Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 12:52

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում վերադարձրել է իր հաճախորդներին ավելի քան 80 մլն ՀՀ դրամ
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 15:11

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը:

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ն արդեն նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար՝ հեռահար եղանակով
 Ուրբաթ, 12 Հունվարի 2018, 13:09

Արմինֆո.2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով:

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 14:11

Արմինֆո. Մինչև 2018 թ.-ի հունվարի 31-ը Բանկի հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-խանութներից, կստանան հնարավորություն ձևակերպել ապառիկ շահավետ պայմաններով. տոկոսադրույք՝ 0%, կանխավճար՝ 0%, ժամկետ՝ մինչև 60 ամիս, գումար՝ մինչև 1.5 մլն. ՀՀ դրամ, վարկի սպասարկման ամսական միջնորդավճար` վարկի գումարի 1.39%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է 2017 թ. վերջին ակցիան՝ ոսկու գրավադրմամբ վարկերի մասով
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 13:47

Արմինֆո. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 2017 թ. վերջին  ակցիան ոսկու գրավով վարկերի մասով: Ակցիայի շրջանակներում, որը գործելու է մինչև 31.01.2018թ., հաճախորդները կստանան հնարավորություն ձևակերպելու ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով. Տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով վարկերի դեպքում 2%, ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում`1%; Վարկի գումարը՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով; Վարկի ժամկետ՝ մինչև 90 օր; Վարկի տրամադրման դիմաց միանվագ միջնորդավճար՝ վարկի գումարի առավելագույնը 4%-ի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իրավաբանական անձ սպասարկման հեռահար երթուղիները
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2017, 16:56

Արմինֆո. Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը  զարգացնելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ:

ՀՀ ԿԲ և KfW ստորագրել են 15 մլն.եվրոյի վարկային պայմանագիր, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական ծրագրերի ֆինանսավորման նպատակով
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 17:18

Արմինֆո Դեկտեմբերի 18-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական նախագծերի ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 15 մլն եվրո արժողությամբ:

Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 12:36

Արմինֆո. ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր՝ "Պուշկին" մասնաճյուղ
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 12:29

Արմինֆո.Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա): 

ՎՏԲ-Հայաստան Բանկն առևտրային կետերում սկսել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը
 Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017, 14:39

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն առևտրային կետերում սկսել է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ յուրաքանչյուր առևտրա-սպասարկման կետում, որտեղ ներկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել ՎՏԲ-Հայաստան Բանկի և այլ բանկերի (տեղական և արտասահմանյան) MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերով, ընդամենը մեկ հպում կատարելով թերմինալին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ նոր հիփոթեքային պրոդուկտը, ընդամենը 3% կանխավճարով
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 15:28

Արմինֆո. Հաշվի առնելով հիփոթեքային շուկայի զարգացման տենդենցները և հաճախորդների կարիքները, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձր տոկոսադրույքներով ավանդների համար գործարկում է «Ձմեռային խնայողություններ» ակցիան
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2017, 17:26

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 07.12.2017 թ.- ից մինչև  29.12.2017 թ. հաճախորդները կարող են «Շահավետ» ավանդը ձևակերպել բարձր տոկոսադրույքներով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է `«Վարկային գիծ թոշակառուներին» 0% տոկոսադրույքով վարկատեսակը
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2017, 14:10

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդներին առաջարկելով  վարկավորման առավել մատչելի պայմաններ, կենսաթոշակային տարիքի անձանց համար հատուկ ներդրել է նոր`«Վարկային գիծ թոշակառուներին» 0% տոկոսադրույքով վարկատեսակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պրոդուկտն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով վարկային գիծ, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017, 17:02

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված  պրոդուկտների և ծառայությունների շարքը, Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա գործարկում է  նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է Citibank-ի STP Award 2016  մրցանակին
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 17:40

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից` միջազգային փոխանցումների բարձր որակի իրականացման համար: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը գործարկել են #երբիրականանումեներազանքները ակցիան
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 16:46

Արմինֆո. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և բոլոր Visa քարտապաններին առաջարկում են մասնակցել ակցիային:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ՚ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 15:23

Արմինֆո.  «ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ՚՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:  Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

Ի.Տելեգին. Մինչև տարեվերջ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կհասնի 91 մլրդ.դրամի
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 15:06

Արմինֆո. Մինչև 2017 թվականի ավարտը ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է ավելացնել իր մանրածախ վարկային պորտֆելը, մինչև 91 մլրդ դրամ: Այս մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տեգեգինը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84