«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 21-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Չորեքշաբթի, 24 Մարտի 2021, 15:58

Արմինֆո.Ինչպես նշել են բանկում, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի քսանմեկերորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են սույն թվականի մարտի 24-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
 Հինգշաբթի, 18 Մարտի 2021, 18:54

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
 Ուրբաթ, 12 Մարտի 2021, 18:27

Արմինֆո.Ամերիաբանկը Երևանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:

«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը
 Չորեքշաբթի, 10 Մարտի 2021, 16:55

Արմինֆո.IDBank-ն ու Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը, 6․962․504 ՀՀ դրամ են փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
 Չորեքշաբթի, 10 Մարտի 2021, 15:33

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝  տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

ԱրարատԲանկում մեկնարկում է «Ladies first» ավտոմեքենայի ձեռքբերման ակցիան
 Երեթշաբթի, 9 Մարտի 2021, 10:15

Արմինֆո.ԱրարատԲանկը, կանանց միջազգային տոնի առթիվ, 2021թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է «Ladies first» կանանց համար գրավիչ հատուկ ակցիա։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ներառյալ կանայք և աղջիկները կարող են դիմել ավտոմեքենայի ձեռքբերման վարկի համար ԱրարատԲանկի մասնաճյուղեր։ Ակցիայի շրջանակում ավտոմեքենայի ձեռքբերման վարկը կտրամադրվի՝

 Ուրբաթ, 5 Մարտի 2021, 19:29

Արմինֆո.

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ  Global Finance-ի  
 Ուրբաթ, 5 Մարտի 2021, 14:22

Արմինֆո.Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով «2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման փորձի առկա իրավիճակի և շահառուների հարցման արդյունքները քննարկվել են ֆինանսական հաստատությունների հետ
 Հինգշաբթի, 4 Մարտի 2021, 14:40

Արմինֆո.2020թ-ի մարտի 3-ին ծրագրի շահառուներին առցանց ներկայացվեց և քննարկվեց «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» (որի գլխամասը գտնվում է Կորեայի Հանրապետության Ինչեոն քաղաքաում) ֆինանսավորմամբ իրականացվող «Scaling up green finance practices in Armenia» ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփման աշխատանքային սեմինարը:

Մեկնարկում է  «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը
 Հինգշաբթի, 4 Մարտի 2021, 12:31

Արմինֆո.Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է «X-100»-ը
 Չորեքշաբթի, 3 Մարտի 2021, 12:34

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է հայկական արտադրության «X-100» արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) կայանը, որի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

«Տելեկոմ Արմենիա»-ն հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին
 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021, 19:00

Արմինֆո. «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է տարածաշրջանում ամենաառաջատար օպտիկամանրաթելային ցանցի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին: Երևանում նոր սերնդի ցանցի (Next Generation Network) կառուցումը սկսվել է Դավթաշենից, և առաջիկա ամիսներին 10 Գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ ցանցը հասանելի կլինի մայրաքաղաքի այս վարչական շրջանի բոլոր բնակարաններում:

ԱրարատԲանկը Ria Money Transfer-ի կողմից արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակին
 Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2021, 15:18

Արմինֆո.ԱրարատԲանկը  Ria  Money Transfer համակարգի կողմից  կրկին  արժանացել է  «Տարվա գործընկեր» մրցանակի՝ 2020թ․-ին հիանալի արդյունքներ գրանցելու և  Ria Money Transfer  համակարգի բիզնեսի աճին խթանելու համար։

ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021, 18:14

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն: Ընկերությունն ակտիվ սպասարկվում է Բանկում 2017թ-ից․ հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետ․բյուջե:

Moodys- ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 երկարաժամկետ վարկանիշը
 Ուրբաթ, 19 Փետրվարի 2021, 16:11

Արմինֆո.Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service-ը վերահաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 վարկանիշը՝ «կայուն» կարգավիճակով, այս անգամ երկարաժամկետ: Ընկերության վարկանշումն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում
 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2021, 15:11

Արմինֆո. Օրերս Հայփոստը գրանցեց նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն»(iNovation):
«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է:

Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է
 Ուրբաթ, 12 Փետրվարի 2021, 14:38

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք - Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար:

Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2021, 17:05

Արմինֆո. Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին: Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիայի արդյունքները
 Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2021, 17:54

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը  2020թ․ հոկտեմբերին մեկնարկել էր «Շահավետ ներդրում» ակցիան, որն իրականացվեց երկու փուլով:

HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման
 Երեթշաբթի, 9 Փետրվարի 2021, 14:59

Արմինֆո.Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Հայաստանում կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84