ՀՀ ԿԲ. 2015 թվականին կապիտալի համարժեքության մակարդակի բարձրացումը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին
 Ուրբաթ, 27 Մայիսի 2016, 17:38

Արմինֆո. 2015 թվականին կապիտալի համարժեքության մակարդակի բարձրացումը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին: Ինչպես մայիսի 27-ին Հայաստանի ֆինանսական կայունության տարեկան հաշվետվության ընթացքում պարզաբանել է ՀՀ Կենտրոնական բանկի կայունության և զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը, 2015 թվականի արդյունքներով արձանագրվել է Հայաստանի բանկերի կապիտալի համարժեքության աճ, իսկ համակարգի միագումար կապիտալն աճել է 74 մլրդ.դրամով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար հավելվածը, որը կոչված է օպերատիվ սպասարկում ապահովել բանկի բոլոր մասնաճյուղերում
 Ուրբաթ, 27 Մայիսի 2016, 13:36

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը (https://www.acba.am/hy/news/acba-ticket-launch), որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել  կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. ACBA Mobile-ի նոր հնարավորություններ
 Երեթշաբթի, 24 Մայիսի 2016, 17:37

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներկայացնում է Բանկ. ACBA Mobile-ի նոր հնարավորությունները. https://www.acba.am/hy/individuals/distance-banking/acba-mobile: Այժմ ACBA Mobile բջջային հավելվածը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխանցումներ ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկի հաշվեհամարների միջև, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, ստանալ Բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, իսկ այժմ նաև՝ կատարել վարկի մասնակի կամ լրիվ մարում և ներկայացնել դեսպանատան տեղեկանքի ստացման հայտ: 

ACBA Leasing ընկերությունը որպես ֆինանսական գործընկեր մասնակցել է Տնտեսական հնարավորությունների շաբաթին
 Շաբաթ, 21 Մայիսի 2016, 10:34

Արմինֆո.ACBA Leasing ընկերությունը որպես ֆինանսական գործընկեր մասնակցել է Տնտեսական հնարավորությունների շաբաթին, որն ընթանում է Երևանում, մայիսի 19-22-ը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ) «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» և «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ)  ծրագրերի շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ACBA Leasing ընկերության մարկետինգի գծով մասնագետ Ջուլիա Նիկողոսյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ և NABU. Հայտնի են դարձել են Օրգանական գյուղարտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի չորս հաղթողների անունները
 Հինգշաբթի, 19 Մայիսի 2016, 14:55

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին: Հայտնի են դարձել են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի չորս հաղթողների անունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, չորս հաղթողներն են` Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն, «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, «Արմբերրի» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ազնվամորու աճեցմամբ և Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մայիսի 24-ից 27-ը կանցկացնի հերթական անվճար բիզնես-դասընթացը ՓՄՁ ղեկավարների համար
 Չորեքշաբթի, 18 Մայիսի 2016, 15:23

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՓՄՁ սուբյեկտների օժանդակության շրջանակներում մայիսի 24-ից 27-ը կանցկացնի հերթական անվճար բիզնես-դասընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դասընթացների ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող հինգտարբերթեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ընթացքում կլուսաբանվեն «Բիզնեսի օպտիմալ կառավարում» և «Գործնական մարկետինգ» թեմաները, բայց այդ ցանկը շուտով կընդլայնվի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան, ինչպես քարտերի քանակով, այնպես էլ գործարքների ծավալով
 Չորեքշաբթի, 18 Մայիսի 2016, 12:37

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է գլխավորել Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան, ընդ որում, ինչպես քարտերի քանակով, այնպես էլ  գործարքների ծավալով: Այնպես, 2016 թվականի ապրիլի 1-ին բանկի ակտիվ քարտերի թիվը հասել է 496,6 հազարի, իսկ գործարքների ընդհանուր ծավալը գերազանցել է 210.3 մլրդ դրամը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, բանկն առաջատարն է նաև Visa քարտերի թվով, որոնք 2016-ի ապրիլի 1-ին կազմել են ավելի քան 418.2 հազար քարտ: Ի դեպ, Բանկն առաջատարների եռյակում է նաև MasterCard-ի թվով - ավելի քան 78,3 մլն.քարտ:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 19.4 մլն.դոլարի հարկեր
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 17:23

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 9.3 մլրդ.դրամի կամ 19.4 մլն.դոլարի հարկեր, ինչը 4% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի ավելի քան 88% -ը կամ 8.2 մլրդ.դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը` 6%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրի 21 բանկերից 13-ը (2015-ի I եռամսյակում նույնպես եղել է 13): Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, որոնք առաջատարների հնգյակում են եղել նաև նախորդ տարի: 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակը պետական ​​գանձարանին է ուղղել 4,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`8%), որից 4 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`7%):

Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, բայց վարկային եկամուտների դերը զգալի չի եղել
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 19:08

