Bank of Georgia-ն հայտարարել է 303.6 մլն դոլարով "Ամերիաբանկի" ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 14:21

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։

Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 18:10

Արմինֆո.Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21,3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

Նախկին պատգամավորը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին. այն, ինչը ջուրն է բերում, ջուրն էլ տանում է
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:44

Արմինֆո. Այն տնտեսական և ֆինանսական գործընթացները, որոնք սկսեցին զարգանալ 2018 թվականից, կապված էին միջազգային իրադարձությունների և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով երկար տարիներ գլխավորել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդման հնարավորությունները
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:44

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 14-15-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Մարտի 31-ից "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը կսկսի Երևան-Տյումեն չվերթների իրականացումը
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:07

Արմինֆո. "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը հաղորդել է Երևան-Տյումեն չվերթի մեկնարկի մասին: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն,  այդ ուղղությամբ ավիափոխադրումները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 26-ը:

Փորձագետ. ՊԵԿ-ը աշխատանքային միգրանտներին պետք է հակեր վերջիններիս իրազեկման լայնածավալ արշավից հետո միայն, ինչը չի արվել
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 16:48

Արմինֆո. Աշխատանքային միգրանտներին հարկելու և չվճարելու դեպքում տուգանքներ սահմանելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշումը  չափազանց անարդար է: Այդ մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայկական Կարիտաս" միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

Մոտակա և միջնաժամկետ հեռանկարում սպասվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում. ԵԱԶԲ մակրոամփոփագիր
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:14

Արմինֆո.2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը շատ տարասեռ էր, իսկ մոտակա և միջնաժամկետ հեռանկարում սպասվում է դրա դանդաղում։ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կազմել է 2,5 տոկոս, ինչը գերազանցել է վերլուծաբանների մեծ մասի սպասումները, իսկ եվրագոտին մոտ է եղել ռեցեսիային, նրա ՀՆԱ-ի աճը կազմել է 0,5 տոկոս: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ-ի հերթական մակրոամփոփագրում։

ԵԱԶԲ մակրոամփոփագիր. Հայաստանում տարեսկզբի գնանկումը ԿԲ-ին թույլ է տալիս շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:10

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ պահպանում է աճի բարձր տեմպերը ։ 2023 թվականի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4% - ով։ 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին Հայաստանում ձևավորվել է գնանկում, ինչը թույլ է տալիս Կենտրոնական բանկին շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների մակրոտնտեսական ամփոփագրի հերթական թողարկման մեջ՝ բանկի  մասնակից 6 պետությունների վերաբերյալ:

Արմենիան քարդ. 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով  գործառնությունները
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:05

Արմինֆո. Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 15-ից arca.am հավելվածով  գործառնությունները դադարեցնելու մասին: Ընկերությունը կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարությունում։

Bank of Georgia Group PLC-ն հաղորդել է "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման հնարավոր գործարքի մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 19:44

Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (<Ընկերություն> կամ <խումբ>) պարզաբանում է Հայաստանի առաջատար բանկի՝ '"Ամերիաբանկ" ՓԲԸ-ի (<Ամերիաբանկ>) մասնակցությամբ հնարավոր գործարքի վերաբերյալ ԶԼՄ-ներում վերջերս հայտնված լուրերը և հաստատում, որ  գտնվում է Ամերիաբանկի եւ նրա ներկայիս բաժնետերերի հետ բանակցությունների առաջանցիկ փուլում՝ հնարավոր ձեռք բերման առնչությամբ:

 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:53

Արմինֆո.

HSBC-ի հեռանալուց հետո Հայաստանը զրկվում է վերջին անդրազգային ինստիտուցիոնալ ներդրողից. վերլուծաբաններ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:45

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայում նոր միջազգային բրենդի ներգրավման հավանականությունը բավականին ցածր է։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանից  HSBC բանկի դուրս գալը։
 

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:38

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:

Հայաստանը փոփոխություն է կատարում ՎԶԵԲ-ի հետ "Գյումրու քաղաքային ճանապարհներ" ծրագրի վարկային համաձայնագրում
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 13:04

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ռուսաստան մեկնած հազարավոր աշխատանքային միգրանտներ Հայաստանի ՊԵԿ-ից եկամտահարկի գծով պարտքերի առկայության մասին ծանուցումներ են ստացել
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:37

Արմինֆո.Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հրապարակման մեջ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարօրինակ է համարել  "Ջերմուկ" հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու ռուսական կողմի որոշումը
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 15:01

Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել:

Իշխան Մխիթարյան. ընթացիկ տարին կնվիրենք ազգային վճարային համակարգի առաջ մղման աշխատանքին
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 11:20

Արմինֆո.  Հայաստանի բանկային քարտերի շուկան վերջին տարիներին աննախադեպ զարգացում է ապրել։ Եվ հատկանշանական է, որ աճի քանակական ցուցանիշներն իրենց արտացոլումն են գտել տպավորիչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական վերելքի մեջ։

 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո.

 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 20:43

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:19

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63