12:26

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել  «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար. նախարար
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 19:43

Արմինֆո. ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ «Վերին Լարս» անցակետում իրավիճակը բարելավելու համար։ Այդ մասին մայիսի 3-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

IDBank-ը մասնակցում է «Ապագան կառուցվում է» Career City Fest 2023-ին
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2023, 11:42

Արմինֆո.Ապրիլի 28-ին և 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում առաջին անգամ կանցկացվի Career City Fest-ը։ Այստեղ թեկնածուները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին և հնարավորություն ունեն գտնելու իրենց երազանքի աշխատանքը։

Հայաստանում կստեղծվի ջրային պարեկության ծառայություն
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 16:17

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ:

Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին. ֆինանսների նախարար
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 15:51

Արմինֆո. Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին:

Փոխնախարար. 2022 թվականին Հայաստանում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը ռեկորդային է եղել
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2023, 12:41

Արմինֆո. Հայաստանը չորս տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությանը կվճարի 64 մլն դոլար՝ Եվրասիական զարգացման բանկում ՌԴ-ի վճարած բաժնեմասը ձեռք բերելու դիմաց: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 25-ի արտահերթ նիստում վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ԵԱԶԲ-ում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագիրը:

Հայաստանը պատրաստվում է վավերացնել ՌԴ-ի հետ ԵԱԶԲ-ում Ռուսաստանի մասնաբաժնի վերաբաշխման մասին համաձայնագիրը
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2023, 10:49

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`  ապրիլի 18-ին  գումարված  արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով:  Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը:

GFN.AM-ը Հայաստանում գործարկում է NVIDIA GeForce Now-ն՝ խաղային ծառայության բետա թեստից հետո։
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2023, 17:10

Արմինֆո.2023 թվականի ապրիլի 21-ին Հայաստանում GeForce Now խաղային ծառայությունն ավարտում է բետա թեստավորումը և հնարավորություն է տալիս խաղալ բոլոր ցանկացողներին։

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ծախքը բյուջեի վրա կնստի ավելի քան 117 մլն դրամ
 Ուրբաթ, 21 Ապրիլի 2023, 15:40

Արմինֆո.Կառավարությունն ապրիլի 21-ի նիստում ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:

Արևային էներգետիկան Հայաստանում զարգանում է ակտիվ տեմպերով. Սանոսյան
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 14:20

Արմինֆո. Հայաստանում արևային էներգետիկան զարգանում է ակտիվ տեմպերով։ Այդ մասին ապրիլի 20-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Solar ընկերության արտադրական հզորություններին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 10:53

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել է Solara  ընկերություն, որը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի փորձառու ընկերություններից մեկն է։

Սերգեյ Գլազև. ԵԱՏՄ-ում տեղի է ունեցել առևտրի կառուցվածքի արմատական փոփոխություն
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2023, 18:22

Արմինֆո. Արտաքին ցնցումները խթան են դարձել ԵԱՏՄ-ում ինտեգրումն ամրապնդելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը՝ 2023 թվականին ԵԱՏՄ-ում ռուսական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ Պետդումայի խորհրդարանական լսումների ժամանակ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մերժել է "ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքը Կիպրոսում գրանցված ընկերությանը
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2023, 17:07

Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) արգելել է "Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ" ընկերության կողմից "ՄՏՍ Հայաստան" -ի 100% բաժնեմասի ձեռք բերման գործարքը:

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են կաթնամթերքի ոլորտում առկա խնդիրները կարգավորել փուլ առ փուլ
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2023, 13:53

Արմինֆո. Ռուսական շուկա հայկական կաթնամթերքի արտահանման խնդիրը կկարգավորվի փուլային տարբերակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

ՎԶԵԲ-ը ՓՄՁ զարգացման համար կտրամադրի 30 մլն եվրոյի վարկային գծեր
 Ուրբաթ, 14 Ապրիլի 2023, 15:11

Արմինֆո. 2021 թվականի հուլիսին Հայաստանում գործարկված Եվրամիության EU4Business նախաձեռնության շրջանակներում ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) տեղական ֆինանսական կազմակերպությունների հետ ստորագրել է 30 մլն եվրո ընդհանուր ծավալի վարկային գծեր։

Հայաստանը կարող է բիտում գնել ՌԴ-ից՝ առանց մաքսատուրքերի գանձման
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2023, 16:28

Արմինֆո. Կառավարության ապրիլի 13-ի նիստում հավանության է արժանացել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը:

Տնտեսագետ. Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում պարենային ապահովմանն առնչվող իրավիճակը լավ է, բայց երկրների համատեքստում կան լուրջ կառուցվածքային խնդիրներ
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2023, 16:23

Արմինֆո.Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում պարենային ապահովմանն առնչվող իրավիճակը լավ է, բայց երկրների համատեքստում կան լուրջ կառուցվածքային խնդիրներ։ Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ (Եվրասիական զարգացման բանկ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրը ՝ ապրիլի 13-ին ներկայացնելով բանկի "Պարենային անվտանգությունը եւ եվրասիական տարածաշրջանի ագրոարդյունաբերական ներուժի բացահայտումը" զեկույցը։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84