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, մինչև 3,1 մլրդ դրամ ($ 6.4 մլն), բայց վարկային եկամուտների դերը այնքան էլ էական չի եղել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված էր չորս բանկերի ցուցանիշներով, որոնք վնասներից կտրուկ ազատվելով դուրս եկան շահութաբերության, ապահովելով 2-4 անգամ տարեկան աճ: Ընդհանուր առմամբ I եռամսյակում շահավետ է աշխատել 16 բանկ, որոնցից 7-ը վատթարացել են ֆինանսական արդյունքները 18-71%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մարում է Արցախում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները
 Երեթշաբթի, 12 Ապրիլի 2016, 19:22

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   մարում է Արցախում զոհված  զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, Բանկը մարել է Արցախում զոհված  զինծառայողի վարկային պարտավորությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները
 Ուրբաթ, 8 Ապրիլի 2016, 17:11

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, խոնարհվելով Հայրենիքի պաշտպանների սխրագործությունների առջև, ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները:

Գյուղատնտեսության ճյուղի սուբսիդավորման ծրագրի մեկնարկից ի վեր ոլորտի տարեկան աճը կազմել է միջին հաշվով մոտ 10%
 Երկուշաբթի, 21 Մարտի 2016, 16:54

Արմինֆո. 2016 թվականի համար գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բյուջետային ծախսերը կկազմեն 1,163 մլրդ դրամ` նախորդ տարվա 15 մլրդ դրամի պահպանմամբ, որը նախատեսվում է հատկացնել երկու փուլով` 7,5 մլրդ դրամ գարնան և նույնքան էլ աշնան դաշտային աշխատանքների համար: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է Գյուղնախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը:

Բացահայտեք ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի ֆունկցիոնալությունը
 Չորեքշաբթի, 16 Մարտի 2016, 16:02

Արմինֆո. Գործարկելով ACBA Mobile  բջջային հավելվածը՝ Բանկն իր հաճախորդներին հնարավորություն ընձեռեց կառավարել  իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի՝ ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ IOS կամ Android օպերացիոն համակարգերով   աշխատող սարքեր:

Առաջիկայում գյուղ նախարարության և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր
 Չորեքշաբթի, 9 Մարտի 2016, 21:45

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. ՓՄՁ ղեկավարների համար հերթական անվճար բիզնես-դասընթացը տեղի կունենա մայիսի 24-27-ը
 Չորեքշաբթի, 9 Մարտի 2016, 16:09

ԱրմինֆոԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է իրականացնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար  նախատեսված անվճար բիզնես-դասընթացներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, օրերս ավարտվեց 2016 թվականի առաջին բիզնես-դասընթացը ՓՄՁ ղեկավարների համար, «Բիզնես-կառավարման օպտիմալացում» և «Գործնական մարքեթինգ» թեմաներով: ՓՄՁ ղեկավարների համար հաջորդ բիզնես-դասընթացը տեղի կունենա մայիսի 24-27-ը

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. Մարտի 5-8-ն American Express® Քարտատերերի համար տեղի կունենա գարնանային հատուկ ակցիա
 Ուրբաթ, 4 Մարտի 2016, 15:07

Արմինֆո. ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, որպես American Express®-ի հայաստանյան բացառիկ ներկայացուցիչ, հայտարարել է American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտատերերի համար մարտի 5-8-ն իրականացվելիք գարնանային հատուկ ակցիայի մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում մարտի 5-8-ն ընկած ժամանակահատվածում նշված քարտատերերը Papaya, Avenue des Fleurs, Hermitage, Parfois առևտրի կետերում գնումներ կատարելիս կստանան նվերներ: Ծրագրի մանրամասներին ու պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.acba.am/uploaded/AmEx.pdf:

Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև 1.163 մլրդ.դրամ
 Հինգշաբթի, 3 Մարտի 2016, 19:23

Արմինֆո. Հայաստանում գյուղատնտեսական վարկավորման 2016 թվականի սուբսիդավորման բյուջետային ծախսերը կրճատվել են մինչև  1.163 մլրդ.դրամ, որոնք 2015 թվականին կազմել էին 15.2 մլրդ.դրամ: Գյուղվարկավորման սուբսիդավորման պետական ծրագիրը 2016 թվականին մեկնարկել է մարտի 1-ից: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 3-ի նիստում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը փետրվարի 23-26-ը բիզնես դասընթացները կանցկացնի փոքր ու միջին ձեռնարկությունների ղեկավարների համար
 Շաբաթ, 13 Փետրվարի 2016, 13:17

Արմինֆո. Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկըփետրվարի23-26-ըհերթականանվճար բիզնես դասընթացները կանցկացնի փոքր ու միջին ձեռնարկությունների ղեկավարների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ակբա-ԿրեդիտԱգրիկոլԲանկը Հայաստանում առաջինն է, որ ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացնում է կանոնավոր սեմինարներ:

Չաշխատող վարկերի հսկայական մասի դուրսգրումն 2014-ի շահույթից, 2015-ին բանկերին ապահովեց միագումար զուտ շահույթի աճ`ակնկալվող անկման փոխարեն
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի մեծ մասն 2015 թվականի տարեկան հաշվետվություններում ճշգրտեցին 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները, արդյունքում – 2015 թվականին ակնկալվող 32.8% անկման փոխարեն արձանագրեցին 12.4% աճ, մինչև 18.3 մլրդ.դրամ (37.7 մլն.դոլար):

2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի` 2017-ի նորմատիվը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:55

Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63