Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:54

Արմինֆո.Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման մրցույթը չի կայացել Դդմաշեն բնակավայրի մոտակայքում էլեկտրական ենթակայանի կառուցման հայտերի բացակայության պատճառով: Այդ մասին մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:53

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական։ Այդ մասին մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:47

Արմինֆո. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:25

Արմինֆո.

Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:20

Արմինֆո.Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային կլինի՝ Ռուսաստանից նրա տնտեսական կախվածության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 16:22

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել։ Այդ մասին մարտի 7-ի ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը։

էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 15:22

Արմինֆո.Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, որպեսզի հնարավոր լինի փակել Վերին Լարսը հայկական ապրանքների համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով, որ դրա համար ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ աշխատանքային պատճառ չի տեսնում:

Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 13:56

Արմինֆո. Արդի աշխարհում բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուդտամ Բադասյանը՝ «Ֆակոր ԹՎ»-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից պահանջել բանկային գործառնությունների մասին քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության։

Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 13:51

Արմինֆո.Մեկ շաբաթ առաջ սահմանամերձ Վարդենիսի (Գեղարքունիքի մարզ) ֆերմերները դժգոհություն էին հայտնել այն առնչությամբ, որ վարկային միջոցներով իրենց աճեցրած կարտոֆիլը դեռ չի իրացվել. տոննաներով բերքը մնում է պահեստներում և հորերում:

Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:49

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ESG ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ: Այդ մասին ROBUST ARMENIA-2024 ամենամյա կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ԲՍԿ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը։

Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:42

Արմինֆո.Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել մեքենայի սեփականատիրոջ հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։

Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:38

Արմինֆո. Արարատբանկը որդեգրել է կայուն զարգացման սկզբունքներին համահունչ քաղաքականություն, քանի որ առանց ESG (Environmental, Social, Governance) ասպեկտների պահպանման անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան: Այդ մասին մարտի 6-ին "Բիզնեսի առաջատարությունը օրենսդրական պահանջներից դուրս" թեմայով պանելային քննարկման ժամանակ նշել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ESG ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը՝ ROBUST ARMENIA-2024 ամենամյա համաժողովի շրջանակում:

Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։

Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը սահմանամերձ Շուռնուխ գյուղում (Սյունիքի մարզ) 13 տուն կառուցելու համար կծախսի շուրջ 1,3 մլրդ դրամ (3,2 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով)։ Նախագիծն ավարտին հասցնելու համար մարտի 7-ին կառավարությունը հավանություն է տվել լրացուցիչ 108,5 մլն դրամի հատկացմանը։

Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:59

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Հակոբ Վարդանյանն ընդունել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) պատվիրակություններին։

Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:31

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երրորդ անգամ փոխում են Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները ՝ այդպիսով ավելացնելով պետական գանձարանի ֆինանսական բեռը վարկի սպասարկման առումով: Կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև <Հայաստան-Վրաստանի սահման (Մ6 Վանաձոր - Բագրատաշեն) տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման ծրագիր> - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում>նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:46

Արմինֆո.Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը մասնակցել է Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսին:

Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:41

Արմինֆո.IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։

Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:32

Արմինֆո.Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են  հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:

2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:39

Արմինֆո.2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023թ. հունվարի համեմատ աճել է 10,7%-ով (նախորդ տարվա 10,5% աճի դիմաց)։ Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 45,1%-ով (2023թ. հունվարի 46,1% անկման դիմաց), ընդ որում, անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի էներգահամալիրից։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։



Արտ. փոխարժեքները
16.05.2024
RUB4.270.02
USD388.090.57
EUR421.932.44
GBP491.673.28
CAD284.770.52
JPY25.090.21
CNY53.770.12
CHF430.062.10