Գեղամ Գևորգյան. Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:52

Արմինֆո.Հայաստանում բենզինի գների մասին խոսելիս պետք է հաշվի առնել Այրում - Չարբախ երկաթգծի ֆիքսված ծախսը, ակցիզային, բնապահպանական հարկը։ Այդ փետրվարի 29-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով երկրում բենզինի բարձր գները նշող խորհրդարանականների հարցերին։

200 ՄՎտ հզորությամբ 2-3 ատոմային էներգաբլոկները հնարավորություն կտային ավելի արդյունավետ կառավարել երկրի էներգահամակարգը. ՀԾԿՀ ղեկավար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:37

Արմինֆո.Հայաստանում յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ երկու-երեք ատոմային էներգաբլոկի առկայությունը կտար ավելի արդյունավետ կառավարելու երկրի էներգահամակարգը: Այդ մասին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը կրկին առաջադրվել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի գյուղատնտեսության կենսամիջոցների ճկունության բարձրացման և գյուղական վայրերում պարենային անվտանգության բարելավման համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:36

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որպես նվիրատվություն ընդունելով "ՄՏՍ Հայաստան"-ի բաժնետոմսերի 20%-ը՝ կառավարությունն ուղերձ է հղում այլ ընկերությունների. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:34

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությոնը:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 21:23

Արմինֆո.

Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ կունենա
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:34

Արմինֆո.Ակբա բանկի գլխամասային նոր գրասենյակը կառուցվում է ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և միջազգային բարձր ստանդարտներով։

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ընդլայնել Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության բնագավառները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:55

Արմինֆո. Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

ՀԾԿՀ. ավարտին է մոտենում "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:54

Արմինֆո.Ավարտին է մոտենում Հայաստանում  "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Այդ մասին փետրվարի 28-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

"Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակում Երևան-Գյումրի մայրուղին պատրաստ կլինի 2025 թվականի վերջին
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:51

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները:

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 15:04

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին: Թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։

Արդյո՞ք կյանք կա շրջանառության հարկի համակարգի վերանայումից հետո. փորձագետ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:19

Արմինֆո.Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացմամբ և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակի նեղացմամբ Հայաստանի իշխանությունները լուծում են այսրոպեական ֆիսկալ խնդիրներ, որոնք սպառնում են փոքր և միջին ձեռնարկատիրության ոչնչացմամբ և մի շարք ապրանքների ու ծառայությունների կտրուկ թանկացմամբ ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի խորհրդի անդամ, հարկային փորձագետ Տիգրան Քեյանը:

Ռուսաստանից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Հայաստանին չի վերաբերվի
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:14

Արմինֆո. Ռուսաստանից բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը Հայաստանին չի վերաբերվի։

Հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն մասնակցում է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» միջազգային ցուցահանդեսին Բարսելոնայում
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 18:56

Արմինֆո. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, ԲՏԱՆ նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։

Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:23

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Մեդիքալ» ընկերության (HYEBRID Technologies) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը: Փետրվարի 27-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվի 100 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13 % արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

ՊԵԿ-ն առաջարկել է չհարկել տարեկան մինչև 12 մլն դրամ եկամուտ ունեցող աշխատանքային միգրանտներին
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 13:42

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները, հնարավոր է, չհարկեն արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, եթե նրանց տարեկան եկամուտը չի գերազանցում 12 մլն դրամը (ընթացիկ փոխարժեքով մոտ 29 հազար դոլար)։ ՀՀ ՊԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունը՝ լրացուցիչ մեկնաբանություններով, հրապարակվել է իրավական ակտերի միասնական e-draft.am պորտալում:

2023 թվին տնտեսական հանցագործությունների գծով ՀՀ քննչական կոմիտեն 20 տոկոսով ավելի գումար է վերադարձրել պետբյուջե
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:31

Արմինֆո. 2023 թվականին միայն ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննված նյութերով պետությանը վերադարձվել է աննախադեպ գումար՝ 27 մլրդ 785 մլն դրամ (20% - ով ավելի՝ քան 2022 թվականին)։

 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 18:39

Արմինֆո.

ԱԶԲ-ն Ամերիաբանկի բաժնեմասի առքուվաճառքի շուրջ պայմանագիր է ստորագրել BOG-ի հետ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 17:03

Արմինֆո.Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) Ամերիաբանկում իր բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ պայմանագիր է կնքել Bank of Georgia Group PLC (BOGG) հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի Հանրապետությունում ԱԶԲ ներկայացուցչության խոսնակը։

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ. հունվարին աճել է տարեկան 10,7% - ով
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 15:44

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ աճել է 10,7%-ով (նախորդ տարվա 10,5% աճի դիմաց)։ Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 45,1%-ով (2023թ. հունվարի 46,1% անկման դիմաց), ընդ որում անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում, բացի էներգահամալիրգից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։



Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92