ԱՄՀ-ը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023 թվականի համար՝ 4,5% - ից մինչև 5,5%՝ ակնկալելով գնաճի  8,3%-ից մինչև 5,5%  դանդաղում
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023, 17:00

Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 4,5 տոկոսից մինչեւ 5,5 տոկոս (2022 թվականի փաստացի 12,6 տոկոս աճի դիմաց)։ Հիմնադրամը վերանայել է նաև գնաճը նվազման ակնկալիքները մինչև 5.5%՝ նախկինում նշված 6% ի փոխարեն (2022թ. գնաճային 8.3% - ից)։

"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի գործարքը կմերժվի՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023, 19:23

Արմինֆո. "ՄՏՍ Հայաստան" հեռահաղորդակցական ընկերությունը չի կարող վաճառվել, քանի որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է մերժել կապի օպերատորի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքման թույլտվություն ստանալու վերաբերյալ ընկերության հայտը:

Պետեկամուտների կոմիտեն փլուզման է տանում բանկային գաղտնիքի ինստիտուտը. հարկային փորձագետ
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023, 12:46

Արմինֆո. Հայաստանի կառավարության՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, նոր օրենսդրական նախաձեռնությունը լրջորեն նսեմացնում է բանկային գաղտնիքի ինստիտուտի նշանակությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Հարկ վճարողների պաշտպանություն" ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը ՝ անդրադառնալով ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՊԵԿ-ի առաջարկած օրինագծին, որը զետեղված է իրավական ակտերի edraft.am  միասնական պորտալում:

Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում PayPal վճարային ծառայությունների հասանելիություն ապահովման հնարավորությունը
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023, 11:29

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է հողային բարեփոխումների իրականացման ընթացքը
 Ուրբաթ, 7 Ապրիլի 2023, 13:52

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անց են կացրել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։

Ասիական զարգացման բանկը կանխատեսում է 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճի մինչև 6,5%, իսկ գնաճի՝ մինչև 7% դանդաղում
 Երեթշաբթի, 4 Ապրիլի 2023, 17:46

Արմինֆո. Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականին կկազմի 6,5 տոկոս՝ 2024 թվականին մինչեւ 5,5 տոկոս դանդաղմամբ՝ կախված ներքին եւ արտաքին պահանջարկի գործոններից։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) զեկույցում, որը նվիրված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսություններին։

Հայաստանի համախառն միջազգային պահուստները հեռանում են պատմական առավելագույնից
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 17:49

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները հեռանում են պատմական առավելագույնից՝ 2022թ. դեկտեմբերի 4.112 մլրդ դոլարից մինչև 3.545 մլրդ դոլար՝  2023թ. փետրվարին: Մասնավորապես, ՀՄՊ-երը հունվար-փետրվարին կրճատվել է 13.8%-ով կամ 567 մլն դոլարով, ինչն ավելի զուսպ տեմպերով նկատվել է նաև մեկ տարի առաջ՝ 6,7%-ով կամ 217.2 մլն դոլարով անկում:

Հայաստանում ԱՊՊԱ-ն 2023 թվականի ապրիլից սկսեց ազատ նավարկումը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 17:48

Արմինֆո. Հայաստանում 2023 թվականի ապրիլից ԱՊՊԱ-ն (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սկսում է ազատ նավարկությունը։ Խոսքը "ավտոքաղաքացիության" սակագների ազատականացման մասին է։

Converse Mobile. Նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 15:26

Արմինֆո.Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:

Հայաստանի կառավարությունը շուտով ձեռնամուխ կլինի Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության իրագործմանը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 11:46

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Շտիգեն» ընկերությունների խմբի կազմակերպած «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով համաժողովին:

Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
 Ուրբաթ, 31 Մարտի 2023, 20:38

Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։ IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։

ԵՏՀ վիճակագրություն. Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականի 9 ամիսներին կազմել է 118.5 մլն դոլար
 Ուրբաթ, 31 Մարտի 2023, 11:54

Արմինֆո. 2022 թվականի 9 ամիսների ընթացքում փոխադարձ ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն աճել է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում         բացի Ղազախստանից։

Հայաստանի ԿԲ-ը 2023 թվականին գնաճի մինչև 4,4 տոկոս նվազում է կանխատեսում
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023, 15:38

Արմինֆո. Հայաստանում միջին տարեկան պաշտոնական գնաճը 2023-ին կնվազի մինչև 4,4% ՝ 2022-ի փաստացի 8,6% - ից (հունվար-դեկտեմբեր՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ)՝ 2024-ին մինչև 3,8% հետագա նվազմամբ, իսկ 2025-ին՝ նպատակային 4% կայունացմամբ։ Դեպի նպատակային շեմ գնաճի նվազում կգրանցվի 2023թ. երկրորդ կեսից։ Նման կանխատեսում է ներկայացվել ՀՀ ԿԲ 2023թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության մարտի 28-ին հրապարակված ծրագրում, որտեղ 2023թ. ՀՆԱ աճի ակնկալիքների առումով նշվում է տեմպերի դանդաղում մինչև 5,8% (2022թ. փաստացի 12,6% - ից)՝ հետագա արգելակմամբ՝ 2024թ. մինչև 5,2% և 2025թ. մինչև 4,9%։

ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբ
 Երեթշաբթի, 28 Մարտի 2023, 19:52

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
 Հինգշաբթի, 23 Մարտի 2023, 22:55

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023, 14:38

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել  է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 12:27

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 12:20

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25 տոկոսի։ Այդ մասին մարտի 21-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս "Արդյունաբերական քաղաքականության մասին" օրենքում փոփոխությունները։

Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
 Շաբաթ, 18 Մարտի 2023, 15:51

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսի հետ:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84