ՎԶԵԲ-ը կրճատում է իր ներկայությունը Հայաստանի բանկերի կապիտալներում
 Հինգշաբթի, 5 Մարտի 2020, 12:50

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դուրս է եկել Ինեկոբանկի կապիտալից' իր բաժնեմասը (23 002 բաժնետոմս կամ 12,6 տոկոս) վաճառելով մեծամասնական բաժնետերեր Ավետիս Բալոյանին եւ Կարեն Սաֆարյանին: Այս մասին է վկայում Ինեկոբանկի բաժնետիրական կապիտալում փաստացի փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված տեղեկատվությունը:

Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի  երեք նոր քարտապանների համար
 Երեթշաբթի, 3 Մարտի 2020, 17:27

Արմինֆո.Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով: 

 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020, 17:24

Արմինֆո.

Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
 Երեթշաբթի, 25 Փետրվարի 2020, 01:49

Արմինֆո. Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից  մինչև հունիսի 30-ը ներառյալ` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:

Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ
 Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020, 17:31

Արմինֆո.Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով:

Կոնվերս Բանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է լավագույնը ՝ ի թիվս Commerzbank, Raiffeisen Bank International, Citibank առաջատար բանկերի
 Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020, 17:20

Արմինֆո.Լոնդոնում՝ «Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի» (BAFT) 13-րդ տարեկան ժողովի ընթացքում Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին՝ ճանաչվելով  «2020թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում»:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին
 Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020, 12:04

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020, 21:04

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հայտնել է Հայաստանին, այսպես կոչված, 25 մլն եվրոյի չափով սուվերեն վարկ տրամադրելու մասին՝  Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար: Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։

Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն  ըստ «Global Finance»  ամսագրի
 Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020, 21:27

Արմինֆո.  «Ամերիաբանկ»-ը  «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:

Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ֆինանսական ցուցանիշներով
 Երեթշաբթի, 11 Փետրվարի 2020, 15:09

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը պահպանում է առաջատարի դիրքը հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես՝ ակտիվների, հաճախորդների հանդեպ պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի և զուտ շահույթի գծով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 18:56

Արմինֆո.  Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 16:58

Արմինֆո.Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով   «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:   Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 13:01

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Moody s ընկերությունը <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ին շնորհել է երկրի սուվերեն վարկանիշը գերազանցող վարկային վարկանիշ
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020, 19:18

Արմինֆո.  Moody 's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ընկերությանը շնորհել է ներդրումային կորպորատիվ վարկանիշ (corporate family rating - CFR) և թողարկողի դեֆոլտի վարկանիշ (probability of default rating)՝ համապատասխանաբար Ba2 և Ba2-PD մակարդակում: Կանխատեսումը՝ <կայուն>:

2021 թվականի գարնանը Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան ժողովը
 Երեթշաբթի, 4 Փետրվարի 2020, 13:21

Արմինֆո.Երևանն ընտրվել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021 թվականի տարեկան ժողովի անցկացման վայր: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՙՔիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը:

Ամերիաբանկն ապահովել է մանրածախ վարկային պորտֆելի քանակական եւ որակական զգալի աճ
 Երկուշաբթի, 3 Փետրվարի 2020, 13:30

Արմինֆո.Ամերիաբանկի մանրածախ վարկավորման պորտֆելը 2019թ. աճել է 48%-ով և տարեվերջին կազմել 178 մլրդ ՀՀ դրամ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նշված աճին զուգահեռ հաշվետու տարվա ընթացքում կտրուկ նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը*` 3,8 %-ից դառնալով 1,9 %: 2019թ-ին Բանկի մանրածախ վարկավորման միջին ամսական ծավալը գերազանցել է 10 մլրդ ՀՀ դրամ:

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020, 19:06

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկային պայմանագիր: Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում։  

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի երկու վարկային պայմանագիր
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020, 17:11

Արմինֆո.Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով երկու վարկային պայմանագիր: Տրամադրվող վարկային միջոցներից 6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Կոնվերս Բանկի կողմից կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 2 մլն դոլարին համարժեք դրամը՝ կանանց կողմից կառավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ՎԶԵԲ-ի «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում։  

ՎԶԵԲ ներկայացուցիչը կարծում է, որ կառավարությունը պետք է որոշում կայացնի Ամուլսարի նախագծի վերաբերյալ
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020, 19:30

Արմինֆո.Ինչ վերաբերում է Lydian Armenia ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ։

ՎԶԵԲ-ի 2020 թ. նպատակային ցուցանիշը Հայաստանում կկազմի առնվազն 100 մլն եվրո
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020, 19:29

Արմինֆո.2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) կփորձի Հայաստանում իրականացնել շուրջ 15 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84