ՎԶԵԲ-ը տեղական արժույթով 8 մլն.դոլարի վարկ կտրամադրի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին, անհատ ձեռնարկատերերի և գործարար կանանց ֆինանսավորմանը
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2016, 19:42

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) տեղական արժույթի ֆինանսավորման ծրագրի միջոցով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին (ԱԿԲԱ) տրամադրում է տեղական արժույթով վարկ, 8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար ՀՀ դրամով:

Ֆինանսական նոր հոսքեր դեպի ՀՀ գյուղատնտեսություն
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016, 16:15

Արմինֆո. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի միջև կնքվել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամով վարկային պայմանագիր, որն ուղղվելու է գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

BSTDB-ն ընդարձակում է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը Հայաստանում
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 12:28

Արմինֆո. Սևծովյան առևտրի և զարգացման բանկն (BSTDB) ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կնքել են 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային համաձայնագիր, որի միջոցներն  ուղղվելու են Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը:

Մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016, 15:04

ԱրմինֆոԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:

Խաղարկություն «Այն ինչ կգնեք, դա էլ կշահեք»
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016, 14:48

Արմինֆո.Մինչև 2017թ-ի հունվարի 31-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Ապառիկ տեղում» պրոդուկտի միջոցով գնումներ կատարած հաճախորդների միջև կանցկացվի խաղարկություն, որի շրջանակում կխաղարկվեն են հենց այն իրերը, որոնք ձեռք են բերվել ապառիկ վճարման պայմանով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է նոր հավելված
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2016, 12:06

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

Հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրվեն համեմատաբար մեծ վարկեր
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 16:04
Արմինֆո .ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վերանայում է իր վարկային քաղաքականությունը: Այս մասին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ բանկի Լոռու մ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Առանց կոնտակտի American Express քարտերը Հայաստանում
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 15:47

Արմինֆո. Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ:

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի հաղթողը կստանա Hyundai Solaris ավտոմեքենա
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 15:37

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր:

Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում 2 հիմնադրամների կողմից 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 57.2 մլրդ. դրամ
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 19:38

Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը:

Մինչև 2017 թվականի հուլիսը կավարտվի «ArCa» և «Միր» վճարային համակարգերի տեխնիկական ինտեգրումը
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2016, 19:14

Արմինֆո. Մինչև 2017 թվականի հուլիսը կավարտվի Հայաստանի «ArCa» և Ռուսաստանի «Միր» վճարային համակարգերի տեխնիկական ինտեգրումը: Այդ համակարգերի համատեղ գործունեության արդյունքներն արդեն իրենց արտացոլումն են գտել ճանապարհային քարտեզում, որը ընդունվել է նոյեմբերի 7-8-ը Երևանում: ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով աշխատանքային հանդիպման ընթացքում: Վճարային համակարգը կգործի Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի տարածքներում:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

Ամերիաբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2016, 18:41

Արմինֆո. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն ս.թ. հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը
 Երեթշաբթի, 1 Նոյեմբերի 2016, 16:54

Արմինֆո. ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016 թվականի 9-ամիսների տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:

Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 17:50

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի շնորհիվ տարբեր կատեգորիաների քարտերով անկանխիկ գործարքների շրջանառությունը 25%-ից աճել է մինչև 107%
 Երկուշաբթի, 31 Հոկտեմբերի 2016, 17:02

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի  Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած  ժամանակահատվածում գնումների դիմաց վճարել են քարտերով (այդ թվում` ինտերնետ-խանութներում), 500,000 և ավելի դրամի սահմաներում:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

ՀՀ կառավարությունը ֆերմերների հանդեպ պարտքերի օպերատիվ մարման նպատակով մտադիր է ներդնել ֆակտորինգային մեխանիզմներ
 Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2016, 18:59

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առևտրային բանկերի հետ աշխատում է ֆակտորինգային մեխանիզմնրի ներդրման ուղղությամբ, ֆերմերների հանդեպ պարտքերի օպերատիվ մարման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կառավարության նիստից հետո:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը IFC-ի հետ գործընկերությամբ ներկայացրել է sme.acba.am կայքը – բիզնեսի կառավարման և զարգացման անվճար օնյալն հարթակը
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2016, 15:37

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20