ԱԿԲԱ բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսության զաարգացմանը
 Երեթշաբթի, 27 Հուլիսի 2021, 11:33

Արմինֆո.Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով:

Հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ նոր օրենքը
 Ուրբաթ, 23 Հուլիսի 2021, 15:09

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 16-ին և ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 26-ին:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սարանիստ» ընկերության ապակիների արտադրության գործընթացին ու նորաբաց կոնյակի գործարանի գործունեությանը  
 Ուրբաթ, 16 Հուլիսի 2021, 19:18

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը:

«Էյր Արաբիա» ավիաընկերության հետ պայմանավորվածության շրջանակում Հայաստանում կստեղծվի ազգային ավիափոխադրող
 Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021, 18:52

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Moodys գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը սահմանելով այն «կայուն»
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021, 17:51

Արմինֆո.Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:

Արմավիր քաղաքում բացվեց «Ռուսական կենտրոն»` ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ
 Չորեքշաբթի, 7 Հուլիսի 2021, 17:47

Արմինֆո.Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Հայաստանի Արմավիր մարզի ք․ Արմավիրի Մշակույթի տանը բացվեց երրորդ «Ռուսական կենտրոնը»։

ԱրարատԲանկն ու FMO-ն ֆինանսական միջոցները հասանելի են դարձնում «ֆինանսապես խոցելի» շրջանակների համար   
 Երեթշաբթի, 6 Հուլիսի 2021, 17:31

Արմինֆո.ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը,  քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
 Չորեքշաբթի, 30 Հունիսի 2021, 19:33

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան և առաջարկում է հաճախորդներին մինչև 2021թ․հուլիսի 31-ը ձևակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով:                                                                                                                            

10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
 Չորեքշաբթի, 30 Հունիսի 2021, 19:28

Արմինֆո.Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։

Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»
 Ուրբաթ, 25 Հունիսի 2021, 17:57

Արմինֆո.Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի։ Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:

«Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականին
 Հինգշաբթի, 24 Հունիսի 2021, 12:31

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակը ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով մրցույթի արդյունքներով կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորման գործընթացին նպաստումն է։

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 16 Հունիսի 2021, 17:04

Արմինֆո. Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները։

«Converse4Women»՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին
 Երկուշաբթի, 14 Հունիսի 2021, 20:26

Արմինֆո.Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո  ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1  մլն դոլարին համարժեք դրամի   չափով՝ «Converse4Women» փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար:

S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
 Հինգշաբթի, 10 Հունիսի 2021, 19:53

Արմինֆո.Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:

Աննախադեպ պայմաններով ավտովարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ՄԵԳՆԱ» ընկերության կողմից
 Չորեքշաբթի, 9 Հունիսի 2021, 11:24

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով:

ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 17:04

Արմինֆո. "Սիմբիոտիքս" ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին։

Էմիրաթական «Մասդար»  ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան կկառուցի
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 16:46

Արմինֆո. Հունիսի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին՝ հայտերի գծով ղեկավար Մուհամմեդ Ալ Շեհհիին և հայտերի գծով կառավարիչ՝ Վիպուլ Գոյալին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է «Մասդար» ընկերությանը «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթում հաջողակ հայտատու ճանաչվելու կապակցությամբ:

«Մասդար» ընկերությունը 220 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ակտիվների արժեքով ԱՄԷ-ի «Մուբադալա ներդրումային ընկերության» մասնաճյուղն է և աշխարհում վերականգնողական էներգիայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը:

Ներդրումային այս ծրագիրը հաջորդում է «Մասդարի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF/ԱՆԻՖ) միջև 2019թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրին: Ըստ վերջինիս՝ կողմերը արտահայտել են փոխադարձ հետաքրքրվածություն վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով համատեղ նախագծեր իրականացնելու հարցում: Այս ծրագրով ապահովվում է 200 ՄՎտ ծավալի արտադրությունը՝ 2.90 ԱՄՆ ցենտ կՎտ/ժամ արժեքով:

Հաջողակ հայտատու ճանաչված «Մասդար» ընկերության կողմից կառուցվելիք արևային էներգիայի կայանը տեղակայվելու է Թալին ու Դաշտադեմ համայնքներում։ Ծրագրի 85 տոկոս բաժնեմասի շահառուն լինելու է «Մասդար» ընկերությունը, իսկ 15 տոկոս բաժնեմասինը՝ ԱՆԻՖ-ը:

Արևային կայանի շինարարական աշխատանքներն իրականցվելու են 24 ամսում: Ծրագրի արժեքը կազմում է 174 մլն ԱՄՆ դոլար, որն ամբողջովին իրականացնելու է էմիրաթական կողմը: Ծրագիրն ունենալու է շղթայական ազդեցություն՝ նպաստելով մի շարք ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը:

«Տելեկոմ Արմենիա»-ի ղեկավարը պատմել է Reinvent by Renderforest կոնֆերանսում իր հաջողության պատմության մասին
 Երեթշաբթի, 8 Հունիսի 2021, 12:53

Արմինֆո. «Տելեկոմ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին:

Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
 Երեթշաբթի, 1 Հունիսի 2021, 17:35

Արմինֆո.«Հայաստանի փոքրիկ երգիչներ»  մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է  «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ: 

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ, երաժշտական նոր ֆիլմի գործընկերն է
 Չորեքշաբթի, 26 Մայիսի 2021, 19:03

Արմինֆո.Արդշինբանկը դարձել է հայկական նոր, լիամետրաժ, անիմացիոն «Օլիմպիկոս» ֆիլմի գործընկերը: Ֆիլմը ստեղծվել է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» և «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84